воскресенье, 2 ноября 2014 г.

Հելոուինի միամիտ տոնն ու դրա անտեսանելի, բայց լուրջ հետևանքները:

Բազմաթիվ զգուշացումներից հետո ձեր ասածն արեցիք, ինչ ասեմ, դուք կատարեցիք ձեր ընտրությունը, հիմա գոնե ականջ դրեք ասածիս:
Հելոուինն անցավ, սակայն իր հետքը թողեց մեր գիտակցությունների մեջ և անշուշտ ձեռք բերեց նոր հետևորդների: Հետևորդներն էլ մի կողմ, գտնվեցին մարդիկ, ովքեր պարզապես համակրեցին այդ տոնին, համակրելուց էլ փորձեցին արդարացնել երիտասարդների միամիտ արարքները: Անշուշտ , ոմանք չեն հավատում հոգևոր աշխարհի գոյությանը և մերժում են գերբնական էակների գոյությունը, բայց դա չի բացառում նրա գոյությունը և ավելին, չի ազդում դրանց գոյության վրա: Այն կա և գոյություն ունի անկախ նրանից, դուք հավատում եք, թե չեք հավատում:
Միամիտ խաղեր, երիտասարդական անմեղ զբաղմունք և այլն: Ոչ սիրելիներ, դուք սխալվում եք, դուք ձեր միամիտ խաղերով հիշատակում և երկրպագում եք դիվային ուժերին, ասում եմ ձեզ, որ ձեր միամիտ խաղերն իրենց հետևանքները կունենան ձեր կյանքում, ձեր ընտանիքների վրա և ձեր պատճառով ձեր ազգականների կյանքում: Հետևանքները տարբեր կլինեն, թերևս ոչ միանգամից, այլ հետզհետե, ընտրելով և խոցելով մի թիրախը, նշանառության տակ կվերցվի մյուսը: Ոմանք սնոտիապաշտ են, ոմանք ոչ, ոմանց համար ասածներս դատարկաբանություն են, ոմանց համար սպառնալիք, բայց ասում եմ ձեզ, դուք եք, որ ձեր միամիտ խաղերով ձեզ վրա անեծք եք բերում: Մի քանի խոցելի կողմեր, որոնք կարող են ձեր կյանքում պատահել, հետո այլ տեղ չփնտրեք պատճառները:
1.Խնդիրներ ընտանիքում՝ անդամների միջև, ընդհուպ բաժանություններ, սեռական անմաքրություններ և ամուսնալուծություններ:
2 Մտային տկարություններ, թմրություն, գլխացավեր, նյարդային և մաշկային հիվանդություններ: Պտղի վաղաժամկետ վիժում, ամլություն, չբերություն և այլն:
3 ֆինանսական խնդիրներ, անկախ Հայաստանում գոյություն ունեցող կռիզիսից:
4 Դիվահարություն, լուսնոտություն
5 Վաղաժամկետ մահ ( եր), սուիցիդ:
Կարող եք մերժել այս ամենը, բայց գիտեցեք, որ կա ելք, անշուշտ սխալ արարքի գիտակցում, զղջում, աղոթք: Դիմեք հոգևորականներին, քահանաներին, նրանք ի տարբերություն ձեզ, գիտեն և գիտակցում են խնդրի լրջությունը և հույս ունեմ, որ կարող են ձեզ ուղղորդել և առաջնորդել անեծքից ազատագրվելու:
Ինչպես ասում են, սա ոտքի վրա տրված զգուշացում և խորհուրդ է: Եթե նման ախտանիշներ կլինեն, մի հապաղեք, դիմեք հոգևորականներին, ձեր անմեղ խաղերը կարող են լուրջ հետևանքներ ունենալ ձեզ համար: Սա չէի գրի, եթե նոր չկարդայի, թե մեր քրիստոնյա կոչվող հայ աստղերն ինչպես են դիմավորում և խրախուսում երիտասարդների միամիտ և անգետ արարքները:

Комментариев нет:

Отправить комментарий