Գյումրիին ԱՊՀ մշակությաին մայրաքաղաք շնորհելուց ու հետագա փառատոններից, որոնք մի քիչ փոխեցին գյումրեցոնց գորշ առօրյան, դարձնելով այն ավելի խավար, քանի որ սև սրտին դեմ տվեցին վարդագույն թումբան, որի ֆոնին սրտի սևությունն ավելի ճչուն դարձավ՝ գյումրեցին հայտնվեց տեխնիկական աֆսայտում: Հանրապետական թոհ ու բովից Գյումրին զատված է, մի անկյունում, հեռացված ու օտարացված քաղաքացիական ընդվզումներից ու բողոքի երթերից: Էս ինչ կտեր էր, որ մեր քաղաքին տրվեց ու վայ էդ կտերը քաղաք բերողին ու գյումրեցոնց կերցնողին: Միայն այն մտքից, որ գյումրեցոնց օձի լեզու թափելով ու նրա թասիբը գովալով զինաթափ արեցին՝ ես ամաչում եմ, մեր փափախը գետնին է ընկած:
Комментариев нет:
Отправить комментарий