Մի մարդ երկու որդի ուներ: Մի օր փոքր որդին եկավ ու հորից իր ժառանգությունն ուզեց ու վերցնելով՝ գնաց ուրիշ երկիր ու իր ժառանգությունը անառակաբար վատնեց: Մի խոսքով երկար պատմություն է, բայց ուսուցողական, խրատական: Մի օր էլ ինքն իրեն գալով ու գիտակցելով սեփական գաղջությունը, խոստովանեց ինքն իրեն, որ թշվառ է ու սխալ է վարվել, ելավ հետ եկավ իր հոր տուն: Հերն էլ հեռվից տեսնելով որդուն, դեմ վազեց՝ գրկեց ու ծառաներին հրահանգներ տվեց քեֆ կազմակերպելու… Մինչև ծնող չլինես, չես հասկանա թե ինչ է նշանակում հոր կամ մոր սիրտ ունենալ: Հաճախ զավակները չեն հասկանում սա, մինչև որ իրենք են դառնում ծնող ու մի գեղեցիկ կամ դժբախտ օր վերապրում այն, ինչ իրենց ծնողներն են վերապրել, երբ ծնել են իրենց, մեծացրել ու ապրել զավակների զարկերակով, ուրախացել ու տխրել, հաղթել կամ պարտվել ու համբերությամբ կյանքի սերմերն են ցանել իրենց զավակների կյանքում, բայց երբ հասուն պտուղները հավաքելու ժամանակն է եկել, պարզվել է, որ ուրիշներն են դրանք քաղում, ու չգնահատելով՝ ոտակոխ են տվել դրանք: Մինչդեռ ծնողները սպասել են անթիվ օրեր, որ զավակները կկարոտեն, կհիշեն ու մի օր կվերադառնան ասելու՝ շնորհակալությո'ւն ձեզ ու իրենք կճաշակեն իրենց ցանած սերմերի հասունացած պտուղներն ու կուրախանան, որ իրենց զավակները հասուն, կաղնու նման ամուր ծառեր են դառել:
Զավակնե'ր, հիշե'ք ձեր ծնողներին, սիրեք և գնահատեք նրանց, այսօր եղեք նրանց կողքին ու վայելեք նրանց ներկայությունը, որովհետև, երբ նրանք այլևս գոյություն չունենան, դուք շատ կզղջաք դրա համար, բայց անդարձելի ու անփոխարինելի կլինի կորուստը ու ոչինչ չի լցնի ձեր ներսում կարոտից ու չասված խոսքերից առաջացած սև անցքը: Հիշեք նրանց էլ, ովքեր երբեմն փոխարինել են ձեր ծնողներին՝ ոչ պակաս հոգատարություն ու սեր ցուցաբերելով ձեզ համար: Ծնողները նման են մահապարտների, նրանք հանուն ձեզ պատրաստ են ինքնազոհողության ու իրենց ողջ կյանքը ողջակիզվում են ձեզ համար: Հիշեք նաև ձեր հոգևոր հայրերին, նրանք էլ են ձեզ ցավով ու սպասումով ծնել:

Комментариев нет:
Отправить комментарий