суббота, 20 июля 2013 г.

Ոստիկաններն իրենց վեր են դասում օրենքից

Նոր մի տեսանյութ էի նայում, Երևանում մի քանի ակտիվիստներ տրանսպորտի թանկացման դեմ բողոքի ակցիա էին կազմակերպել և թռուցիկներ էին բաժանում: Հետաքրքիրն այն է, որ ես կատեգորիկ դեմ եմ այն հասկացողությանը, որ ոստիկանն էլ է մարդ, թերևս մի քանի հոգիների դա չվերաբերվի: Ի՞նչու եմ դեմ, քանի որ, ոչ մի կերպ այդ թեզը չի ապացուցվում: Կար մարդ, հագավ ոստիկանական համազգեստ և մարդն անհետացավ: Համազգեստը կերավ մարդուն: Հիմա, տարբերություն չեմ դնում, համակարգն է կերել, թե համազգեստը: Բացարձակ համոզված եմ, որ ոստիկան են դառնում աբիժնիկները, մուռ ունեցողները և նրանք, ովքեր մանուկ հասակում ենթարկվել են ծաղրուծանակի: Հիմա եկեք մեղավորներ չփնտրենք: Ինձ զարմացնում է այն փաստը, որ ոստիկանը անձնականի մակարդակով գերազանցում է նույնիսկ պետական օրենքներն ու սահմանադրությունը, իսկ մեկ այլ բառերով ասած, ինքն իրեն վեր է դասում համակարգից և օրենքից: Մինչդեռ, նրա գործողությունները պետք է առաջնորդված լինեն ոչ թե նեղ անձնական աշխարհայացքից և հասկացողությունից, այլ կոնկրետ օրենքի տարրից, որն իրենում ավելի կարգ ու կանոն և նույնիսկ ներում է պարունակում, քան ոստիկանն իրենում ունի սկզբունքայնություն : Ի՞նչու են նրանք այդքան անձնական և ցավագին ընկալում քաղաքացիական ցանկացած դրսևորում: Այ մարդ, ձեր ընտանիքների անդամները հասարակական տրանսպորտից չե՞ն օգտվում: Ձեզ համար էլ են էդ մարդիկ պայքարում:

http://www.lragir.am/index/arm/0/country/view/85787

Комментариев нет:

Отправить комментарий