Անկեղծ, ցնցող է: Նախընտրական բոլոր կոչերը կտեր են, որ ժողովրդի առջև շաղ են տալիս: Գիտե՞ք չէ, թե ի՞նչու եմ կուտ ասում, որովհետև հավի հետ են ժողովրդին համեմատում, այսինքն հավի ուղեղ ունի ժողովուրդը: Հիմա, ինձ կքարկոծեն, թե ժողովրդին ինչու ես վիրավորում, բա որ ժողովրդին բարոյապես բռնաբարում են ու անառակի տեղ դնում, ամենաշատը որ կարողանում եք անել, դա ընդամենը մի երկու ստատուսով ճղճղալն է: Ձեզ էլ թվաց, թե ժողովրդի թասիբ քաշեցիք: Բան չմնաց, մի երկու օրից էս թոհ ու բովը կավարտվի: Լավ է, գոնե Երևանի աղբը հավաքվեց ու մի երկու փողոց ասֆալտապատվեց: Փոխեք, դե շուտ -շուտ փոխեք Երևանը, որ Հայաստանը փոխվի: