- Զգուշացեք այն մարդկանցից, ովքեր ձեզանից շատ են
շահագռգռված ձեր հաջողությունների համար: Մ.Հ.
- Մի վստահեք նրանց, ովքեր ձեզանից լավ են պատկերացնում ձեր
երազանքները: Մ.Հ.
- Երբ ձեզ աջակցության
առատ խոստումներ են տալիս, զգուշացեք, դուք մենակ եք դիմագրավելու խնդիրները:
Մ.Հ.
- Բոլորը կարծում են, որ իրենք կարող են փոխել աշխարհը, բայց
դա անում է նա, ով ի վերուստ է կանչված դա անելու: Մ.Հ.
- Կատարեք
ներդրումներ ուրիշների երազանքների մեջ, երբ նրանց երազանքը իրականանա,
կկատարվի նաև ձերը: Մ.Հ.
- Երբ մարդիկ, ձեր
կյանքում կատարում են փաստացի ներդրում, դա ձեր նկատմամբ տածած՝ նրանց սիրո
գործնական ապացույցն է: Մ.Հ.
- Ես գերադասում եմ տեսնել Աստծուն ձեր մեջ և ոչ թե
պատկերացնել Նրան երկնքում: Մ.Հ.
- Ժամանակակից քրիստոնյաների աղոթքը, նման է հեռախոսային
հաղորդագրությունների: Մ.Հ
- Քրիստոնյաների մեծամասնությունն այսօր շփոթում է
փարիսեցին՝ Փարիզեցու հետ:Նրանք կարծում են, որ «Փարիզեցի» լինելը լավ բան է:
Ինձ մտահոգում է նրանց այդ ձգտումը: Մ.Հ
- Հաճախ, երբ ձեզ
պատասխանում են «Տերը կամի», հիշեք, դա քրիստոնեական մերժման «Ոչ» տարբերակն
է: Մ.Հ.
- Հաճախ, « Ես կաղոթեմ քեզ համար» արտահայտությունը
նշանակում է՝ «դու ինձ ձանձրացնում ես»:
Մ.Հ.
- Հաճախ, Երբ ձեզ
խնդրում են՝ « աղոթիր ինձ համար», դա նշանակում է, «օգնիր ինձ»: Իսկ երբ ձեզ
պատասխանում են «ես կաղոթեմ քեզ համար» դա նշանակում է, «ես չեմ կարող քեզ օգնել»:
Մ.Հ.
- Նա, ով
իսկապես սիրում է ձեզ, ձեր կյանքի
բեմահարթակում կանգնած կլինի վարագույրի հետևում, անտեսանելի՝ ինչպես պահապան հրեշտակը: Մ.Հ.
- Քրիստոնեական սխալ ըմբռնում. Երբ «հարուստ՝ օրհնվածը»
խորշում է աղքատից, դա նշանակում է, որ իրականում հարստությունն է անեծք, և
ոչ թե աղքատությունը: Նման հավատակիցներին խորհուրդ, վերընթերցեք Հակոբոսի
ուղերձը: Մ.Հ.
- Քրիստոնեական
համատարած սխալ: Հաճախ, երբ ձեր
մտերիմները թույլ են տալիս, որ դուք միայնակ հաղթահարեք փորձությունը, դա չի
նշանակում, որ դուք իսկապես միայնակ եք հաղթահարելու այն: Դա պարզապես նշանակում է՝ « Դա քո խնդիրն
է, ինձ ինչ, ինձ ավելորդ խնդիրներ պետք չեն»: Մ.Հ.
- Հաճախ, երբ թվում է, թե դուք փորձության
մեջ եք՝ քաջալերվեք, իրականում Տերը փորձում է ձեր մտերիմներին: Մ.Հ.
- Մի կիսեք ձեր
հաղթանակները նրանց հետ, ովքեր չէին հավատում, որ դուք կհաղթեք: Մ.Հ.
- Երբ կյանքի մի
փուլում դուք նման եք բոժոժի, ձեզանից կխորշոմեն, բայց երբ դուք վերափոխվեք
թիթեռնիկի, այդ նույն մարդիկ նախանձից կպայթեն: Դա նման է Քրիստոսի
հարությանը: Մ.Հ.
- «Բարեկամս»,այսօր նույնպես, ես մտադիր եմ հրամցնել քեզ՝ իմ անկեղծությունը: Մ.Հ.
Հրապարակվել է blognews.am և mamul.am կայքերում

Комментариев нет:
Отправить комментарий