пятница, 5 декабря 2014 г.

Բարեգործական ակցիա Գյումրու Ռիժկովի անվան ճեմափողոցում

Այս օրն ինձ համար հիշարժան էր մի քանի պատճառով, նախ որ երևի թե նման բարեգործական ակցիա այս ճեմափողոցում ոչ ոք դեռ չեր անցկացրել, երկրորդ, Գոռի կողքին երիտասարդների մի մեծ բանակ էր կանգնած, երրորդ, Ես զարմացած էի մեր համաքաղաքացիների առատաձեռնության և արագ արձագանքի վրա, այս համատարած գորշությանը նրանք շատ բաց էին իրենց լուման ներդնելու այս ակցիայի մեջ, չորրորդ Քաղաքում մթնոլորտ փոխվեց, պարզվեց, որ մարդկանց դուր է գալիս նման ջերմ և միաբանված ակցիաները և վերջապես բացեմ վերջի գաղտնիքը ու երևի Գոռից առաջ եմ ընկնում, որի համար խնդրում եմ ինձ ներել, մեզ հաջողվեց հավաքել 65060 դրամ և ի հարկե այդ գումարի վրա 50000 դր նվիրաբերեց նաև Գյումրու Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն ՀԿ: Ես շնորհակալությունս եմ հայտնում Գոռ Ղազարյանին այս ակցիան կազմակերպելու և ինձ հրավիրելու համար: Ի դեպ, ողջ հասույթը նվիրվելու է Կարա Մուրզայի անվան երաժշտական քոլեջի անվճարունակ ուսանողին, ուսման վարձավճարը կատարելու համար: Ակցիան դեռ բաց է և եթե ցանկացողներ կլինեն, կարող են կապնվել Գոռի հետ և կատարել իրենց նվիրատվությունը: Կեցցես Գոռ և աջակցության խումբ: Դուք հրաշք եք:

суббота, 29 ноября 2014 г.

Երբ եկեղեցին և իշխանությունը կարիք ունեն Աստծո կողմից լեգիտիմացվելու

«Ամեն իշխանություն Աստվածանից է»: Կարծում եմ, որ այս Սուրբ Գրային ճշմարտությունն անհերքելի է, սակայն միևնույն ժամանակ սխալ մեկնաբանվող, քանի որ հաճախակի է շահարկվում ոմանց կողմից, հավատացյալ կամ անհավատի՝ իշխանությունների հանդեպ հնազանդության բերելու համար:

Անշուշտ, ամեն իշխանություն Աստվածանից է, քանի որ Աստված վերահսկում է անծայրածիր տիեզերքը, սակայն միևնույն ժամանակ կարելի է ասել, որ Նա հանդուրժում է մարդկային կամքի ընտրությունը, ասել կուզեմ, թե նա պարզապես թույլ է տալիս կատարվելու այն ամենին, ինչը մենք ենք ընտրում և որը դուրս է Իր Աստվածային կամքի և օրենքների սահմաններից, որպեսզի ինքներս քաղենք մեր ցանած սերմերի պտուղները:

пятница, 28 ноября 2014 г.

Դավաճանության մեք քայլ ևս և վերջ

Եթե երբևէ կարդացել եք ազերական լրատվական կայքերը, ապա, պետք է որ բազմաթիվ հոդվածներ կարդացած լինեիք ազերական երազանքներից մեկի մասին, այն է Հայաստանի և սփյուռքի բաժանումը: Ես ազգային դավաճանություն եմ համարում այն բոլոր հայրենասերների կոչերը, ովքեր իրենց կարճամտությամբ օգնում են ազերիներին սեփ խփել երկուսի միջև: հասկացեք, որ հայաստանն առանց ուժեղ սփյուռքի աջակցության կդադարի գոյություն ունենալուց և արդեն սկսել է: Անկախ էն բանից, թե ռեժիմն ինչպես է տնօրինում այդ գումարները, մենք պետք է հասկանանք, որ եթե այս բաժանությունը լինի, այլևս սփյուռքը կորցրած կլինեք: միլիոնավոր մարդիկ խաբված են ռեժիմի կողմից և հուսահատված են այս երկրից: Եթե համոզեք սփյուռքին, որ չաջակցի Հայաստանին, ապա կհիասթափեցնեք միլիոնավոր փյուռքահայության և այսուհետ, ինչ իշխանություն էլ որ գա, սփյուռքը զգուշավորություն կցուցաբերի, իսկ շատերը պարզապես ձեռք թափ կտան և կգերադասեն չբաժանվել իրեն գումարներից, որքան էլ որ վեհ գաղափարի համար պահանջված լինի այդ աջակցությունը: Մենք արդեն ունենք տնտեսական շրջափակում և տնտեսական անկում, սրան գումարած համատարած արտագաղթ, հետզհետե խորացող սոցիալական անկում, գործազրկություն և համատարած աղքատություն: Թշնամին սա լավ է հասկանում և հիմա մի քայլով մոտ է Հայաստանը կործանելուն: Մենք առանց պատերազմի արդեն դադարում ենք ազգ լինելուց և կորցնում ենք մեր պետականությունը: Խելքի եկեք, թե չէ շաաատ ուշ կլինի: Երբ եկեղեցին հայտարարում էր, որ պետականություն չունեցած ժամանակշրջաններում, ինքն է ժողովրդին պահել, ապա այսօր մենք չունենք նաև այդ հենարանը: Այնպես որ, կարծում եմ չեք տրվի դավաճանական գաղափարներին և ավելին, ջուր չեք լցնի թշնամիների ջրաղացին: Ռեժիմը մեր ժողովրդի խնդիրն է, ներքին խնդիրը, եկեք այդ խնդիրը լուծենք մեր խոհանոցում, իսկ սփյուռքը թող մեր թիկունքը պահպանի: Աստված մեզ պահապան և առաջնորդ:

вторник, 11 ноября 2014 г.

Ապագա երիտասարդների և պատմամշակութային շինությունների համար

Մի օր էլ Պայտաձև ամրոցը կվերածվի հացատան:
Վերջին ժամանակներս նկատում եմ, որ Գյումրիի երիտասարդների մոտ մի հետաքրքրություն է առաջացել ու վարակի նման տարածվում է և ասեմ, որ դա շատ լավ է: Երևի տարածման պատճառներից մեկն էլ համացանցում տարածում գտած հետաքրքիր սելֆիներն են, որ պարբերաբար տեղադրում են երիտասարդները: Խոսքս՝ արշավների, խմբակային զբոսանքների, էքստրեմալ կամ սպորտային զանազան միջոցառումների նկատմամբ երիտասարդության վերաբերմունքի փոփոխության կամ հետաքրքրության աճի մասին է: