пятница, 26 декабря 2014 г.

Տիկին Թերեզն ու բազմազավակությունը

Գյումրու կարիքավոր և բազմազավակ ընտանիքներին քաղաքապետարանի կողմից աջակցություն է ցուցաբերվել: Ո՞վ և ի՞նչպես է կազմում այդ ցուցակը չգիտեմ, բայց որ ծրագիրը անցկացվում է «տարօրինակություններով» դա հաստատ է: Ի՞նչու է տարօրինակություններով, դե որովհետև ոչ ոքի չի տեղեկացվում, չկա հայտարարություն, մարդիկ չեն իրազեկվում: «Է գայիք իմանայիք, ես ի՞նչ էնեմ», երևի տիկին Թերեզը ի նկատի ունի, որ բազմազավակ ընտանիքները պետք է շուտ-շուտ եղունգ նայել տան, կամ էլ քաղաքապետարանի դռների առջև գուշակություն անող գնչուներից հարցում կատարեն, թե արդյո՞ք քաղաքապետարանում նման ընտանիքների համար աջակցության ծրագիր նախատեսվո՞ւմ է, թե՞ ոչ: Ղուկասյան Վարդանի ղեկավարության ժամանակվանից մինչև այսօր, այդ տարօրինակ սուբյեկտը՝ տիկին Թերեզը, չի էլ կողմնորոշվել, թե քանի երեխա ունեցող ընտանիքն է համարվում բազմազավակ ու չի հասկացել, որ նման ծրագրերի ժամանակ, տարածվում է հայտարարություն, ցուցակագրվում են մարդիկ, ու եթե ցուցակագրվածների քանակը ավելին է քան աջակցության համար նախատեսված գումարը, ապա ցուցակից ընտրվում են ավելի կարիքավոր ընտանիքները և այնուհետև «յուղն ու բրինձը» հասցնում են հասցեատիրոջը: 
« Մեր հովանավորն ըսել է, օր ըդքան էրեխա չեն կրնա պահեն, ընչի կբերեն» Տիկին Թերեզ (քաղաքապետարանի աշխատակցուհի)
Հ.Գ. Հարգելի հովանավոր, եթե դու դա չգիտես, էլ ի՞նչու ես աջակցում բազմազավակ ընտանիքներին:

Սուրբ ծննդյան հրաշք

Սուրբ Ծնունդ և ամանոր, այս օրերին շատերն են լցված սպասումներով և հավատում են, որ այս օրերն իրենցում մի երկնային և գերբնական բան են պարունակում ու շատերն են ցանկանում իրենց «բաժինը» ստանալ, հաղորդ լինել այդ գերբնականին: Անշուշտ, երկու հազար տարի առաջ, արոտավայրերում իրենց հոտերն արածեցնող հովիվները տեսան բացված երկինք, հրեշտակների երգող բազմություն և հրեշտակից ավետիս ստացան, «..թե այսօր ձեզ Փրկիչ ծնվեց Դավթի քաղաքում, որ է Քրիստոս Տերը» Ղուկաս 2:11: 
Թող այս ավետիսը յուրաքանչյուրինս դառնա և թող որ ձեր բոլոր սպասումներն իրականանան: Ներեք իրար, լցվեք սիրով, բարի գործեր կատարեք, չէ որ շատերը դրա կարիքն ունեն, հաղորդ եղեք ուրիշների կարիքներին, թող որ այս օրերին ոչ մի ընտանիք չտխրի, չմնա գլխիկոր, ոչ մի երեխա հուսախաբ չլինի, ոչ մի ծեր միայնակ չլինի, ամեն հիվանդ լցվի հույսով և հավատով և բժշկություն գտնի, թող որ անարդարորեն դատվածներն ու մեղադրվածները արդարացվեն և ազատ արձակվեն: Թող այս տարին լինի զղջման և ապաշխարության տարի: Մեր թշնամիներին,թող մեր Աստվածը մեր ոտքերի տակ փռի: Պահապան եղիր մեր Աստվածը մեր երկրի և Արցախի սահմաններին և պահապան զինվորներին հրեշտակներովդ պահպանիր, թող նրանք անխոցելի դառնան թշնամու համար:
Օրհնյալ է Քրիստոսի հայտնությունը

среда, 10 декабря 2014 г.

Հոգին իմ հայկական

Հայկական տարազով ընտանեկան լուսանկարների տարածումը համացանցում նոր թափ է ստանում: Չգիտեմ, լրագրողներն ու էլ.կայքերն են մեղավոր, թե նրանք, ովքեր ուրախությամբ հանրայնացնում են իրենց ընտանեկան գեղեցիկ լուսանկարները, բայց որ հաճախ այդլուսանկարները ոմանց կողմից շահարկվում, դա փաստ է: 
«Հայտնիների» տարազով ընտանեկան լուսանկարները հայտնվում են համացանցում,չեմ կարծում, թե դա իրենց ավելի «հայտնի» կամ ավելի հայ է դարձնում: Երևի մեր ժողովրդի մոտ հայ լինելու թերարժեքության խնդիր կա, մարդիկ փորձում են որևէ կերպ կոմպեսացնել այդ զգացողությունը: Ի դեպ, սովետական մտածելակերպում երկու բառեր կային, որով անբարոյականներին էին մատնանշում, մեկը «հայտնի» բառն էր, իսկ մյուսը «լավիկ»-ը, էսօր շատերն են ընկերական նկարներ տեղադրում ու վերնագրում «Լավերով»: Խնդրում եմ չնեղանալ, որևէ մեկին վիրավորելու միտում չունեմ: Փոխվում են ժամանակները, բառերը կորցնում են իրեն արժեքը, իսկ իմաստը չգիտես ինչու մնում է նույնը, ուստի կխնդրեի լրագրողներին,որ իրենց հոդվածներին ու նյութերին նման վերնագիր չդնեն: Փոքր ինչ շեղվեցի թեմայից, ինչ որ է:

пятница, 5 декабря 2014 г.

Բարեգործական ակցիա Գյումրու Ռիժկովի անվան ճեմափողոցում

Այս օրն ինձ համար հիշարժան էր մի քանի պատճառով, նախ որ երևի թե նման բարեգործական ակցիա այս ճեմափողոցում ոչ ոք դեռ չեր անցկացրել, երկրորդ, Գոռի կողքին երիտասարդների մի մեծ բանակ էր կանգնած, երրորդ, Ես զարմացած էի մեր համաքաղաքացիների առատաձեռնության և արագ արձագանքի վրա, այս համատարած գորշությանը նրանք շատ բաց էին իրենց լուման ներդնելու այս ակցիայի մեջ, չորրորդ Քաղաքում մթնոլորտ փոխվեց, պարզվեց, որ մարդկանց դուր է գալիս նման ջերմ և միաբանված ակցիաները և վերջապես բացեմ վերջի գաղտնիքը ու երևի Գոռից առաջ եմ ընկնում, որի համար խնդրում եմ ինձ ներել, մեզ հաջողվեց հավաքել 65060 դրամ և ի հարկե այդ գումարի վրա 50000 դր նվիրաբերեց նաև Գյումրու Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն ՀԿ: Ես շնորհակալությունս եմ հայտնում Գոռ Ղազարյանին այս ակցիան կազմակերպելու և ինձ հրավիրելու համար: Ի դեպ, ողջ հասույթը նվիրվելու է Կարա Մուրզայի անվան երաժշտական քոլեջի անվճարունակ ուսանողին, ուսման վարձավճարը կատարելու համար: Ակցիան դեռ բաց է և եթե ցանկացողներ կլինեն, կարող են կապնվել Գոռի հետ և կատարել իրենց նվիրատվությունը: Կեցցես Գոռ և աջակցության խումբ: Դուք հրաշք եք:

суббота, 29 ноября 2014 г.

Երբ եկեղեցին և իշխանությունը կարիք ունեն Աստծո կողմից լեգիտիմացվելու

«Ամեն իշխանություն Աստվածանից է»: Կարծում եմ, որ այս Սուրբ Գրային ճշմարտությունն անհերքելի է, սակայն միևնույն ժամանակ սխալ մեկնաբանվող, քանի որ հաճախակի է շահարկվում ոմանց կողմից, հավատացյալ կամ անհավատի՝ իշխանությունների հանդեպ հնազանդության բերելու համար:

Անշուշտ, ամեն իշխանություն Աստվածանից է, քանի որ Աստված վերահսկում է անծայրածիր տիեզերքը, սակայն միևնույն ժամանակ կարելի է ասել, որ Նա հանդուրժում է մարդկային կամքի ընտրությունը, ասել կուզեմ, թե նա պարզապես թույլ է տալիս կատարվելու այն ամենին, ինչը մենք ենք ընտրում և որը դուրս է Իր Աստվածային կամքի և օրենքների սահմաններից, որպեսզի ինքներս քաղենք մեր ցանած սերմերի պտուղները:

пятница, 28 ноября 2014 г.

