пятница, 12 сентября 2014 г.

«Կաթնաղբյուր» Էպոսի մանկապատանեկան ստեղծագործական վրանային ճամբար

Տեղեկացնում ենք, որ ՀՀ մշակույթի նախարարությունը Գյումրու «ՄԷԿ» Հկ-ի հետ համատեղ իրականացնում է «Կաթնաղբյուր» Էպոսի մանկապատանեկան ստեղծագործական վրանային ճամբար» ծրագիրը, որի նպատակն է խթանել պատանիների ստեղծագործական դրսևորումներիը, ինչպես նաև նպաստել էպոսի հանրահռչակմանը ու նրա արժեքային համակարգի հենքի վրա՝ երեխաների և երիտասարդների մոտ էսթետիկական ճաշակի ձևավորմանը:
Ծրագրիր շրջանակներում կազմակերպվելու է «Ես եմ Սասնա ծուռը» թեմայով հանրապետական ստեղծագործական մրցույթ հետևյալ ուղղություններով.
1. Լավագույն գրական ստեղծագործություն
ա) լավագույն արձակ. էսսէ՝ «Մեր արմատը մեր ապագան է» խորագրով,
բ) լավագույն չափածո, որը կարտահայտի էպոսն ամբողջությամբ կամ նվիրված կլինի որևէ ճյուղի հերոսին, իրադարձությանը:
2. Երաժշտական ստեղծագործության լավագույն կատարում
ա) լավագույն երաժշտություն. էպոսի, վիպերգությունների, հավատալիքների հետ կապված ժողովրդական երգերի մեղեդիների, կամ թեմայով ստեղծված հեղինակային ստեղծագործությունների կատարում, հնարավոր է նաև թեմայով սեփական ստեղծագործության կատարում,
բ) լավագույն երգ. թեմայով ստեղծված երգի կատարում, ներկայացման ձևաչափը՝ համակարգչային ձևավորում, մինուսով կամ էլ ակապելա:
3. Լավագույն կերպարվեստի ստեղծագործություն
ա) լավագույն գեղանկարչական աշխատանք,
բ) լավագույն քանդակագործական աշխատանք:
ներկայացնեն երեքից չորս նկարչական աշխատանքներ՝ կատարված A3 ֆորմատի թղթի վրա: Երկուական քանդակներ՝ չափերը ըստ մասնակիցների հայեցողության, սակայն պետք է կատարված լինեն ոչ փափուկ նյութերից. կավ գիպս կամ քար` եթե կան այդպիսիք կամ այլ դեկորատիվ կիրառական նյութերից խառը տեխնիկայով:
4. Լավագույն անիմացիոն ստեղծագործություն.
ա) լավագույն ձեռքով նկարած անիմացիա, նկարների շարք կամ կոմիքսային շղթա,
բ) լավագույն համակարգչային անիմացիա, ցանկացած բարդության և համակարգչային ծրագրով կատարված մեկից չորս րոպե տևողությամբ երկու աշխատանքներ:
Մրցույթին կարող են ներկայացվել ինչպես նախկինում կատարված, այնպես էլ հատուկ այս մրցույթի համար արված աշխատանքներ:
Յուրաքանչյուր մրցութային անվանակարգում կարող են մասնակցել ՀՀ յուրաքանչյուր մարզից արվեստի մասնագիտական և ավագ դպրոցների երկուական` 14-16 տարեկան մասնակցիներ, ովքեր ընտրվել են մրցույթի մարզային փուլերի արդյունքում: Մասնակիցներ նախքան հանրապետական մրցույթի անցկացումը պետք ունենան լրացված հայտագիր, ստեղծագործությունները ներկայացնող թղթապանակ և տեսանյութեր, որոնք կտրամադրվեն մրցութային հանձնաժողովին:
5. Մրցույթի հանրապետական փուլը անցկացվում է Գյումրիում, որտեղ կկայանա վրանային ստեղծագործական հավաք և արդյունքում կկազմակերպվի եզրափակիչ փառատոնը: Եզրափակիչ փուլի մասնակիցները երկու գիշեր և երեք օր անցկացնելու են Քանդակագործության ազգային պարկ-թանգարանի պուրակներից մեկում:
Ծրագրի երգ երաժշտություն վարկանիշի փոխարեն կարոք եք ներկայանալ նաև Պատանի էպոսագետ վարկանիշով , որի երկու մասնակցային հատվածներն են
ա/ մեկ կերպարվի վերլուծություն և համեմատական այլ էպոսների. Դիցաբանական  կերպարների հետ
բ/ հատվածի վերլուծություն / նույն սկզբունքներով
Այս վարկանիշում ծավալային սահմանափակում չկա և մասնակիցը պետք էկարդա փոքրիկ դասախոսություն ներկաների համար` ծրագրի հանձնաժողովին հանձնելով  նախորոք պատրաստված աշխատանքային թղթապանակը:

դիմեք մեզ     artartmek@mail.ru   Publicist.am@yandex.com   էլ.հասցեներով


Комментариев нет:

Отправить комментарий