Առավոտ, ուրախությամբ շնորհավորեցի իմ քաղաքին, նոր բերված ավտոբուսների համար, իսկ ցերեկը հիասթափվեցի մեր քաղաքային իշխանություններից: Ավտոբուսները պտտել քաղաքի փողոցներով՝ փողային նվագախմբի նվագակցությամբ, կարծես քաղաքը ինչ որ մի հաղթանակ է տոնում, դա իսկապես վիրավորական է, դա ցինիզմի դրսևորում է: Ավտոպարկը համալրել մի քանի ավտոբուսով, դեռ չի նշանակում քաղաքի զարգացման ստրատեգիկ հարց լուծել: Բերել ե՞ք, շատ լավ եք արել, թող ժողովուրդը գովի, ինչ է առել՝ ընկել եք փողոցները, թե տեսեք, պզ~զ, ո՞՞ւմ ինադու եք անում, ում եք զարմացնում, կամ ում եք տրաքացնում: Մնում էր մի քահանա կանչէիք, օրհներ, որ աչքով չտային:
Комментариев нет:
Отправить комментарий