Դավաճանության մեք քայլ ևս և վերջ

Եթե երբևէ կարդացել եք ազերական լրատվական կայքերը, ապա, պետք է որ բազմաթիվ հոդվածներ կարդացած լինեիք ազերական երազանքներից մեկի մասին, այն է Հայաստանի և սփյուռքի բաժանումը: Ես ազգային դավաճանություն եմ համարում այն բոլոր հայրենասերների կոչերը, ովքեր իրենց կարճամտությամբ օգնում են ազերիներին սեփ խփել երկուսի միջև: հասկացեք, որ հայաստանն առանց ուժեղ սփյուռքի աջակցության կդադարի գոյություն ունենալուց և արդեն սկսել է: Անկախ էն բանից, թե ռեժիմն ինչպես է տնօրինում այդ գումարները, մենք պետք է հասկանանք, որ եթե այս բաժանությունը լինի, այլևս սփյուռքը կորցրած կլինեք: միլիոնավոր մարդիկ խաբված են ռեժիմի կողմից և հուսահատված են այս երկրից: Եթե համոզեք սփյուռքին, որ չաջակցի Հայաստանին, ապա կհիասթափեցնեք միլիոնավոր փյուռքահայության և այսուհետ, ինչ իշխանություն էլ որ գա, սփյուռքը զգուշավորություն կցուցաբերի, իսկ շատերը պարզապես ձեռք թափ կտան և կգերադասեն չբաժանվել իրեն գումարներից, որքան էլ որ վեհ գաղափարի համար պահանջված լինի այդ աջակցությունը: Մենք արդեն ունենք տնտեսական շրջափակում և տնտեսական անկում, սրան գումարած համատարած արտագաղթ, հետզհետե խորացող սոցիալական անկում, գործազրկություն և համատարած աղքատություն: Թշնամին սա լավ է հասկանում և հիմա մի քայլով մոտ է Հայաստանը կործանելուն: Մենք առանց պատերազմի արդեն դադարում ենք ազգ լինելուց և կորցնում ենք մեր պետականությունը: Խելքի եկեք, թե չէ շաաատ ուշ կլինի: Երբ եկեղեցին հայտարարում էր, որ պետականություն չունեցած ժամանակշրջաններում, ինքն է ժողովրդին պահել, ապա այսօր մենք չունենք նաև այդ հենարանը: Այնպես որ, կարծում եմ չեք տրվի դավաճանական գաղափարներին և ավելին, ջուր չեք լցնի թշնամիների ջրաղացին: Ռեժիմը մեր ժողովրդի խնդիրն է, ներքին խնդիրը, եկեք այդ խնդիրը լուծենք մեր խոհանոցում, իսկ սփյուռքը թող մեր թիկունքը պահպանի: Աստված մեզ պահապան և առաջնորդ:

вторник, 11 ноября 2014 г.

Ապագա երիտասարդների և պատմամշակութային շինությունների համար

Մի օր էլ Պայտաձև ամրոցը կվերածվի հացատան:
Վերջին ժամանակներս նկատում եմ, որ Գյումրիի երիտասարդների մոտ մի հետաքրքրություն է առաջացել ու վարակի նման տարածվում է և ասեմ, որ դա շատ լավ է: Երևի տարածման պատճառներից մեկն էլ համացանցում տարածում գտած հետաքրքիր սելֆիներն են, որ պարբերաբար տեղադրում են երիտասարդները: Խոսքս՝ արշավների, խմբակային զբոսանքների, էքստրեմալ կամ սպորտային զանազան միջոցառումների նկատմամբ երիտասարդության վերաբերմունքի փոփոխության կամ հետաքրքրության աճի մասին է:

Մայրուղու աստվածները

Ամեն ոք, ով երբևէ վարել է մեքենա, գիտի, որ մայրուղի դուրս գալիս, մի անբացատրելի ցանկություն է առաջանում սլանալու,ճախրելու, զգալու սեփական գերազանցությունը մեքենայի, ճանապարհի, ժամանակի և ընդհանրապես ամեն ինչի նկատմամբ: Կարծում եմ, որ Ժամանակը չէ, որ ստիպում է դա անել, այլ , անբացատրելի մի զգացողություն, որը մթագնում է ուղեղն ու անջատում իրավիճակի սթափ գնահատումը: Վարորդն իրեն զգում է ինչպես աստված՝ ամենակարող: Սակայն, մոռանում է, որ ինքը պարզապես մահկանացու է, ում կյանքն ընդամենը կախված է անշունչ երկաթե առարկայից, որին երբեք չի կարելի վստահել, եթե նույնիսկ այն աշխարհի լավագույն մեքենան է, այդ կյանքը կախված է նաև ուրիշ մարդկանցից, իրավիճակներից կամ դրանց ճակատագրական խաչաձևումից: Ավտովթար՝ ողբերգական ելքով, սա այն դեպքերից է, երբ ուզում ես ժամանակը հետ տալ ու փոխել ճակատագրական իրադարձության ընթացքը, բայց ավաղ, անցած ժամանակն այլևս դադարում է գոյություն ունենալուց, այն արդեն չկա, ուրեմն ոչինչ չես փոխի, բայց կարող ես կանխել դեպքերի նման զարգացումը, երբ պարզապես մեքենայի ղեկին նստելուց առաջ, սթափ կգիտակցես, որ կարևորը արագությունը չէ, այլ քո և ուղևորներիդ կյանքի ապահովությունը:
Ցավակցում եմ բոլոր նրանց, ովքեր երեկ երեկոյան ունեցան հարազատների կորուստ, այդ ողբերգական ավտովթարի ժամանակ: Աստված մխիթարի ձեզ:

воскресенье, 2 ноября 2014 г.

Հելոուինի միամիտ տոնն ու դրա անտեսանելի, բայց լուրջ հետևանքները:

Բազմաթիվ զգուշացումներից հետո ձեր ասածն արեցիք, ինչ ասեմ, դուք կատարեցիք ձեր ընտրությունը, հիմա գոնե ականջ դրեք ասածիս:
Հելոուինն անցավ, սակայն իր հետքը թողեց մեր գիտակցությունների մեջ և անշուշտ ձեռք բերեց նոր հետևորդների: Հետևորդներն էլ մի կողմ, գտնվեցին մարդիկ, ովքեր պարզապես համակրեցին այդ տոնին, համակրելուց էլ փորձեցին արդարացնել երիտասարդների միամիտ արարքները: Անշուշտ , ոմանք չեն հավատում հոգևոր աշխարհի գոյությանը և մերժում են գերբնական էակների գոյությունը, բայց դա չի բացառում նրա գոյությունը և ավելին, չի ազդում դրանց գոյության վրա: Այն կա և գոյություն ունի անկախ նրանից, դուք հավատում եք, թե չեք հավատում:

суббота, 1 ноября 2014 г.

Հասկանալ Աստծո սերը

Ի՞նչու ենք մենք համարվում մեղավորներ, որովհետև մենք ամեն օր, ամեն պահի խախտում ենք Աստծո սահմանած օրենքները: Այո, դա մեզ հեռացնում է Աստծուց, բայց Աստված երբեք չի դադարում իր ողորմությամբ և շնորհքով հասնել մեզ, օգնել, քաջալերել ու առաջնորդել և մենք ամեն անգամ զգալով դա զարմանում ենք, թե ի՞նչու է նա այդ ամենից հետո շարունակում մնալ մեր կողքին: Պատասխանը պարզ է, բայց միևնույն ժամանակ մենք մերժում ենք այն ընդունել, նա այդ ամենն անում է, որովհետև սիրում է մեզ, հասկանում եք, ՍԻՐՈՒՄ է:

вторник, 28 октября 2014 г.

