Քանի դեռ մեր երկրում գոյություն չունի ընդդիմություն, հեղափոխության ոչ մի քայլ լուրջ ընդունելը բացառվում է: Քանի դեռ մեր ընդդիմադիր քաղաքական գործիչներն ու կուսակցություները իրենց զգում են արեգակ մոլորակի նման ու կարծում են, որ ամեն բան պետք է իրենց շուրջը պտտվի, ամեն մի միաբանություն և ամեն մի հեղափոխություն դատապարտված է դեռ իր օրօրոցում: Ռաֆֆին կարողացավ ժողովրդին հույս տալ, բայց չկարողացավ իր կողմը գրավել քաղաքական լուրջ ուժերի և գործիչների: Նրա ծրագիրը կարճաժամկետ էր և չեր կրում ծրագրավորված քայլերի հաջորդական զարգացում: Շանթի հայտարարած հեղափոխությունը կարճատև էր, սպոնտան և կասկածելի տարօրինակություններով՝ ինչպես և կասկածանք էր առաջացնում Ռաֆֆիի բառեվոլյուշնը: Սրանք իհարկե չհաջողված փորձեր են, բայց կարելի է դիտել որպես քաղաքացիական ընդվզման փոքրիկ օջախներ: Ես կասեի, որ Շանթի քայլը հուսահատ քաղաքացու արարք էր, որին որոշ մարդիկ փորձում են խորը հետևանքային իմաստ հաղորդել: Չեմ ասում որ դա բացառված է, քանի որ հնարավոր է դրանից գաղափար և պայքարի ձև ստանալ: Մենք հարց ենք տալիս, ի՞նչու է հանրությունը լռում, ի՞նչու չի ընդվզում, ի՞նչու դուրս չի գալիս փողոց իր բողոքն արտահայտելու: Շատերը կարծում են, որ Շանթի հեղափոխությունը շոկային էֆֆեկտ ունեցավ հանրության համար, սակայն հանրության իսկ պասիվությունը կարելի էր դիտել որպես ազդակ առ այն, որ նրանք չեն տեսնում այն հեղափոխական առաջնորդին, որի հետևից կարելի է պայքարի դուրս գալ, դրա համար էլ ոմանք անհամբերություն են դրսևորում և արդյունքում տեղի է ունենում հեղափոխության վիժում: Ռաֆֆիի պարագայում այդ վիժումը ուշացման և ձգձգողության պատճառով էր: Սակայն, այս հեղափոխությունները ունեն մի դրական կողմ,դրանք իշխանությունների հիշողությունը պարբերաբար թարմացնելու միջոցներ են, որ մենք կանք, որ կան դժգոհող մարդիկ, որ կան նաև կոնկրետ քայլերի դիմող անձիք:
Комментариев нет:
Отправить комментарий