(Պատմական հայացք)
Ղուկաս ավետարանիչը,
իր Գործք Առաքելոց աշխատության մեջ հիշատակում է, «Եվ բոլոր հավատացյալները իրար
հետ մեկտեղ էին,և ամեն բան հասարակաց ունեին »: Գ. Առ.2:14հ. :
Բիլ Դյուրանտը, իր՝ «Քրիստոսը և Կեսարը» գրքում գրում էր:
Նրանք հանդիպում էին մասնավոր տներում կամ էլ փոքրիկ
ժամատներում, ընդօրինակելով հրեական սինագոգերին: Յուրաքանչյուր ժողովարան կոչվում
էր « ekklesia», հունարենում
այս բառը նշանակում է ժողովրդական
հավաքույթ՝ ովքեր մասնակցում էին քաղաքապետարանի կառավարման
գործերում: Ինչպես հունական
Իսիդայի և Միտրայի աղանդներում, այնպես էլ այստեղ
ողջունելի էին ստրուկները և նրանց ազատելու
փորձեր չեր ձեռնարկվում, այլ
նրանց մխիթարում էին Թագավորության
խոստումներով, որտեղ բոլորը հավասար կլինեն: Բազմաքանակ չէր միջին
խավի ներկայացուցիչների թիվը, դեպքից
դեպք քրիստոնեությունն էին ընդունում հարուստները: Իդեպ, քրիստոնյաները
չէին համարվում հասարակության
թափթփուկները, ինչպես
հայտարարում էր Ցելսը: Որպես կանոն
նրանք ապրում էին առաքինի
կյանք, աշխատասեր էին,
ֆինանսավորում էին միսիոներների գործունեությունները և
հավաքում էին միջոցներ, աղքատացած քրիստոնեական համայնքներին
օգնություն ցույց տալու
համար: Գրեթե չէր
ներդրվում ջանքեր գյուղական
բնակչության աջակցությունը հայցելու համար, ընդհակառակը գյուղերի
դարձը տեղի ունեցավ
ամենավերջում:
Համատեղ արարողությունների ժամանակ զանազանվում էր
կոմմունիզմի մասնիկները: Ինչպես հունական և հռոմեական ասոցացիաներն էին հանդիպում
տոնական սեղանի շուրջ,
այնպես էլ քրիստոնյաները, հաճախ
հավաքվում էին « agape » -ի (Սիրո երեկո), դա տեղի էր ունենում
սովորաբար շաբաթ օրերին՝ երեկոյան: Արարողությունը սկսվում և
վերջանում էր աղոթքով և Սուրբ Գրքի ընթերցությամբ, քահանան օրհնում
էր հացը և
գինին: Քրիստոնյաները հավատում
էին, որ հացը
և գինին, Քրիստոսի մարմինն ու արյունն էին, կամ
էլ խորհրդանշում էին
այն: Որոշ համայնքներում,
արարողության վերջում փոխանակվում
էին սուրբ համբույրով:
Մենք տեսնում ենք, որ երրորդ դարում
agape-ն հետզհետե անհետանում է:
Առանց կասկածի կարելի
է ասել, որ
վաղ քրիստոնյաները
հեթանոսության համար կշտամբանք
էին հանդիսանում: Թագավորության
գալուստի հույսը քայլում էր Դատավորի
հանդեպ եղած հավատքի
հետ, որին խաբել
հնարավոր չէր: Այս աստվածային հոգատարությանը
լրացնում էր իրար հանդեպ փոխադարձ հետևողականությունը:
Այս փոքր կոլեկտիվների մեջ, մեղքի
համար դժվար էր թաքնվելը, քանի որ համայնքը հրապարակայնորեն հանդիմանում էր
այն անդամներին, ովքեր
խախտել էին բարոյական
վարքագիծը, չպահպանելով բավական զգուշություն: Եկեղեցին արգելում էր հղիության արհեստական
ընդհատում կատարելը, թատրոններ կամ հասարակաց խաղերի հաճախելը և հեթանոսաց
տոնակատարություններին մասնակցելը: Վերջին հաշվով,
քրիստոնեությունը ընդօրինակեց և
ամրացրեց բարոյական խստությունը, որը գտնվում էր մշտական պատերազմական
պատրաստության մեջ:
Բարոյական օրենքների դժվարին մեծամասնությունը, ստեղծվեցին
Հիսուս Քրիստոսի շտապ վերադարձի հաշվարկով: Որքանով, որ թուլանում էր հավատքի
ձայնը, այնքանով ուժեղանում էր մարմնի ձայնը և քրիստոնեական բարոյականության
հիմքերը խախտվում էին: Մոտ 110 թվին,
անանուն հեղինակի «Հերմայի հովիվը» աշխատությունը, դեմ է դուրս գալիս այնպիսի
մեղքերի դեմ, ինչպիսին է ագահությունը, ազնվությունը, դիմափոշին, ներկված մազերը,
գծագրված ունքերը, հարբեցողությունը և շնությունը, որոնք նորից գլուխ էին
բարձրացնում քրիստոնյաների մոտ: Բայց համենայն դեպս այն ժամանակների քրիստոնեական ընդհանուր
պատկերը, շեշտված է բարոյականությամբ, փոխադարձ նվիրվածությամբ, ամուսնական
հավատարմությամբ և ամուր հավատք ունենալու երջանկությամբ: Պլինինի Կրտսերը ստիպված
էր հայտնել Տրոյանին, որ քրիստոնյաները վարում են խաղաղ և ընդօրինակելի կյանք:
Գալենը գրում էր,-« նրանք այնքան են առաջացել ինքնակարգապահության դաստիարակության
ճանապարհին և բարոյական կատարելության ձգտմանը, որ նրանք ոչնչով չեն զիջում
իսկական փիլիսոփաներին»: Մեղքի գիտակցությունը
ձեռք բերեց նոր ուժ՝ ի շնորհիվ այն հավատի, որ Ադամի անկմամբ ողջ մարդկությունը
անկում ունեցավ և որ աշխարհը շուտով կանգնելու
է դատաստանի առջև, որը կհատուցի և
կպատժվի մեղքի դիմաց: Շատ քրիստոնյաներ կլանված էին վաղօրոք մաքրվելու մղումով,
մինչ վրա կհասներ սարսափելի դատական գործընթացը: Յուրաքանչյուր զգացմունքային
բավականության մեջ, նրանք տեսնում էին սատանայական գայթակղություն և նրանք
դատապարտում էին աշխարհը և մարմինը, փորձելով ճնշել ցանկությունները
ծոմապահությամբ և մարմնական խոշտանգումներով: Կասկածանքով էին մոտենում
երաժշտությանը, սպիտակ հացին, օտարերկրյա գինիին, տաք բաղնիսներին կամ էլ մորուքի
սափրմանը: Այս ամենը նրանց թվում էր Աստծո հստակ հայտնված կամքի զանցառություն:
Նույնիսկ սովորական քրիստոնիայի համար, կյանքը երևում էր մթագին գույներով, քան թե
երբևէ որևիցէ հեթանոսի համար,
բացառությամբ ընդհատակյա աստվածությունների պաշտամունքի դեպքերի: Հրեական շաբաթը,
երկրորդ դարում փոխարինվեց քրիստոնեական կիրակիով: Այդ օրը, «dies Domini» կամ
տերունական օրը, քրիստոնյաները հավաքվում էին անցկացնելու իրենց ամենշաբաթյա
արարողությունը: Քահանաները բարձրաձայն ընթերցում էին Սուրբ Գիրքը, աղոթքներ էին
բարձրացնում, վարդապետական և բարոյական վեճերի շուրջ քարոզներ էին տալիս: Երկրորդ
դարի վերջերին, այս ամենշաբաթյա արարողությունները ձեռք բերեցին քրիստոնական
ծեսերի ձև: Սրանք կազմված էին՝ մասամբ արարողակարգի, տաճարի ծառայությունների և
մասամբ էլ հունական մաքրվելու արարողակարգի մասնիկներից: Սրանք սովորույթներ էին,
իրենց ծնունդով անփոխարինելի, զարգացման մեջ հրաշալի և սրանց ընդունումը
պայմանավորված էր եկեղեցու խորը իմաստությամբ, որով նա հարմարվում էր իր
ժամանակների խորհրդանիշներին և մարդկանց կարիքներին: Ոչ մի ուրիշ արարողություն
ի վիճակի չէր նորոգելու և քաջալերելու
միայնակ հոգին՝ աշխարհի թշնամական հարձակումներից: Հացի և գինու օրհնությունը,
մեկն էր քրիստոնեական յոթը խորհուրդներից` սրբազան ծեսերից, որոնք`ինչպես հավատում
էին քրիստոնյաները, ի զորու էին հայտնել Աստվածային Շնորհը: Եվ այստեղ եկեղեցին
կիրառում էր խորհրդանիշերը, որպեսզի մխիթարեր մարդուն և նրա կյանքին փոխանցեր արժանապատվություն:
Առաջին դարում մենք հանդիպում ենք երեք արարողությունների, մկրտություն,
հաղորդություն և նվիրում հոգևորականությանը: Սակայն այդ ժամանակ, արդեն
համայնքի ներսում կար այլ արարողությունների սաղմները: Ինչպես տեսնում ենք վաղ
քրիստոնեության փորձառության մեջ էր մտնում՝ մկրտության ժամանակ ձեռք դնելով, առաքյալի կամ քահանայի կողմից Սուրբ Հոգու
փոխանցումը: Ժամանակի հետ այն առանձնացավ մկրտությունից և դարձավ միայն
կոնֆիրմացիայի խորհուրդը: Քանի որ մեծերի մկրտությունը հետզհետե փոխարինվեց մանկան
մկրտությամբ, մարդիկ զգացին կարիք մաքրման հաջորդական արարողությունների մեղքի
կատարումը և մասայական խոստովանությունը, վերափոխվեցին քահանայի առջև
խոստովանության, քանի որ քահանաները պնդում էին, որ դրա իշխանությունը նրանք
ստացել են առաքյալներից կամ էլ նրանց նախորդող եպիսկոպոսներից, իրավունք «կապելու
և արձակելու»: Այս դարում ամուսնությունը դեռևս համարվում էր որպես քաղաքացիական
արարողակարգ: Սակայն եկեղեցին տալով կամ պահանջելով իր սանկցիաները, բարձրացրեց
ամուսնության նշանակությունը, դարձնելով այն համաձայնեցված պայմանագրից`անխախտելի
սուրբ ուխտի: Երկու հարյուր թվին մոտ, ձեռնադրությունը դարձավ խորհուրդ, որը օժտեց
եպիսկոպոսներին քահանայական ծառայողներ նշանակելու իշխանությամբ, ովքեր իրավասու
էին կատարելու խորհուրդների արարողությունները: Վերջապես եկեղեցին, Հակոբոսի
ուղերձից դուրս բերեց «եկեղեցական ժողովների»
խորհուրդը, կամ վերջին օրհնությունը, որի
ժամանակ քահանան օծում էր զգացական օրգանները և մահացող քրիստոնյայի վերջույթները, նորից
թողություն տալով նրա մեղքերին և պատրաստելով Աստծո հետ հանդիպմանը: Քրիստոնեական կյանքի
գագաթնակետը և գլխավոր հարգանքի տուրքն էր համարվում թաղման արարողությունները:
Քանի որ նոր հավատքը հռչակեց ինչպես հոգու, այնպես էլ մարմնի հարությունը,
հանգուցյալի մարմինը շրջապատված էր մեծագույն հոգատարությամբ: Մոտ 100 թ-ն, հռոմեական
քրիստոնյաները, հետևելով էտրուսյան և սիրիական սովորույթներին, իրենց
հանգուցյալներին սկսեցին թաղել վիմափոր գերեզմանոցներում, որոնք փորվում էին
ժայռերում կամ էլ լինում էին ստորգետնյա թունելներում: Այս կերպը տնտեսում էր
ծախսերի և տարածության խնդիրը: Հեթանոսները և հրեաները օգտվում էին նույն մեթոդից:
Որոշ համայնքներ, երևի թե կանխամտածված էին անում այս, և մեզ միտք տալիս, որ դրանք
օգտագործվել են որպես թաքստոցներ`հալածանքների ժամանակ: Իններորդ դարում դրանք հողաշերտով ծածկվեցին և
մոռացվեցին, և միայն պատահականության շնորհիվ 1578 թ-ն դրանք հայտնաբերվեցին: Վաղ
քրիստոնեության արվեստի մնացորդները մեծամասամբ պահպանվել են վիմափոր գերեզմանների
և ռելյեֆների տեսքով: Այստեղ մոտ 180 թ-ն
հայտնվում են խորհրդանշաններ, որոնք մեծ դեր են խաղալու քրիստոնեության պատմության
համար, օրինակ աղավնին, որը հոգու մարմնավորումն է, որ այս աշխարհի
բանտարկությունից ազատագրվել է: Կամ արմավենու ճյուղը`որպես հաղթանակի խորհրդանիշ,
կամ էլ ձիթենու ճյուղը`խաղաղության խորհրդանիշ,
և վերջապես ձուկը,
հունարենում կազմված է « i-ch-th-y-s
», բառից, այսինքն`
«Iesous Christos Theou Yios Soter»`Հիսուս Քրիստոս, Որդի Աստծո, Փրկիչ:
Այստեղ մենք հանդիպում ենք «Բարի Հովիվի» թեմային, որը կրկնում է Մերկուրի արձանի
օրինակը, ով իր ուսերին էր տանում այծիկին: Քրիստոնեությունը այնքան էր զբաղված հոգևոր
աշխարհի հարցերով, որ չէր մտահոգվում այս աշխարհի զարդարանքներով: Թեև զարգանում
էր արվեստը, երաժշտությունը, ինչպես նաև
տաճարաշինությունը, որը զարդարվում էր մանրախճանկարներով: Այս նոր տաճարներում
հնչում էր քրիստոնեական երաժշտություն, որը արդեն նոտայագրվում էր և ուներ տոնայնություն և գամմա: Շատ
աստվածաբաններ դեմ էին կանանց երգեցողությանը, ինչպես եկեղեցում, այնպես էլ
հասարակական վայրերում: Ըստ նրանց, կանացի ձայնը իզորու էր արթնացնելու
սրբությունից դուրս գտնվող հետաքրքրություն` հրապուրվող տղամարդկանց մոտ: Համենայն դեպս համայնքի
անդամները հաճախ հիմների
մեջ արտահայտում էին
իրենց հույսերը, գոհունակությունը
և ուրախությունը: Այսպիսով երաժշտությունը դառնում էր քրիստոնեական հավատքի
գեղեցիկ զարդարանքը և հավատարիմ ծառայողը: Մարդկությունը երբևիցէ չի գիտեցել այսպիսի գրավիչ կրոն, ինչպիսին է
քրիստոնեությունը: Այն դիմում է բոլոր անհատներին, խավերին և ազգություններին
առանց սահմանափակման: Այն չէր սահմանափակվում միայն մեկ ազգության շրջանակում,
ինչպես հուդաիզմը կամ էլ մեկ պետության ազատ քաղաքացիների խավի սահմանում, ինչպես
Հունաստանի և Հռոմի պաշտոնական աղանդները: Դարձնելով բոլոր մարդկանց Քրիստոսի
մահվան վրա տարած հաղթանակի ժառանգորդներ` քրիստոնեությունը հռչակում էր բոլոր
մարդկանց արմատական հավասարությունը և երկրային խավերի տարբերությունների
անցողիկությունը: Պատասխանելով մարդկային սպասումներին, կրոնը տարածվում էր չլսված
արագությամբ: Գրեթե յուրաքանչյուր նորադարձ, հեղափոխականի ջերմով բռնկված, դառնում
էր քարոզիչ: Հռոմեական լեզուն, ճանապարհները, առևտրական ուղիները, գետերը, ծովերը
և այն ամենը, ինչը ստեղծում էր բարենպաստ պայմաններ կապի համար, որոշեցին