Երբ ծնող դառնաք

Մի մարդ երկու որդի ուներ: Մի օր փոքր որդին եկավ ու հորից իր ժառանգությունն ուզեց ու վերցնելով՝ գնաց ուրիշ երկիր ու իր ժառանգությունը անառակաբար վատնեց: Մի խոսքով երկար պատմություն է, բայց ուսուցողական, խրատական: Մի օր էլ ինքն իրեն գալով ու գիտակցելով սեփական գաղջությունը, խոստովանեց ինքն իրեն, որ թշվառ է ու սխալ է վարվել, ելավ հետ եկավ իր հոր տուն: Հերն էլ հեռվից տեսնելով որդուն, դեմ վազեց՝ գրկեց ու ծառաներին հրահանգներ տվեց քեֆ կազմակերպելու… Մինչև ծնող չլինես, չես հասկանա թե ինչ է նշանակում հոր կամ մոր սիրտ ունենալ: Հաճախ զավակները չեն հասկանում սա, մինչև որ իրենք են դառնում ծնող ու մի գեղեցիկ կամ դժբախտ օր վերապրում այն, ինչ իրենց ծնողներն են վերապրել, երբ ծնել են իրենց, մեծացրել ու ապրել զավակների զարկերակով, ուրախացել ու տխրել, հաղթել կամ պարտվել ու համբերությամբ կյանքի սերմերն են ցանել իրենց զավակների կյանքում, բայց երբ հասուն պտուղները հավաքելու ժամանակն է եկել, պարզվել է, որ ուրիշներն են դրանք քաղում, ու չգնահատելով՝ ոտակոխ են տվել դրանք: Մինչդեռ ծնողները սպասել են անթիվ օրեր, որ զավակները կկարոտեն, կհիշեն ու մի օր կվերադառնան ասելու՝ շնորհակալությո'ւն ձեզ ու իրենք կճաշակեն իրենց ցանած սերմերի հասունացած պտուղներն ու կուրախանան, որ իրենց զավակները հասուն, կաղնու նման ամուր ծառեր են դառել:

четверг, 23 октября 2014 г.

Ժամանակ կա, փող չկա

Չարժե մարդկանցից մեկուսանալ, նրանք առանց այն էլ չորս պատ շալակած են ման գալիս ու մեկ մեկ հոգնելիս, երբ էդ պատերը վայր են դնում շունչ քաշելու, բռնված գողի նման պատահական հայացքիդ են հանդիպում ու կսկծու ժպտում, հետո նորից սուզվում՝ գրկում են չորս պատերն ու շտապում իրենց բան ու գործին:
Կարելի է օրն անցկացնել սքանչելի ժամանցներում, գտնել հետաքրքիր զբաղմունքներ, բայց երբ դրանք չեն լուծում ամենակարևոր խնդիրդ, ուրեմն անիմաստ ժամանակի վատնում է: Պարապությունը սպանում է, դատարկ փնտրտուքը հուսահատեցնում, բայց սպանողը փողի բացակայությունն է: Երբ փող ես վաստակում քո սիրած գործով, հալալ քրտինքով, նրանով, ինչը դու ես կարողանում անել, ապա շատ բաներ են իմաստավորվում, շատ բաներ վերադառնում են իրենց լքած տեղը: Չես ամաչում, չես խուսափում մարդկանցից, չես փորձում մեկուսանալ, իսկ ինչ էլ որ անում ես, անում ես լավատեսությամբ, ողջ ուժովդ, անմնացորդ, սիրով ու քեզ էլմեկ մեկ երես էս տալիս ինչ որ բաներով:
Պարապությունը ծուլություն չէ: Պարապությունը գալիս է աշխատանքի բացակայությունից, ինչ որ բան ստեղծելու անկարողությունից ու էդ անկարողությունը քեզանից չէ, այլ քեզ շրջապատող աշխարհից, օրենքներից, մարդկանցից: Վերջին ձախողված փորձն է դրա ապացույցը, որ ամեն բան չէ, որ քեզանից է կախված: Ու գալիս է աղքատությունդ մի սպառազինված ասպետի նման ու չի խնայի քեզ, չի ողորմի, չի գթա: Ի դեպ, ոչ միայն աղքատությունդ կգա, այլ նաև բանկի աշխատողը կամ դատական կատարածուն: Մի խոսքով, չգիտեմ, թե ինչը լավ կլինի, բայց որ լավ կլինի հաստատ: Մի անեկդոտ հիշեցի, ասում են մարդը մեռավ ու վերջ, մեկն էլ ասում է չէ, էդ վերջը չէ, վերջը էն ժամանակ կլինի, երբ գերեզմանափորը դագաղը փոսն իջեցնելիս պարանն ամուր կբռնի ու ուղիղ կիջեցնի ու երբ դագաղը խուլ ձայնով կպավ գետնին ու ոչինչ չպատահեց, այ էդ ժամանակն է որ վերջը կլինի, էն էլ լավ վերջ: Գտեք ձեր սիրած աշխատանքը, շատ գումար վաստակեք ու լավ մնացեք ու թող գերեզմանափորերն անգործ մնան:

воскресенье, 19 октября 2014 г.

ԼԳՏՊ-ն Հայաստանում աջակցություն է ստանում ՀԿ-րի կոալիցիայի կողմից

Հայաստանում, զանազան կրոնական կազմակերպությունների մոտ, ընտանեկան ինստիտուտը և դրա գաղափարախոսությունը գտնվում է ամենաբարձր մակարդակում, ասեմ այսպես, այն հակաաղանդավորական քարոզչությունը, որը կատարվում է ընդդեմ աղանդների ՝ լոզունգներով, թե դրանք քայքայում են ընտանիքը՝ սուտ է և արհեստածին: ՀՀ ազգային ժողովում արդեն իսկ անհանգստություն է առաջացնում Հայաստանում ամուսնալուծությունների աճի տենդենցը և բաժանությունների պատճառները տարբեր են և այն, որ կրոնական տարաձայնությունների հիմքում ամուսնալուծությունների քանակը կարող էր գերակշռել այլ պատճառները՝ բացառվում է և երևի թե զրոյական տոկոս կազմում: Հիմնականը սոցիալ-տնտեսական պատճառներն են, ամուսինների ընտանեկան անհամատեղելիությունը, կամ կոնկրետ շահ հետապնդելու պատճառները: Սա մի կողմ, զարմանալի է նաև այն, որ այս խնդիրը բարձրաձայնվում է կոնկրետ նշանակետ վերցնելով կրոնական կառույցներին, իսկ այն, որ Հայաստանում դեռևս 2013 թվականից ձևավորվել է հասարակական կազմակերպությունների կոալիցիա, ովքեր նպատակ են հետապնդում հանուն ԼԳՏՊ անձանց « Մարդու իրավունքները և խտրականության մերժման քաղաքականություն » իրագործելու՝ չի բարձրաձայնվում: Հակառակը, որոշ ՀԿ-ներ, հանուն համագործակցությունների և գրանտների միանում են այս կոալիցիային և սա արդեն իսկ պետք է որ մեր հանրությանը զգոնացներ: Մինչդեռ հանրությունն իր օրհասական խնդիրներով է զբաղված, ՀԱԵ-իին սրանք չեն անհանգստացնում, այլ կրոնական այլ կազմակերպությունները, ԱԱԾ-ն ազգին, պետականությանը և հասարակությանը սպառնացող վտանգ չի տեսնում, ուրեմն նշանակում է, որ ԼԳՏՊ-անձանց համար բազմանալու և բացահայտ քարոզչություն գործելու լավագույն մթնոլորտն է ստեղծված, ուստի, ստացվում է, որ ՀԿ-րի կոալիցիան էլ անուղղակի աջակցում են այս գործընթացին:

В Армении у различных религиозных организаций институт семьи и ее идеология на самом высоком уровне: выскажусь так, та антисектантская компания, которая осуществляется против сект с лозунгами, что секта разрушает семью-ложь.

воскресенье, 21 сентября 2014 г.

5-7 տարի հետո իսլամն աշխարհի գերիշխող կրոն

Շատ հզոր ուսուցում-բացահայտում է: նայեք մինչև վերջ, իսլամն աստվածաշնչի պրիզմայով նայելիս, ալլախի իրական նշանակությունը, աշխարհի դեմոգրաֆիայի անդարձելի փոոխության իրական վտանգը, 5-7 տարի հետո իսլամն աշխարհի գերիշխող կրոն: Եվրոպան արդեն իսլամական է մուսուլմանների ծնելիության պատճառով, Կանադան մի քանի տարուց կդառնա իսլամական պետություն, ամերիկան նույնպես այդ վտանգի առջև է, Ռուսաստանի բնակչության մեկ հինգերրոդը մուսուլմաններ են 25 000 000 , ցնցող բացահայտում, Արթնացեք քրիստոնյաներ՝ Ուղղափառներ, Կաթոլիկներ և Բողոքականներ

http://www.youtube.com/watch?v=lJi6-bYHImc

Во второй части пророческой серии учений пастора Джима Стэйли “Конец Времен” мы видим корни самой опасной угрозы в современном мире: ислама. Почему Мекка является центром исламского поклонения? Почему полумесяц и звезда повсеместно ассоциируются с исламом? В чем разница между Вавилоном и “тайной” вавилонского пророчества, и каким образом каждое событие соотносится с Последним временем? Жизненно важно, чтобы вы понимали эти вещи в правильном контексте, чтобы знать, где мы находимся в “Конце Времен”!

