понедельник, 19 августа 2013 г.

Մերօրյա Ներոնները

Հայաստանում ապրելը կամաց կամաց զվարճալի է դառնում: Եթե մենք, չենք ծիծաղում ինքներս մեզ վրա, ապա մեր հումորի զգացողությունը բթանում է, էլ չասեմ, որ ուրիշներն են մեզ ծաղրում: Հումորով պետք է մոտենալ մեր քաղաքական գործիչներին, թեև նրանք լուրջ քաղաքական գործիչներ են, սակայն նրանք էլ զուրկ չեն հումորի զգացողությունից: 

Տեսեք, զվարճալի վարչապետ ունենք, և ոչ պակաս նախագահ: Վերջերս երկուսն էլ լիրիկական կերպար են դարձել, մեկը նվագում -երգում է, իսկ մյուսը մելանխոլիկությամբ է տառապում, անհետացել էր անորոշ ժամանակով ու երևի ստեղծագործում էր: Ինքն էլ մերօրյա ներոնն է: Դափնեպսակ հաստատ չեն ստանա, դա նրանց գլխին կթառամի, հարկավոր է չժանգոտվող ու դիմացկուն մետաղից փառքի պսակ պատրաստել ու նրանց ուղարկել անփառունակ ծերությունը դիմավորելու:
Երբ վարչապետը նվագեց ու կռունկը երգեց, չկարողացա լրջի տալ, արտասունք գլորել, իր վիճակում հայտնված մարդու շուրթերից, այդ երգը կատակի նման էր դուրս ելնում: Իսկ երբ ինքնամփոփությունից վերադարձավ Սերժն ու սկսեց ակտիվ ու կենսունակ՝ մխրճվել ջահելության մեջ ու թենիս խաղալ, հասկացա, որ լուրջ խորհրդածություններ է ունեցել (հեգնում եմ), վերափոխվել է, թարմացել, նույնիսկ վեճին չէ, թե Պուտինը Ալիևին այցելեց ու էս անգամ Հայաստան չեկավ իրեն այցելելու, գոնե խանդի հողի հավասարակշռությունը պահպանելու համար:
Այ էսպես, դրել լրջի ենք տալիս, հակառակը,«Relax Marus», իսկ ես սովորում եմ ինքս ինձ վրա ծիծաղել, որ հումորիս զգացողությունը չբթանա: Երբ ինքս ինձ ծաղրելու իրավունքս վերագտա, իրավունք կունենամ ուրիշներին էլ ծաղրել, թերևս դրանից ձեռնպահ մնամ:

Комментариев нет:

Отправить комментарий