քրիստոնեական աճի ուժային բնույթը և նպաստեցին եկեղեցու աճին: Զարմանալի կլիներ,
եթե համեմատաբար անկախ քրիստոնեական կենտրոնների քանակությանը, որոնք ընկան տարբեր
սովորույթների և շրջապատի ազդեցության տակ, սովորույթների և վարդապետությունների
զանազանության պատճառով դուրս գային մակերես:
Հունական քրիստոնեությունը ուներ հատուկ հակում, նույնիսկ ուղղակի
դատապարտված էր վերապրելու հունական մտածողության, հերետիկոսության և մետաֆիզիկական
վիճաբանությունների ալիքները: Հասկանալ քրիստոնեությունը կարելի է միայն այս
հերետիկոսությունների առավելությունների ներքո, քանի որ սրանց հաղթահարելով
նույնիսկ նա մասամբ ընդունում էր դրանց գույները և ձևերը: Անջատված համայնքները
միաբանվում էին մեկ հավատքով, որ Հիսուսը Աստծո որդին է և գալու է իր
թագավորությունը հաստատելու երկրի վրա, դատապարտելու է անբարիշտներին և
վարձատրելու է սուրբերին: Եթե ուշադրություն չդարձնենք հիմնական դոգմաներին, ապա
կտեսնենք, որ առաջին երեք դարերի ընթացքում, Քրիստոսի հետևորդները հարում էին
հարյուրավոր վարապետությունների: Մենք, հավանական է որ կհասկանայինք պատմության
հիմնական դերը` պարզեցնել ներկան անցյալի լույսի տակ, եթե հիմա որոշեինք այս բազմակերպար կրոնական հավատքները
ներկայացնել մանրամասնորեն: Սրանք փորձում էին տիրապետել եկեղեցուն, սակայն
պարտություն կրեցին և եկեղեցին ստիպված եղավ պիտակել դրանք որպես հերետիկոսություն,
քանի որ դրանք կարող էին բաժանություն բերերլ եկեղեցուն: Այդ իսկ պատճառով,
եկեղեցու պատմության մեջ, մենք հանդիպում ենք տիեզերական ժողովների, որոնց ժամանակ
որոշվել է Աստվածաշնչի կանոնը, հավատո հանգանակը, ինչպես նաև Երրորդության և Քրիստոսի Աստվածությանը
վերաբերվող հարցերը: Առաջին դարից սկսած, ի հայտ եկան հավատքի ջատագովներ, ովքեր
իրենց աշխատություններով հանդես եկան ի պաշտություն քրիստոնեական հավատքի և
կենցաղավարության, ներկայացնելով այն կայսրերին և ամբողջ հեթանոս աշխարհին, ովքեր
կազմակերպում էին մասայական հալածանքներ քրիստոնյաների հանդեպ: Հավատքի
պաշտպանությունը «Ապոլոգիա»-ն, մեծ դեր կատարեց եկեղեցու աճի, զարգացման և
տարածման գործում: Եկեղեցին իր կողմը գրավեց կայսրության ուժեղագույն
մտավորականությանը: Անտիոքի եպիսկոպոս Իգնատիոսը, հիմք դրեց հետ առաքելական « Հայրերի» ուժեղ սերնդի, ովքեր նվիրվեցին
քրիստոնեության փիլիսոփայությանը և ովքեր
հաղթեցին իրենց թշնամիներին Աստծո Զորությամբ և իրենց տրամաբանության շնորհիվ:
Կարելի է ասել, որ մանուկ եկեղեցու դեմ դուրս էին եկել միաժամանակ մի քանի
թշնամիներ, օրինակ` հերետիկոսությունը, հեթանոսությունը և պետական
իշխանությունները:
Վաղ եկեղեցու
ժամանակաշրջանի ջատագովներից էին Հուստին Նահատակը, Տերտուղինոսը,
Աթանասիոսը և Օգոստինոսը:
Միջին դարում- Թովմաս
Ակվինացին և ուրիշներ:
Բարեփոխության ժամանակաշրջան- Ջոն Վիկլիվ, Յան Հուս, Մարտին Լյութեր, Ժան