пятница, 19 сентября 2014 г.

Եկեղեցին պատերազմի դաշտ

«Այսօր բողոքական եկեղեցին ժիպակ է դարձել (սնդիկ), որ ամենափոքր հարվածից, մի չնչին զարկից հարյուրավոր մասերի կցնդի» Միքայել Նալբանդյան
151 տարի առաջ, Միքայել Նալբանդյանը Կոստանդնուպոլսում լույս տեսնող «Մեղու» պարբերականում տպագրված մի հոդվածի արձագանքելով, կատարել էր այս դիտողությունը, որն այսօր էլ արդիական է և ցավոտ թեմա բողոքական եկեղեցիների համար:
Անշուտ, հարկ է անրադառնալ այն խոցերին, որոնք տարածվելով Քրիստոսի տեսանելի մարմնի՝ բողոքական եկեղեցիներում, շարունակական ցավ են պատճառում նրան՝ պարբերաբար բզկտելով այն և քայլեր ձեռնարկել դրանց հետագա տարածումը կասեցնելու համար:

воскресенье, 14 сентября 2014 г.

Ասո՞ւմ եք ֆլեշմոբ, հա՞, 10 գիրք, որը փոխել է ձեր կյանքը


Վստահ եմ, որ տասը գիրք թվարկած մարդկանցից շատերը, կարող են յուրաքանչյուր հարցիդ պատասխանել, համոզել, մեջբերումներ անել այս կամ այն հեղինակից, սակայն չունեն սեփական փորձառությունը, որը կյանքն ապրելով է ձեռք բերվում, կյանքի փոթորիկների ու պատերազմների մեջ կոփելով մարդուն, դարձնելով իմաստուն: Ինչ օգուտ, եթե դուք կարդում եք այդքան գրքեր, դառնում գիտուն բայց ոչ իմաստուն, իմաստությունը գիտելիքի և կիրառման փորձառությունն է: Մի՞թե դուք նույն սխալը չեք կրկնում երկրորդ երրորդ և չորրորդ անգամ: Տասը գիրք, երեք հազար, մի մեծ գրադարան, ես ոչինչ չգիտեմ, ես ոչինչ չեմ հիշում, ես դեռ չեմ սովորել ապրել: Իսկ դուք՞:


четверг, 11 сентября 2014 г.

Այս խելակորույս աշխարհը

Հասարակությունն իրենում սպանում է մարդու անհատականությունը, խժռում նրան, ծծում անհատի արյունն ու հրճվանք ապրում տառապող կերպարից: Այդ կերպարն է, որ արվեստի կամ գրականության գլուխգործոցներն է արարում ու երբ արնախում գինարբուքից հարբած հասարակությունն սթափվում է, անզեղջ հրճվանքով զմայլվում է իր երբեմնի զոհի ստեղծագործությունով: Հասարակությունն է տառապանք ու ցավ պատճառում անհատին, մերժում նրան, վանում, ծաղրում: Պատճառը՞:Անհատն իր նման չէ, նույն գորշությունը չէ: Նա օտարածին է ճանաչում անհատին՝ մեկուսացնում ու անհատն իր միայնության ու չհասկացվածության մեջ փորձում է արտահայտվել, ասելիքն ասել, ասել որ սխալ կա, ուղղվել է պետք, փոխվել է պետք, դարձի գալ է պետք: Հասարակությունը արբած է, նա չի լսում, արյունը խփել է գլխին: Դաժան է հասարակությունը, նա սիրում է մեռածներին: Ոչինչ չի փոխվել ու այսօր էլ չի փոխվում ու չի էլ պատրաստվում փոխվելու: Նույն գորշ հասարակությունը, ծնում է մեկ այլ գորշերի: Գորշերը ծնում իրենց պեսների՝ միայն գորշության տարբեր երանգներով: Օհ, դուք եղե՞լ եք Փարիզում, կարդացե՞լ եք Հեմինգուեյ կամ Կաֆկա, ահ, երբևէ կերե՞լ եք սուշի, միթ՞ե սա նույն գորշության նրբերանգներից չէ, դահճի ավելի զգայուն ու տռանսֆորմացված տարբերակով:
Մեռեք անհատներ, որ արյուն մատակարարեք վամպիռներին: