Հայաստանում այս տարի գրանցվեց աղքատության բարձր ցուցանիշ և այդ ցուցակը ինչպես միշտ գլխավորում է Շիրակի մարզը: Ես ուզում եմ հարցնել մեր կառավարությանը, թե հարկային բարեփոխումների և գործարարներին և բիզնեսին թեադրվող անպայման պայմանները պարտադրելիս, արդյո՞ք հաշվի առնվում է, որ մի ամբողջ մարզ, այս պարագայում Շիրակի մարզի գործարարներն ու բիզնեսը, կանգնում են լուրջ խնդրի առջև, փակվե՞լ, թե այնուամենայնիվ փակվել:
Լուրջ եմ ասում, ժողովուրդը վախենում է ինքն իրեն խոստովանել, որ ինքն իսկապես աղքատ է՝ սնանկ: Նույնիսկ հարուստներն են աղքատ, սա մի քիչ բիբլիական մոտեցում է, բայց իրականում հարստության դիմակը պահպանվում է բանկերից վերցված՝ չմարվող վարկերով, կամ ինչպես գյումրեցիներն են ասում՝ Ալեից առա Վլեին տվեցի, Վլեից էլ առա Ալեին տվեցի: Թքած վիճակ է, բոլոր ոլորտներում:

Комментариев нет:
Отправить комментарий