Կար մի ժամանակ, երբ կարիք չկար մարդկանց բացատրելու, թե որն է ճիշտը, որն է սխալը, բոլորը հասկանում էին, երեխաներն արդեն ծննդատնից գիտեին թե ինչն է ճիշտ, ինչը սխալ: Հիմա, նույնիսկ այդ ճիշտն է դառել ինդիվիդուալ: Յուրաքանչյուր ոք, վարվում է այնպես, ինչպես իրեն է հարմար, ժողովուրդն ասում է «Կրակն իր բաղաջի տակն է քաշում»: Արդյունքում ստացվում է մի տեսակ խառնաշփոթ և իրական արժեքները խեղաթյուրվում են, խառնվում իրար և կորցնում իրենց իրական արժեքը: Կար մի ժամանակ, երբ երիտասարդ զույգն ամաչում էր իրար ձեռք բռնել, հիմա համբուրվում են հասարակական վայրում ու թքած ունեն անցորդների և նույնիսկ երեխաների վրա, մենք չենք արձագանքում, համարելով որ դա նորմալ է, իսկ «կոմայգու» տրանսֆիստիտներին ցանկանում ենք այրել:
Առավոտյան սուրճ եմ խմում ու կարդում նորությունները, փնտրում եմ հետաքրքիր վերնագրեր՝ հուսալով, որ նյութն էլ հետաքրքիր կլինի ու հանդիպում եմ՝ օրինակ՝ «Կրակել է սիրուհու ամուսնու վրա, մուրճով ջախջախել գլուխը եւ տեսնելով, որ դեռ ողջ է՝ խեղդել է պարանով », կամ «Տաքսու վարորդը կծել եւ պոկել է ավտոբուսի վարորդի ականջը», կամ էլ էս մեկը ««Օդնոլկլասնիկի»-ի միջոցով երիտասարդը փորձել է 12-14 տարեկան տղաների հետ սեռական հարաբերություն ունենալ »:
Կար ժամանակ, երբ հասարակության մեջ մի երկու համասեռամոլ կար, դրանք էլ էնքան ծպտված կյանք էին վարում, որ երբեք մտքովդ չեր անցնի, որ այդ ինտիլիգենտ վիրաբուժը կամ դպրոցի այսինչ ուսուցիչը համասեռամոլ է: Այսօր, նույն այս հասարակությունը անգիտակցաբար գովազդում է դրանց: Կար ժամանակ, երբ գրպանահատը հասարակության աղբն էր համարվում, այսօր դրանց օլիգարխ են անվանում, նշանակում է, որ մենք մեր գրպաններն այնքան լայն ենք բացել, որ նրանք անարգել թալանում են մեզ և մենք, մի բան էլ հավանություն ենք տալիս: Երեխային հարցնում ես,- «ազիզ ջան, որ մեծանաս, ո՞վ ես դառնալու», նա հպարտությամբ պատասխանում է,- « քաղաքապետ»: Առաջ, էդ քաղաքապետը իր պաշտոնին հասնում էր՝ սկսելով աշխատանքային ցածր օղակից՝ բանվորից: Այսօր, այդ պաշտոնը զբաղեցնում են նրանք, ովքեր կասկածելի ճանապարհներով են հարստություն դիզել: Ճի՞շտ է թ՞ե սխալ՝ դատեք ինքներդ: Արժեքները փոխվում են՝ մենք էլ հետը և մենք այդ արժեքները մեր հագով ենք ձևում:
Մենք ասում ենք, պետք չէ հետ նայել՝ անցյալին, այլ միայն առաջ՝ ապագային: Մենք, վերադառնալու մի նավամատույց ունենք՝ անցյալ և անցյալի բարքեր, և այդ արժեքներով կառուցելու Հայաստանի նոր ապագան, թե չէ այսօրվա փչացած արժեքներով՝ ապագան մշուշոտ ու անհեռանկար է թվում: Մենք դուրս ենք եկել մի նավարկության, որի ժամանաման նավամատույցը սահմանված չէ, իսկ դա նշանակում է՝ աննպատակ թափառում:
Առաջնային եմ համարում, հասարակության մեջ քաղաքացիական ինքնագիտակցման մակարդակի բարձրացումը, որ ամեն ոք գիտակցի իր դերն ու նշանակությունը և իսկապես իրեն զգա հասարակության և այս երկրի կենսարար բջիջը: Մեռած է մեկը՝ նրան կհետևեն մյուսները՝ արդյունքում՝ Երկիրը: Կենդանի է նա և գործուն, գործուն է նաև ողջ հասարակությունը և երկիրը: Թե չէ՝ ստացվում է, որ քանի գնում, այդքան շատանում է անգիտակիցների թիվը: Նայում եմ անձնական գրադարանումս դասավորված գրքերին ու հասկանում, թե որքան անգին արժեքներ են դրանք իրենցում պարունակում ու անձայն շնորհակալություն հայտնում դրանց հեղինակներին:
Դեռ հույս կա ուղղելու այս ամենը:
20.04.2013թ
Հրապարակվել է blognews.am կայքում
http://blognews.am/arm/news/50721/ur-einq-gnum-ev-es-ur-hasanq.html

Комментариев нет:
Отправить комментарий