Սիրիայում,
ընդդիմադիր ապստամբների կողմից կիրառված քիմիական զենքի զոհ դարձան ավելի քան
հազար հինգ հարյուր մարդ՝ տղամարդ, կին և նույնիսկ երեխաներ, սա սպանդ էր, որը
հարուցեց բոլոր պետությունների և ժողովուրդների զարմանքն ու բարկությունը: ԱՄՆ-ի
կառավարությունն իր դաշնակիցների հետ շտապեց մեղքը բարդել Բաշար Ասադի կառավարական
զինուժի վրա, իբր թե ԱՄՆ-ի հետախուզությունը իր տրամադրության տակ անվիճելի փաստեր
ունի, որով ապացուցվում է Սիրիայի ներկայիս կառավարության՝ սեփական ժողովրդի
նկատմամբ կատարված հանցագործությունը:
Սիրիայի կառավարությունն իր հերթին մեղադրեց
ապստամբներին, պնդելով, թե դա ոչ մի կերպ ձեռընտու չէր և չեր բխում կառավարության
շահերից, քանի որ կառավարական զորքերը բոլոր ուղղություններով հետ էին մղում
գրոհայինների խմբերին, առավել ևս ձեռընտու չեր նաև այն պատճառով, որ նման
ահաբեկչությունը կատարվել էր ՄԱԿ-ի դիտորդների ստուգայցի նախօրեին:
Սակայն, մինչև այսօր տակավին չի բացահայտվել, թե կողմերից որն է կիրառել
քիմիական զենքը, թերևս Ասադի կառավարությունը ծանրակշիռ հիմքեր ուներ նման քայլից
զերծ մնալու համար: Հարց է ծագում, թե
ի՞նչպես կարող էր քիմիական զենքը հայտնվել ապստամբների մոտ, թեև չի բացառվում, որ
գրոհայինները, որպես ռազմավար ձեռք բերած լինեին այն: Թերևս, ԱՄՆ-ի մեծ ցանկությունը և շահագռգռվածությունը՝ միջամտելու Սիրիական պատերազմին, կասկածանքի
կշիռը թեքում է ապստամբների կողմը, քանի որ ԱՄՆ-ի՝ Իրաք ներխուժելու դեպքում
նույնպես, ԱՄՆ-ը պատճառաբանում էր միջուկային զենքի առկայությունը, որն ի դեպ,
մինչև այսօր չի հայտնաբերվել Իրաքում: Ուստի, տեսնում ենք, որ ԱՄՆ-ը փնտրում է
ամեն հնարավորին պատճառները, Սիրիան ռմբակոծելու համար: Զարմանալի հայտարարությամբ
հանդես եկավ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին, ով ռմբակոծությունից հրաժարվելու ԱՄՆ-ի
ցանկության միակ տարբերակ նշեց Սիրիայի քիմիական պաշարի կամավոր հանձնումը՝
միջազգային համապատասխան կառույցներին: Ծիծաղելի է կարծել, որ Սիրիան կհրաժարվի իր
ապահովության երաշխիքից, քանի որ այդ զենքը ապահովագրում է իրեն՝ Իսրայելի
հարձակումներից և որոշակի հավասարակշռություն պահպանում Իսրայելի միջուկային զենքի կիրառման դեպքում:
Դա Իսրայելին սանձելու Սիրիական հնարավորությունն է: Վերջերս, Սիրիայի
արտգործնախարարության ներկայացուցիչը, Դամասկոսում անցկացրած մամլո ասուլիսի
ժամանակ հայտարարել էր, որ արտաքին ագրեսիայի դեպքում, Սիրիան կարող է կիրառել
քիմիական զենք: Ի դեպ, նա նաև նշել էր, որ Սիրիայի քիմիական զենքի ողջ պաշարը
գտնվում է կառավարական զորքերի ամբողջական վերահսկողության տակ: Չեմ կարծում, թե Սիրիայի
կողմից կիրառվող շանտաժը, կարող է ԱՄՆ-ին հետ պահել հարձակումներից, սակայն կարող է օգտագործվել ԱՄՆ-ի կողմից,
դաշնակից պետությունների համաձայնությունը ստանալու համար, Սիրիայի դեմ համատեղ
ռազմական գործողություններ սկսելու համար: Ռուսական «արջի ընկերությունը» Սիրիային
ազդակ էր, որ ԱՄՆ-ի և նրա դաշնակից պետությունների հարձակման դեպքում, նա միայնակ
է դիմագրավելու հարձակմանը, ուստի շանտաժը նպատակ է հետապնդում ԱՄՆ-ին ստիպելու
հրաժարվել հարձակման կամ միջամտության միտումից: Այս դեպքում, ԱՄՆ-ը կարող
է ընդդեմ Սիրիայի օգտագործել՝ հանցագործներին ձեռբակալելու ժամանակ կիրառվող իր
հայտնի ոստիկանական բանաձևը՝ «Դուք իրավունք ունեք լռելու և այն ամենը, ինչ դուք
կասեք, կօգտագործվի ընդդեմ ձեզ...»: Սիրական շանտաժը կարող է վնասել հենց իրեն,
կանաչ լույս վառելով ԱՄՆ-ի դաշնակից պետությունների համար:
09.09.2013թ
Հրապարակվել
է asekos.am կայքում
Комментариев нет:
Отправить комментарий