1. Հաճախակի ժպտացեք, երբ ձեր շեֆը խոսում է ձեզ հետ, թող ախուշ ժպիտը ձեր դեմքից չհեռանա այնքան, քանի դեռ ձեր շեֆը ամբաղ- զամբաղ դուրս է տալիս:
2. Շեֆի այցելության ժամանակ, ամենուրեք առաջնորդեք նրան՝ առջևից վազելով ու հաճոյախոսելով, թե շեֆ, դուք չլինեիք մենք ի՞նչ էինք անելու:
3. Շեֆի ամեն մի խոսքին հավանություն տվեք, թե լավ միտք է, ոնց մենք գլխի չէինք ընկել, գովեք ցանկացած առաջարկ, եթե նույնիսկ դրանք բխում են ձեր շեֆի հիմարությունից:
4. Ցույց տվեք, որ դուք ավելի նվաստ ապուշ եք, քան ձեր շեֆը, նա դրանից հաճոյացված կզգա
5.Հա կարևորը, Անընդհատ հիշեցրեք ձեր շեֆին այն բարեգործությունը, որը նա կատարել է ձեր նկատմամբ, օրինակ, շեֆ, եթե դու չլինեիր, ես դեռ ՕԵԿ-ի կամ ԲՀԿ-ի ճահճուտում կլինեի, դու ինձ դուրս բերեցիր այդ ճահճուտից
6. Ձեր շեֆին հաճոյանալու տարբերակներից մեկը, առանց վերևից հրահանգավորվելու և նույնիսկ քաղբյուջեի բացակայության դեպքում, դրսևորեք հնարամտություն ու գումարներ հայթայթեք կարևոր փողոցները ասֆալտապատելու համար, դրանով դուք ծառայություն մատուցած կլինեք ձեր շեֆին, ով իր հերթին գլուխը բարձր կպահի իր շեֆի առջև, թե տես, դու եկար, մենք էլ ոտքերիդ տակ ասֆալտ փռեցինք, ոնց ենք քեզ սիրում:
7. Շեֆի այցելության ժամանակ, միշտ ձեր հետ օճառ ունեցեք, մարդ է չգիտես թե ինչ պահի դրանք պետք կգան, մարդ է, կարող է ձեր շեֆն իր օճառը մոռացած լինի
8. Հա, աշխատեք մինիմումի հասցնել շեֆի աչքին զարնող տհաճ երևույթները, բացառեք օրինակ ասենք « Պուտին սիկտիր» կամ « Սերժիկ սիկտիր» արտահայտություններով պաստառներն ու դրանց կրողների ներկայությունը:
9. Նման պաստառների աչքի ընկնելու դեպքում, կամ նման տեքստով արտահայտությունների բացականչության դեպքում, յուրովի մեկնաբանեք դրանք և խլացրեք այդ աղմուկը կեղծ հիասքանչություններով, թե իբր շեֆ քեզ ոնց են սիրում, որ դիմավորում են «կեցցե կայսրը» բացականչություններով
10. Երբեք ձեր շեֆի վերադասի քամակը չհամբուրեք, հիշեք, դա ձեր շեֆի պարտականությունն է, դուք ձեր շեֆինը համբուրեք, նա դրանից կգռգռվի և կհամբուրի իր շեֆինը, արդյունքում բոլորիդ համար էլ լավ կլինի
Եթե այսքանը մտապահեք, կարող է մի օր էլ դուք քաղաքապետ դառնաք, եթե օչ ստիպված կլինեք ձեր ողջ կյանքում ՕԵԿ-ի կամ ԲՀԿ-ի դուռը թակել:

Комментариев нет:
Отправить комментарий