Կարտերի տեսախցիկը ֆիքսել է այնպիսի կադրեր, որ դրանք նայելիս մտածում ես, թե նման տեսարանը սեփական աչքերով տեսած մարդն ի՞նչպիսի հոգեբանություն կունենա, արդյո՞ք կկարողանա գիշերները հանգիստ քուն ունենալ: Մարդիկ գերադասում են խուսափել նման նկարներ նայելուց, քանի որ վտանգվում է իրենց հարմարավետությունը, իսկ փակ աչքերով կյանքն ավելի քաղցր է: Շարունակեք փակել ձեր աչքերը, քնեք հանգիստ, քնելուց էլ աղոթք արեք, որ ձեր երազներում մղձավանջ չլինի: Թվում է թե նրանք հեռու են մեզանից, սակայն իրականում Հայաստանում էլ կան նման մարդիկ, ովքեր օրվա հացի կարոտ են, նրանցից շատերը սնվում են աղբանոցներում:
Комментариев нет:
Отправить комментарий