вторник, 11 ноября 2014 г.

Մայրուղու աստվածները

Ամեն ոք, ով երբևէ վարել է մեքենա, գիտի, որ մայրուղի դուրս գալիս, մի անբացատրելի ցանկություն է առաջանում սլանալու,ճախրելու, զգալու սեփական գերազանցությունը մեքենայի, ճանապարհի, ժամանակի և ընդհանրապես ամեն ինչի նկատմամբ: Կարծում եմ, որ Ժամանակը չէ, որ ստիպում է դա անել, այլ , անբացատրելի մի զգացողություն, որը մթագնում է ուղեղն ու անջատում իրավիճակի սթափ գնահատումը: Վարորդն իրեն զգում է ինչպես աստված՝ ամենակարող: Սակայն, մոռանում է, որ ինքը պարզապես մահկանացու է, ում կյանքն ընդամենը կախված է անշունչ երկաթե առարկայից, որին երբեք չի կարելի վստահել, եթե նույնիսկ այն աշխարհի լավագույն մեքենան է, այդ կյանքը կախված է նաև ուրիշ մարդկանցից, իրավիճակներից կամ դրանց ճակատագրական խաչաձևումից: Ավտովթար՝ ողբերգական ելքով, սա այն դեպքերից է, երբ ուզում ես ժամանակը հետ տալ ու փոխել ճակատագրական իրադարձության ընթացքը, բայց ավաղ, անցած ժամանակն այլևս դադարում է գոյություն ունենալուց, այն արդեն չկա, ուրեմն ոչինչ չես փոխի, բայց կարող ես կանխել դեպքերի նման զարգացումը, երբ պարզապես մեքենայի ղեկին նստելուց առաջ, սթափ կգիտակցես, որ կարևորը արագությունը չէ, այլ քո և ուղևորներիդ կյանքի ապահովությունը:
Ցավակցում եմ բոլոր նրանց, ովքեր երեկ երեկոյան ունեցան հարազատների կորուստ, այդ ողբերգական ավտովթարի ժամանակ: Աստված մխիթարի ձեզ:

Комментариев нет:

Отправить комментарий