Եթե երբևէ կարդացել եք ազերական լրատվական կայքերը, ապա, պետք է որ բազմաթիվ հոդվածներ կարդացած լինեիք ազերական երազանքներից մեկի մասին, այն է Հայաստանի և սփյուռքի բաժանումը: Ես ազգային դավաճանություն եմ համարում այն բոլոր հայրենասերների կոչերը, ովքեր իրենց կարճամտությամբ օգնում են ազերիներին սեփ խփել երկուսի միջև: հասկացեք, որ հայաստանն առանց ուժեղ սփյուռքի աջակցության կդադարի գոյություն ունենալուց և արդեն սկսել է: Անկախ էն բանից, թե ռեժիմն ինչպես է տնօրինում այդ գումարները, մենք պետք է հասկանանք, որ եթե այս բաժանությունը լինի, այլևս սփյուռքը կորցրած կլինեք: միլիոնավոր մարդիկ խաբված են ռեժիմի կողմից և հուսահատված են այս երկրից: Եթե համոզեք սփյուռքին, որ չաջակցի Հայաստանին, ապա կհիասթափեցնեք միլիոնավոր փյուռքահայության և այսուհետ, ինչ իշխանություն էլ որ գա, սփյուռքը զգուշավորություն կցուցաբերի, իսկ շատերը պարզապես ձեռք թափ կտան և կգերադասեն չբաժանվել իրեն գումարներից, որքան էլ որ վեհ գաղափարի համար պահանջված լինի այդ աջակցությունը: Մենք արդեն ունենք տնտեսական շրջափակում և տնտեսական անկում, սրան գումարած համատարած արտագաղթ, հետզհետե խորացող սոցիալական անկում, գործազրկություն և համատարած աղքատություն: Թշնամին սա լավ է հասկանում և հիմա մի քայլով մոտ է Հայաստանը կործանելուն: Մենք առանց պատերազմի արդեն դադարում ենք ազգ լինելուց և կորցնում ենք մեր պետականությունը: Խելքի եկեք, թե չէ շաաատ ուշ կլինի: Երբ եկեղեցին հայտարարում էր, որ պետականություն չունեցած ժամանակշրջաններում, ինքն է ժողովրդին պահել, ապա այսօր մենք չունենք նաև այդ հենարանը: Այնպես որ, կարծում եմ չեք տրվի դավաճանական գաղափարներին և ավելին, ջուր չեք լցնի թշնամիների ջրաղացին: Ռեժիմը մեր ժողովրդի խնդիրն է, ներքին խնդիրը, եկեք այդ խնդիրը լուծենք մեր խոհանոցում, իսկ սփյուռքը թող մեր թիկունքը պահպանի: Աստված մեզ պահապան և առաջնորդ:
Комментариев нет:
Отправить комментарий