Բացի այն կորուստներից և անհաջողություններից, որոնք ունեցա սեփական խելքիս պատճառով, օբյեկտիվ կամ սուբյեկտիվ իրավիճակների թելադրմամբ, ունեցա միայն մեկ ձեռքբերում, այն է, որ հասկացա, ես չեմ կարող լքել իմ սկզբունքայնությունը, պարել ուրիշների նվագի տակ, չփորձեցի, ուստի և չսովորեցի օճառվել, քամակ համբուրել և նամանավանդ հասկացա, որ երբևէ չպետք է անեմ մի բան՝ նույնիսկ հանուն ուրիշների բարորության, եթե դա նվաստացնելու է ինձ կամ իմ արժանապատվության զգացողությունը: Այդ իսկ պատճառով, ընտրել եմ և կքայլեմ իմ կյանքի դժվար ճանապարհներով, գիտակցելով, որ կունենամ բազմապիսի կորուստներ, սակայն մարդ մնալու եզակի և արդեն մոռացության գիրկն անցնող պատկերին կմնամ հավատարիմ: Ազատության զգացողությունը վեհ բան է, թեև պարուրված է արհեստական ճնշումներով, սակայն այդ ներքին զգացողությունը անձեռնմխելի է: Ներեք ինձ, եթե ձեզ մերժել եմ, վիրավորել, կամ թաքցրել եմ ձեզ սիրելու զգացմունքս, եթե դառնացած լինելով դառնացրել եմ ձեզ, մեծահոգի գտնվեք, ես դեռ նոր եմ սովորում ապրել: Ես էլ ներում եմ բոլոր նրանց, ովքեր գողացան իմ և իմ ընտանիքի ներկան և ապագան, ձեր ջանքերի շնորհիվ, ես կորցրեցի երազելու իմ մանկական ձգտումը: Երբ մանուկ էի, ձգտում էի շուտ հասակ առնելու, հիմա ես հասուն եմ ու փոշմանել եմ, որ շտապում էի: Վերջապես, աշխարհում մարդկային երջանկությունը միշտ էլ կառուցվել է մարդկային ողբերգության հենքի վրա, դրա համար էլ այդ երջանկությունը միշտ երերացել է և խալխլվել:Կյանքն այնքան էլ վարդագույն չէ: Թերևս սա իմ առաջին և վերջին բաց խոստովանանքս է:
Անկեղծ, ես հասկանում եմ ձեզ՝բոլորիդ, զգում եմ այն, ինչ դուք, ապրում եմ թերևս շատերիդ ապրումներով՝ երբեմն անճար լինելով ինչ որ բան փոխել՝ թե իմ և թե ձեր կյանքի մեջ: Կյանքը շարունակվում է և առջևում դեռ շատ անսպասելի և դժվարին մարտահրավերներ կան, ես մաղթում եմ բոլորիդ, որ դուք զորանաք, վերանայեք ձեր կյանքի արժեքները, զինվեք սկզբունքայնությամբ, կերտեք սուրբ, արդար և ճշմարիտ բնավորություն, որը կլինի առաքինության ամբողջական բաղադրությամբ համալրված: Հավատացեք մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին, Աստված երբեք որևէ ազգի սեփականությունը չի եղել, ուստի մի հրաժարվեք նրանից միայն այն պատճառով, որ Նա իր անձը հրեաներին հայտնեց, ովքեր էլ նրան խաչեցին: Ձեր մեղքերով այլևս մի խաչեք Նրան, դա արդեն արել են հրեաները, մի նմանվեք նրանց: Վերջապես Նա խաչվեց, որ դուք կյանք ունենաք և ավելին: Մենք խոցելի դարձանք մեղքից այնքանով, որքանով որ հեռացանք մեր Աստծո պատվիրանները պահելուց: Ո՞րտեղից մեր մեջ վեճեր, անհամաձայնություններ, պատերազմներ, բաժանություններ, դե իհարկե, ուզում ենք ունենալ, բայց չենք կարող, հափշտակում ենք ու զրկում իրար, ծնում նախանձ, բաժանություններ, մերժում ամենքին, դե ինքներս մեզ էլ ու վիրավորված սրտով վրեժ լուծում ամենքից՝ ցանկացած ձևով և հնարավորության դեպքում: Սիրեք, , այդ զգացողությունը մարմնավորեք, կիրառեք, զարգացրեք, թող այդ զգացմունքը կիրառական լինի և ոչ թե դատարկ խոսքեր, ձեռք մեկնեք իրար առանց նախապաշարումների, առանց պայմանների: Ցանեք բարի սերմեր, բավական է թշնամություն, կեղծիք, սուտ, խաբեություն, բաժանություն և նման բաներ ցանելը, մենք բոլորս ենք տառապում դանից, մենք սպանում ենք ինքներս մեզ: Թող որ այս գալիք տարվա մեջ փոխվենք մենք և փոխենք մեր երկիրը: Ես շնորհավորում եմ Ձեզ՝ գալիք ամանորի և մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնի առթիվ: Հիշեք, նա մի անգամ որպես մանուկ եկավ աշխարհ և խաչվեց այս աշխարհի մեղքերի համար, որ ամեն մարմին փրկվի կորստից, երկրորդ անգամ նա կգա այս աշխարհը դատելո՝, դատելու արդարությամբ և ճշմարտությամբ և նրա դատաստանում ողորմություն չի լինի, քանի որ հիմա է Նրա ողորմությունը փնտրելու և գտնելու ժամանակը:

Комментариев нет:
Отправить комментарий