Ես մեռած եմ համարում բոլոր այն մարդկանց, ովքեր միամտորեն հավատում են, որ Աստված միայն եկեղեցիներում է բնակվում: Եթե այդպես եք կարծում, ապա դա ցույց է տալիս ձեր մտային կարողության սահմանը և ձեր կարծիքը սահմանափակում ձեր հավատքը, գորշ՝ չորս պատերի մեջ: Մի՞թե կարծում եք, որ Աստված ձեռագործ տաճարների գիշերային պահակն է ու եկեղեցաշեն բարերարի անձնական թիկնապահը կամ էլ խորհրդականն է, կամ եկեղեցու գմբեթների պատուհանները սրբողը, կամ եկեղեցու հարակից տարածքի այգեպանը ու Նա, օրը 24 ժամ, ձեռքը այտին դրած հետևում է եկեղեցի մտնող և դուրս գալացողներին, իսկ երբ որևէ մեկը աղոթում է, նա քթի տակ ծիծաղում ու ծոծրակն է քորում: Կարծում ե՞ք, որ Աստված քաղաքականության հետ գործ չունի՞ կամ Իրեն չի հետաքրքրում մարդկային ողբերգությունը, կարծում ե՞ք, որ Նա ձեզ նման է, թերևս ձեր աստվածը ,ձեր պատկերացմամբ էլ կլինի, մինչդեռ Իրական Աստվածն այդպիսին չէ: Գիտե՞ք որտե՞ղ է
Նա, դուրս եկեք փողոց, տեսնո՞ւմ եք անարդարությունների դեմ պայքարող ակտիվիստներին, Աստված նրանց մեջ է, քանի որ Աստված դեմ է անարդարություններին: Տեսնո՞ւմ եք մեղքի դեմ պայքարող հոգևորականներին, Աստված նրանց մեջ է, տեսնո՞ւմ եք այն բժշկին, ով հրաժարվում է աբորտ կատարելուց, Աստված այդ բժշկի մեջ է, տեսնո՞ւմ եք ոստիկանին, ով արդար, մաքուր և բարեխիղճ է իր պարտականությունների մեջ, Աստված այդ ոստիկանի մեջ է, և որպեսզի քեզ չթվեմ, թե էլ որտեղ կարող է Աստված լինել, ուրեմն սկսիր Աստծուն ճիշտ տեղերում փնտրել: Գիտես, նույնիսկ Աստծո համար, երբեմն ձանձրալի են դառնում, քո՝ Իրեն փնտրելու ջանքերդ, քանի որ դու միշտ սխալ տեղերում ես նրան փնտրում: Քեզ մի գաղտնիք ասեմ, եթե դու փորձես հասկանալ Աստծո կամքը, նրա էությունը, նրա բնավորությունը, ապա վստահ եմ, որ թափառումների մեջ չես անցկացնի ողջ կյանքդ, ու երբ եկեղեցու տաճար մտնես, էլ նրան չես փնտրի այս կամ այն սուրբի նկարի շրջանակին նստած, այլ կխոնարհվես, ու սրտիդ մեջ նրան կտեսնես, ու քո աղոթքն ու երկրպագությունը կուղղես նրան: Թե չէ, առել անցել ես, ու՞ր է Աստված, ի՞նչու չի տեսնում, ի՞նչու է թույլ տալիս այս անարդարությունները ու նման լիքը հիմար հարցեր: Հասկացա՞ր, թե հիմա որտեղ ես փնտրելու Աստծուն, եթե ոչ գրի ինձ, ավելի կոնկրետ քեզ կասեմ ի՞նչ և ի՞նչպես:

Комментариев нет:
Отправить комментарий