Վստահ եմ,
որ տասը գիրք թվարկած մարդկանցից շատերը, կարող են յուրաքանչյուր հարցիդ պատասխանել,
համոզել, մեջբերումներ անել այս կամ այն հեղինակից, սակայն չունեն սեփական փորձառությունը,
որը կյանքն ապրելով է ձեռք բերվում, կյանքի փոթորիկների ու պատերազմների մեջ կոփելով
մարդուն, դարձնելով իմաստուն: Ինչ օգուտ, եթե դուք կարդում եք այդքան գրքեր, դառնում
գիտուն բայց ոչ իմաստուն, իմաստությունը գիտելիքի և կիրառման փորձառությունն է: Մի՞թե
դուք նույն սխալը չեք կրկնում երկրորդ երրորդ և չորրորդ անգամ: Տասը գիրք, երեք հազար,
մի մեծ գրադարան, ես ոչինչ չգիտեմ, ես ոչինչ չեմ հիշում, ես դեռ չեմ սովորել ապրել:
Իսկ դուք՞:
Комментариев нет:
Отправить комментарий