Եթե երբևէ կարդացել եք Աստվածաշունչ, ապա Նոր Կտակարանում հանդիպած կլինեք Պետրոս առաքյալի երկու ուղերձներին: Պետրոս Առաքյալն Իր երկրորդ ուղերձի առաջին գլխում, սքանչելի մի խորհուրդ է բացում մեզ համար: Դա հավատքի աստիճանն է, որ մեզ տանում է դեպի հավատքի աճ: Ուրեմն, «Եվ սույն այս բանի համար ամեն ջանք անելով, ձեր հավատքով ներկայացրեք առաքինությունը և առաքինությունով գիտությունը, գիտությունով ժուժկալությունը, և ժուժկալությամբ համբերությունը, համբերությունով աստվածպաշտությունը և աստվածապաշտությամբ եղբայրասիրությունը և եղբայրասիրությունով սերը: Հունարեն բնօրինակում, «Ներկայացնել» բառը զինվորական տերմին է, որը նշանակում է «համալրել սպառազինությունը», այսինքն, այս տեքստը կարելի է ընթերցել այսպես, «ձեր հավատքի վրա հագեք (համալրել, սպառազինվել) առաքինությունը...» և հաջորդաբար ըստ տեքստի: Սա ցույց է տալիս, թե որքան կարևոր է քրիստոնիայի կյանքի և կենցաղավարության փոփոխությունը, քանի որ այն տեսանելի է դարձնում շրջապատի համար հավատացյալ մարդու ներսում գտնվող հավատքը :
Տեսեք, Պետրոսը այսպես է շարունակում «որովհետև այս բաները ձեզանում մնալով և աճելով դատարկ և անպտուղ չեն անի ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսի գիտությունում»: Ուրեմն, նախքան այն, որ կսկեք ճչալ և աղաղակել ձեր հավատքի և եկեղեցասիրության մասին, և ուրիշներին ցուցադրել ձեր հավատքի մեծությունն ու նախանձավորությունը, հարկ է հիշել, որ ձեր հավատքը տեսանելի է դառնում ոչ թե ձեր ներկայացնելով, այլ նրանով, թե իրականում ինչ են տեսնում մարդիկ: Որովհետև դուք այն եք, ինչ մտածում եք և ինչ որ կա ձեր ներսում: Պետրոսն այս խոսքերում օգտագործում է նաև կուրությունն ու կարճատեսությունը. բառերը- « Բայց նա, որ այս բաներն իրեն մոտ չունի, կույր է և կարճատես, մոռացած լինելով իր առաջին մեղքերից ազատվելը»: Ա Պետրոս 1:9h: Աստվածաշնչայն այս երկու բառերի հոգևոր նշանակությունն այսպիսին է. Կույրը նա է, ով չի տեսնում այն, ինչ ակնհայտ է, իսկ կարճատեսն այն մարդն է, ով կենտրոնացած է ներկայի և առկա խնդիրների և հոգսերի վրա և չի ցանկանում, կամ նույնիսկ մերժում է նայել ապագային: Ցավոք, կարող ենք ասել, որ այսօր բազմաթիվ հավատացյալ մարդիկ և նույնիսկ հոգևորականներ, հոգևորապես կույր են և կարճատես և աստվածպաշտությունը նրանց համար ավանդությունից բխող սովորություն է, որը կատարվում է ըստ ցանկության և նրանք ավելի հետապնդում են սեփական շահեր, քան թե այն, ինչը բխում է ճշմարիտ աստվածպաշտությունից: Այսպիսի մարդիկ ունակ չեն տեսնելու ապագան և առավել ևս չեն տեսնում իրենց՝ այդ ապագայում: Նրանք միշտ ընդիմանում են փոփոխություններին, քանի որ իրենք սովորել են այն հարմարավետությանը, որի թմբիրի մեջ անցկացրել են իրենց «գիտակցական» և «հոգևոր » կյանքի մեծ մասը: Այդ կուրությունը թույլ չի տալիս նրանց տեսնելու սեփական հանցանքերն ու աշխարհիկ կեցվածքը, անառակությունները, ագահությունն ու պոռնկությունը: Պետրոսը գրում է, այսպիսի մարդիկ մոռացել են իրենց առաջի մեղքերից սրբվելը: Կա՞ արդյոք այս մարդկանց համար բժշկություն, անշուշտ այո, դա սեփական մեղքի ճանաչումն է, զղջումը և դրանցից ապաշխարհությունն է և միայն այդ ժամանակ կույրերի աչքերը կբացվեն և բժշկություն կլինի նրանց համար: Հիշեք, « առաքինություն, գիտություն,ժուժկալություն,համբերություն, աստվածապաշտություն, եղբայրասիրություն և սերը, հավատքի բաղադրիչ մասն են կազմում, դրա համար էլ առաքյալը գրում է «...որովհետև սրանք անելով, երբեք հանցանքի մեջ չեք ընկնի»: այլ կերպ ասած, թշնամու համար անխոցելի կլինեք: Օն առաջ, սպառազինվելու:

Комментариев нет:
Отправить комментарий