Լուսինե Աղաջանյան
Ասելիքս ո՜րն է, երբ ծարավ եմ, քո՛նն են
Ջերմ աչքերի զույգ-զույգ աղբյուրները կանչող,
Խոսքիս ծովը ծանծաղ, իսկ քո գետը խորն է,
Մի՛ խնայիր ինձնից թացերդ ալիքվող…
Ասելիքս ի՜նչ է, երբ հուզված է նինջս
Քո գրկի տաք մեղքն է քաշում իմ հայացքը,
Ես իմ փոքրիկ հարցով պատասխանիդ մեջ եմ
Տեղավորվում հանգիստ, չծածկելով բացն իմ…
Ասելիքս ո՜ւր է, երբ կարոտս լուռ է
Փնտրել փորձում սիրո հանդիպումը քեզ մոտ,
Քո չգալու դիմաց, սպասումս մի բուռ է,
Էլ ո՜ւր մնաց իմ խեղճ ասելիքը չասվող…
03.09.2014թ.
Ես կարդացել եմ քո լուսաբացը,
Հորիզոններդ թերթել եմ լռի՜ն,
Բայց թաքցրել եմ այն ինչ հայացք է,
Ինչ աչքում հարց է, պատասխա՜ն կոպին…
Վերընթերցել եմ քո մթնշաղը,
Որ քեզ լա՜վ տեսնեմ` կրկնել եմ ջերմ,
Բայց քո էջերը չեմ ծալել, ա՜խ ես,
Զի կանգ չեմ առել, տե՛ղդ հիշել եմ:
Դու գիրք էիր ձեռքիս ,,մութուլույսովդ,,
Մի նոր պատմություն, սիրո ,,կաթն ծիր,,
Գրքաբույր կյանքդ գրկեցի, ափսո՜ս,
Անգիր արեցի….դու ավարտվեցիր…
17.06.2014թ.
Ասելիքս ո՜րն է, երբ ծարավ եմ, քո՛նն են
Ջերմ աչքերի զույգ-զույգ աղբյուրները կանչող,
Խոսքիս ծովը ծանծաղ, իսկ քո գետը խորն է,
Մի՛ խնայիր ինձնից թացերդ ալիքվող…
Ասելիքս ի՜նչ է, երբ հուզված է նինջս
Քո գրկի տաք մեղքն է քաշում իմ հայացքը,
Ես իմ փոքրիկ հարցով պատասխանիդ մեջ եմ
Տեղավորվում հանգիստ, չծածկելով բացն իմ…
Ասելիքս ո՜ւր է, երբ կարոտս լուռ է
Փնտրել փորձում սիրո հանդիպումը քեզ մոտ,
Քո չգալու դիմաց, սպասումս մի բուռ է,
Էլ ո՜ւր մնաց իմ խեղճ ասելիքը չասվող…
03.09.2014թ.
Ես կարդացել եմ քո լուսաբացը,
Հորիզոններդ թերթել եմ լռի՜ն,
Բայց թաքցրել եմ այն ինչ հայացք է,
Ինչ աչքում հարց է, պատասխա՜ն կոպին…
Վերընթերցել եմ քո մթնշաղը,
Որ քեզ լա՜վ տեսնեմ` կրկնել եմ ջերմ,
Բայց քո էջերը չեմ ծալել, ա՜խ ես,
Զի կանգ չեմ առել, տե՛ղդ հիշել եմ:
Դու գիրք էիր ձեռքիս ,,մութուլույսովդ,,
Մի նոր պատմություն, սիրո ,,կաթն ծիր,,
Գրքաբույր կյանքդ գրկեցի, ափսո՜ս,
Անգիր արեցի….դու ավարտվեցիր…
17.06.2014թ.
Комментариев нет:
Отправить комментарий