Պառանոյա: Հայկական ավանդություն, որ վերածվել է ձանձրալի ու ստիպողական պարտականության: Նորից պասուց դոլման, ավանդական բլինչիկը, որը երբեք էլ չեն ուտում, զարմացնող ու երբեք էլ չկոտրատվող անհամ անանասն ու կոկոսը: Ամբողջ տարին, շատերի համար ծոմապահությամբ անցնող օրերից հետո, վրա է հասնում որկրամոլության պահը, խրախճանք, որին մասնակցելու սիրտ չունի մարդս, թեեվ քթին էլ չի հասնում էդ կերակուրը, նամանավանդ երբ շուկայում գրպանից թռցնում են վերջին գրոշը: Ժողովուրդը մանկական միամտությամբ հավատում է, որ գալիք տարին կլինի բարգավաճման տարի, հաջողությունների տարի, բայց ամեն տարի գրանցում են հետաճ: Որքան են նրանք ցանկանում հավատալ, որ մի օր կգա այդ տարին, ու հավատքով ճանապարհում են նախորդը: Ասում են, ճտերն աշնանն են հաշվում, բայց չգիտես ինչ՞ու, հաշիվը միշտ էլ վերջում են ներկայացնում, երբ ժողովուրդն արդեն առատաձեռնությամբ կանխավճարել է անցնող տարվա համար: Թանկ է վճարել:
Է՜, ինչքան ուզում ես խոսի, միեվնույնն է,բոլորին ամեն ինչ հայտնի է ու պարզ, իսկ ժողովուրդը ամեն տարի փնթփնթում է, բայց
արի ու տես, որ էլի կաշվից
դուրս է գալիս
ու իրեն վայել
թիթիզությամբ՝ աղքատ բայց հպարտ ձեվանում:
Դե լավ, գնամ բաստուրման ու սուջուխը կտրեմ, մինչեվ ձեռքովդ չկտրես համով չի լինի, հիհիհի:
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ
ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
Комментариев нет:
Отправить комментарий