Մնացել
էր, որ միայն Միխաիլ Լեոնտևն իր կատարած վերլուծությամբ, Հայաստանին ճանապարհ
ցույց տար ու մի բան էլ «տժվժիկի» պատմության նման, մեր երեսովը տար «ռուսական
բարեկամությունը»:
Երևի
իրոք, որ մենք՝ հայերս, այնքան փոքր ենք, որ իսկապես վախենում ենք ազատվել
Ռուսաստանի «հայրական հոգատարությունից և պաշտպանությունից» և հարյուրամյակներ
հավատացել ենք ձևավորված և մեզ բթած այն «առասպելին», թե առանց ռուսի, մենք
պարզապես կոչնչանայինք և ի դեպ, Վրաստանը հերքեց այդ «առասպելը», պարզապես
«պասլատ» անելով «իվանին»: Ոհ, մի՞թե Վրաստանը համարձակվեց ընտրություն կատարել:
Այս ազգը ապացուցեց, որ նա կարող է թելադրող լինել և Կովկասյան տարածաշրջանում,
գրեթե բոլոր ոլորտներում դառնալ առաջատար: Ասենք ոչինչ, որ «սիրեկան» փոխելը թարմություն էր նրանց համար,
թերևս ազատվեցին հարբեցող ու բռնացող «իվանից» ու ընտրեցին «քովբոյ ջորջ»-ին,
մի՞գուցե սա ավելի լավն է: Կարծո՞ւմ եք,
մեր երկրին փոփոխություն պետք չի, թ՞ե մենք «օդնալյուբ» ենք: Եվ ներելի է, որ
նրանք ինչ ինչ հարցերում դեռ կաղում են և մեզանից հետ են մնում:;
Մենք,
որ հազարամյակներ պարծենում ենք մեր ազգ լինելով, «ալկաշ» իվանին քոծ պահելով,
ծույլ վրացուն «մարդ» դարձնելով, կառուցելով Բաքուն և Բաքվի նավթահանքերը,
աշխարհին քաղաքականություն սովորեցնելով և այլն,
հիմա ուրիշներից սովորելու բան ունեցանք, բայց չգիտես ինչու, մենք նման ենք
այն աշակերտներին, ում պարզապես դեբիլացնում են մեր հանրապետության դպրոցներում,
ճագարի նման ենթարկելով «գիտական» փորձարկումների:
Հիմա,
մի ամբողջ ազգ, ով ազատության տենչանք ունի, պարզապես գերի է ստրկամիտ քաղաքական
գործիչներին և կուրությամբ հավատում է իրեն հրամցրած «քաղաքական ուղղության»
լուսավոր ապագային: Երբ, կայանալու այս ճանապարհն անցնում ենք այսքան դանդաղ, ապա,
սարսափելին այն կլինի, որ հանկարծ պարզվի, որ մի մեծ ժամանակագրական և քաղաքական
շրջան ենք գծել, անցել այն ու նորից վերադարձել ենք սկզբնակետ, որտեղից սկսել էինք
և այդ ամենը պարզապես զուր է եղել: Թեև, իմ մեջ մենամարտում են հույսն ու
իրականությունը: Հույսը, որ պատահականության բերումով մենք կարող ենք պարզապես
շեղվել (քանի որ չեմ հավատում ներկայիս ոչ մի քաղաքական կուսակցության և ոչ էլ
գործչի) և «բախտի բերմամբ» հայտնվել այնտեղ, որտեղ մենք երազում էինք լինել և
իրականությունը, որի վերլուծությունը, պարզապես աղաղակում է սարսափելի
հետևանքներին՝ անխուսափելիորեն բախվելու փաստի առկայության մասին:
Մի՞թե
հետաքրքիր չէ, թե Ի՞նչ կլիներ, եթե Հայաստանը ունենար Վրաստանի «ամորձիները»: Այ,
այս հարցն իրոք ստիպում է ուղեղի ծալքերն աշխատեցնել և երևակայությանը թռիչք տալ,
միայն զգուշացեք «երազխափությունից»:
Մի՞թե
մի քանի ամսից, այս ազգը նորից պիտի հաստատի
իր կուրությունը, նախագահական ընտրություններին ձայն տալով «անհաջողակ»
թեկնածուին, ով նորից «իվանին» հաստատելու է իր հեզ և հլու վասալությունը ու
նորից, նրա կարգախոսների ներքո, այս ազգը գլխիկոր քայլելու է դեպի իրեն առաջարկվող
խավարն ու իր դանդաղ անկումն ու ոչնչացումը:
Ամենից զատ, ձգեք ձեր գոտիները, կարկատեք ձեր գրպանները, եթե
իհարկե դրանք ծակ են և այլևայլ պատրաստություններ տեսեք, առջևում երկար և թանկ
ձմեռ է սպասվում:
Մամիկոն
Համբարյան
Հրապարակվել
է mamul.am և blognews.am
կայքերում
Комментариев нет:
Отправить комментарий