суббота, 10 сентября 2011 г.

Ես սիրում եմ


Ես սիրում եմ իմ հայրենիքը: Այո սիրում եմ, ես սիրում եմ այն յուրովի, սիրում եմ այնպես ինչպես ոչ ոք: Չեմ սիրում ավելին քան ուրիշները, սակայն այն  նման չէ մյուսների տածած զգացմունքներին: Դե դա ստանդարտ զգացմունք չէ, որը պիտի լինի ամենի մոտ, ինչպես միշտ ասում են եվ փորձում են դաստիարակել մյուսներին այդ հոգիով, մեծացնելով ազգասիրության մեջ՝ մեղքի կամ պարտական լինելու զգացողությամբ:
Ես չեմ սիրում իմ երկիրը այն պատճառներից ելնելով, որով դաստիարակում են մեզ, թե մեր նախապապերը եղել են այսպիսին, թե մեր ազգը յուրահատուկ է, թե մենք ունենք ազգային գիտակցություն, թե մեր կրոնը առաքելականն է: Ոչ, սխալ չկա գրածիս մեջ, այո Առաքելական եվ ոչ թե քրիստոնեություն: Դա էլ մի խնդիր է, աղավաղված ու շեղված:
Նայելով հայրենիքիս տեսնում եմ նրա կնճիռները եվ նրա իմաստուն ու լռակյաց դեմքին կարդում տառապանք, բաժանում, ցավ, վիշտ: Այո, նա չհասկացված է եվ կարծես թե նրա ծերությունը դարձել է ներկա սերունդի ծաղրանքը: Վաղուց, շատ վաղուց այս հողի վրա թափվում էր արյուն, ու ամեն մի կաթիլը ճչում էր ազատություն, իսկ հիմա քաղաքները շինվում կամ շենանում են զոհի արյան վրա: Այո, անմեղ զոհերի, քանի որ թափվում է այդ արյունը ինչ որ մեկի փառասիրության եվ եսասիրության համար: Նայում եմ երկրիս ու փորձում եմ զգալ նրա ցավը: Նա ազատ չէ, թեեվ բոլորը գոչում են այդ մասին: Իրականում մենք ուզում ենք այդպիսին տեսնել, սակայն ստրկության հոգին կերել է մեզ, ծախվել ենք: Մեր պարանոցին լուծ են դրել, եվ ո՞վ է դրել այդ լուծը: Թ՞շնամին, օ՞տարը, ոչ,  այս ազգի անարժան զավակներն են դրել: Հողս տնքում է, հառաչում: Ապրե՜լ, ապրե՜լ: Այնպես ապրել, որ հողը չզգա քո մարմնի ծանրությունը: Սեվակյան տողեր, լի ճշմարտությամբ:
Հասկանում եմ սփյուռքի իմ հայրենակցին, նա էլ է սիրում իր հայրենիքը, սակայն մեր հայրենիքը հեռվից սիրելու բան է: Կարոտը սրտում գալիս է հայրենիքին բարեվ ասում, հողն համբուրում, արտասունքով լվանում այն ու հայրենակցից թալանված փախնում: Մինչ նոր հանդիպում: Մնալու տեղ չէ: Ոչ, ոչ, ոչ թե երկիրը այլ մարդիկ այն չեն: Կառուցող ու շենական ենք, մեր պարծանքն է, շինում ենք ամեն ինչ եվ ամենուրեք, բայց սեփական երկիրը քանդում: Մեր մոտ լավ է ստացվում ուրիշինը կառուցել, բայց ոչ մերը:
Ես սիրում եմ իմ հայրենիքը, ես չեմ լքել նրան, եղել եմ նրա կողքին ամեն ժամանակ, օգնել եմ նրան կառուցվելու, հավատացել եմ նրա ապագային, նույնիսկ երբ Հույսն անգամ հոյսի կարիք ուներ: Ծնել եմ զավակներ, տնկել եմ ծառեր եվ կառուցել բնակարան: Ինձ արմատախիլ մի արեք, թողեք տերեվներս ծաղկեն, թողեք տամ թթվածին ես երկրին, մի խեղդեք, կոկորդովս մեկ օդ եմ շնչելու, թոքերումս օդ եմ հավաքելու, որ կոկորդալից աղաղակեմ Ա՜զատություն: Սա ձեր տված ազատությունը չէ: Անկախ մարդիկ կախված ուրիշներից: Ծախվաց, եվ ծախած այն ամենը, ինչն էլ տալիս էր ինձ ազատությունը:
Ամպագոռգոռ բառապաշարով տգետ ու անզգացմունք հայրենասեր, որ խոսքով կառուցում ու հետ ես բերում մեր հողերը, բայց սեփական բանակից խուսափաց դասալիք, անբարոյական պոռնիկ, որ ճղճղում ես բարոյականությունից ու էտիկայից, դու ես այս  ազգի նկարագիրը աղավաղողը, ճղճիմ, վախկոտ, քծնող, գաղճ, ստոր, նենգ, խաբեբա, գող, մարդասպան: Աստվածպաշտության անունն անարժանությամբ վրադ առած թուրքի  ու պարսիկի բիճ, գոչում ես սրբությունից ու հավատքից բայց առաջին իսկ պատեհ առիթի դեպքում ծախում մորդ ու քրոջդ: Կարծու՞մ ես կառուցածդ մատուռով կամ վանքով Աստծո աչքերը կկապես, կարծու՞մ ես Աստված էլ է քեզ նման: Անօրինությանդ մեջ կմեռնես ու անօրինությամբդ էլ կդատապարտվես:
Սիրտս ողբում է քեզ համար իմ հայրենիք: Քո զավակները գերի են քեզանում, երիտասարդությունը անապագա, դառնում են քիմիկոս՝ սպանում կյանքը: Աղջիկներն այլեվս կույս չեն ու սիրեցյալին հավատրմություն չեն պահում, ուխտադրուժներ: Նրանք այլեվս չեն  նետվում քարափից նամուսն ու  պատիվը թուրքին չտալու համար: Նրանք հիմա դառել են հասանելի ու սեր են տալիս ամենին:
Արժեզրկված Խոսք : Մեծին լսող էլ չկա, սպիտակամազի առջեվ ոտքի էլ չեն կանգնում, այլ հակառակը՝ անպատվում ծերությունը:
Սակայն ես հավատում եմ՝ այս երկրի ապագային, ավելին, ես այն կառուցող քչաքանակ բանակի մի զինոր եմ: Տվել եմ արմատներ ու հիմա զավակներս են տալիս արմատներ, մենք այստեղ ենք դեռ ու անելիք ունենք:
Իմ հողն ինձ չի դատապարտում, նա չի հանդիմանում ինձ: Իսկ ձեր կարծրատիպերը պահեք ձեզ: Դու չունես իրավունք իմ հավատքը քննելու եվ դատապարտելու ինձ, լսու՞մ ես: Իմ հավատքն է առ Աստված ու Ամենակարողի աջն ինձ հովհանի:
Ես հոսանքին հակառակ լողացող եմ, չեմ թուլանա ու ձեր հոսանքին չեմ տրվի:


Տպագրվել է: http://www.lragir.am/armsrc/society52950.html
Նաև- http://religions.am/index.php/press/arm/19558-2012-07-17-05-44-34.html



Комментариев нет:

Отправить комментарий