вторник, 12 августа 2014 г.

Բավ է մեկի թափված արյունը

Դեռևս 1800-ականներին, բժիշկները տարբեր հիվանդություններ փորձում էին բուժել հիվանդի երակներից արյուն բաց թողնելով, հետագայում բժշկությունը գտավ, որ դա սխալ պռակտիկա է եղել: Աստվաաշունչն ասում է, որ կյանքն արյան մեջ է: Բժշկությունը դա ապացուցել է:
Ասում են, որ արյունը մաքրագործում է, այս տեսանկյունից նայելիս, ներկայիս մեր դեգրադացվող հասարակության և իշխանությունների համար, պատերազմն ինչքան էլ անցանկալի՝ այնուամենայնիվ դառնում է անհրաժեշտություն (կուզենայի վստահ լինել, որ խոսքերս կոնտեքստի սահմաններում կհասկանաք): Բայց, երկու բայց կա, մեկն այն է, որ մաքրագործության հենքի վրա նոր «սնկեր» կբուսնեն, ինչպես Արցախյան պատերազմի հերոսների արյան վրա բուսնեցին երեկվա ու այսօրվա իշխանությունները, թեև նրանցից շատերն էին այդ մաքրագործության բովով անցել, բայց սնկային հիվանդությամբ վարակվեցին, իսկ երկրորդ այն է, որ նաև ազերական արյուն կթափվի, նրանց թափած արյունով մենք հաստատ չենք մաքրագործվի և ոչ էլ մեր չունեցած արյան ծարավին հագուրդ կտանք, թերևս իրենք էլ իրենց սեփական թափված արյունով մաքրագործվեն, բայց մեզ որ հաստատ իրենց արյունը պետք չէ: 

Ավետարանն ասում է, որ առանց արյուն թափելու չկա մեղքերի թողություն(ի նկատի ունի մեղքի պատարագի զոհի արյունը) և գրեթե ամեն բան արյունով է մաքրվում(իմ մեկնաբանությամբ): Դե, դրա համար էլ մեկի արյունը պահանջվեց, որ ողջ մարդկության մեղքերին քավություն լինի ու խաչվեց այդ մեկը, և եղավ քավություն աշխարհի բոլոր մարդկանց մեղքերի համար:
Ի՞նչպես ազատվել սնկերից, տիզերից, պառազիտներից, արյուն ծծողներից:
Նախ սեփական մեղքերից է պետք ազատվել: Մեր սեփական մեղքերն են, որ հենք են ծառայում պառազիտների բուծման ու բազմացման համար: Մեր սեփական հանցանքներն են, որ հանցագործների համար ծնում են ամենաթողության ու անօրինականությունների բարենպաստ մթոլորտ, որում վերջիններս ծաղկում են, սնվելով ուրիշների տկարություններով:
Հեշտ է ուրիշների արյունը թափել, քան սեփական խոցեր բուժելը:
Հարցրեք Քրիստոսին, մի՞թե ինքն էր պատվիրել, որ եղբայրասպան պատերազմում, սեփական ժողովրդի արյունը թափելով էր պետք, որ իր փրկության լույսը տարածվեր այս երկրում, որպեսզի մարդիկ խավարից՝ լույսի ճանաչման գային: Նա քեզ կպատասխանի, որ ինքը նման պատվեր չի տվել՝ ոչ մեկին, կասեք, թե բա ի՞նչպես էր ավետարանը տարածվելու Հայաստանում, իսկ մի՞թե մինչ այդ այն չկար: Քրիստոսի անվան տակ սեփական ժողովրդի արյունը թափվեց, իսկ հետո այլ ազգերը խմեցին մեր արյունը ու դեռ ծծում են ու իբր դա քիչ է մեզ համար, մի բան էլ այս իշխանություններն են միացել նրանց: Անշուշտ մեռելոցները մեզ պետք են, միայն այդ ժամանակ է, որ մեր հին մեռելների (ննջեցյալների ) արյան բողոքող ձայնն է հասնում մեր ականջներին, իսկ նորերինը խնդրում, որ կանգ առնենք: Աստվածաշունչն ասում է, որ քաղաքը, որը կառուցվում է արյան վրա, չի կարող հանգիստ կամ խաղաղ կյանք ունենալ, հիմա, մի ողջ երկիր կառուցված է արյան վրա ու դեռ այդ հողին արյուն է թափվում, ուստի չի լինի հանգիստ ու չի լինի խաղաղություն, չի լինի բարգավաճում: Դրա համար էլ հայերը գաղթական են ու ամենուրեք պանդուխտ:
Մեր ազգին անհրաժեշտ է սեփական մեղքի գիտակցում, ճանաչում, զղջում և ապաշխարհություն, որ այս երկիրը բուժվի իր վերքերից, ոտքի կանգնի, կառուցի իր ապագան, բարգավաճի, ծնունդներ տա ու խաղաղություն ունենա, այս ամենի համար վաղուց արդեն թափվել է այն միակ ու կենարար արյունը:

Комментариев нет:

Отправить комментарий