Կալվին:
Արդի ժամանակաշրջան- Կոռնել Վարֆլեիդ, Լեքիզ:
Պոստ մոդերնիզմի շրջան- Ջոշ Մակ-Դաուել, Գրեգ Բարսեն, Ֆրանցիսկ Շեյֆր, Կլայվ Լյուիս և այլոք: Ապերախտություն կլիներ, եթե մենք չհիշատակեինք
այս անունները և չտաինք նրանց ըստ արժանավույնն` պատիվը և հարգանքը: Քրիստոնեության հաղթանակը հնարավոր եղավ նաև
շարքային հավատացյալների շնորհիվ, մարդիկ ովքեր նահատակվելով հավատքի մեծ
վկայությունն էին թողնում իրենց հալածող դահիճների և այլ մարդկանց մոտ: Հարկ եմ
համարում նաև հիշատակել եկեղեցու և պետության միջև ընթացող պատերազմի մասին: Քանի
որ քրիստոնեությունը մեծ հաղթանակ տարավ, հասնելով այն բանին, որ դարձավ պետական
կրոն: Մինչ քրիստոնեական ժամանակաշրջանում, հռոմեական իշխանությունը մեծամասամբ
համբերություն էր դրսևորում ուղղափառ հեթանոսության մրցակիցների նկատմամբ: Այս
կրոններն էլ իրենց հերթին էին համեմատաբար պաշտոնական միապետական աղանդների
հանդեպ: Նոր կրոնի հետևորդներից ոչինչ չէր պահանջվում, բացի աստվածների և
պետության ղեկավարի նկատմամբ ժամանակին ցուցաբերված հարգանքից: Միապետները
վիրավորված էին այն պատճառով, որ կայսրության բոլոր նվիրված հերետիկոսներից, միայն
քրիստոնյաները և հրեաներն էին մերժում
միանալ «Հանճար»-ի պաշտամունքին: Կայսրի արձանի առջև վառված ատրուշանը դարձավ
կայսրության հանդեպ հավատարմության նշան, ինչպես մեր օրերում քաղաքացիական երդման
արարողությունը: Եկեղեցին, իր կողմից զարմանք էր արտահայտում, կրոնը պետությանը
հպատակեցնելու հռոմեական պատկերացման համար: Նա տեսնում էր կայսերական աղանդի մեջ
Պոլիտեիզմ և կռապաշտություն, և սովորեցնում էր իր հետևորդներին, չենթարկվել դրան
ցանկացած գնով: Այդ իսկ պատճառով, հռոմեական կառավարությունը եղավ եզրակացության,
որ քրիստոնեությունը հանդիսանում է ռադիկալ, հնարավոր է կոմմունիստական շարժում,
որը ձգտում է տապալել հաստատված կարգերը:
Ներոն կայսրը, նոր պալատներ կառուցելու ցանկությամբ հրապուրված, հրամայեց
այրել Հռոմի այն հատվածը, որտեղ ուզում էր
կառուցել այն: Նա, իր սեփական ոճիրը
քողարկեց՝ մեղադրելով նոր և չճանաչված կրոնին: Այս իրադարձությունները ուղղորդված
էին չեզոքացնելու կայսրության քայքայմանը սպառնացող վտանգը և որով էլ սկիզբ դրվեց
քրիստոնյաների հալածանքներին: Հալածանքները խլեց հազարավոր կյանքեր և ավելի
խտացրեց քրիստոնեության շարքերը: Միանշանակ, քրիստոնեության և կայսրության բախումը
ավարտվեց քրիստոնեության հաղթանակով:
Օգտագործված գրականություն
1.
Дюрант, Билл ; ¢ Цезарь и Христос :. ¢ Рост Церкви 96 – 305гг . : Изд. ¢ Крон-Пресс : 1995г.
2.
Мак Гаврен, Доналд ; ¢ Законамерности Рост Церкви : Изд. ¢ Логос : 1995г.
3.
Моррис, Лайнус ; ¢ Влиятельная Церковь : Изд. ¢ Кредо : Санкт- Питербург .
Христянское Просветительское Общество
Комментариев нет:
Отправить комментарий