четверг, 17 октября 2013 г.

Հումորը կփրկի՞ աշխարհը, թ՞ե...

Հայաստանը Գինեսի գրքու՞մ, Հայաստանը Գինեսի ռեկորդ է սահմանել և նոր՝ «Աշխարհի ամենամեծ հումորային բեմ» անվանակարգ կատեգորիան բացել էդ գրքում: Հումոր, կատակ, երգիծանք և այլն:
Մի ժամանակ, Հայաստանում ունեինք մի երգիծաբան, դե, այդ մարդը այսօր էլ կա, բայց երևի ոչ որպես երգիծաբան: Սամվել Բաղդասարյանի մասին է խոսքը: Որքան հասկացա, նա այլևս ելույթ չի ունենում բեմերում: Դե գոնե կար մի ժամանակ, որ մի երկու քաղաքական գործիչների էր նմանակում, ասենք Քոչարյանին կամ ԼՏՊ-ին ու բոլորը ծիծաղում էին, ճանաչելով Բաղդասարյանի նմանակած հերոսներին: Իսկ այսօր, երգիծական բեմը գրավել են մեր քաղաքական գործիչներն ու մեր Սամվելը մնացել է առանց հերոսների, ում կարելի կլիներ կրկնօրինակել: Բոլորը դառել են երգիծաբան:

Ֆեյսբուկում և լրատվական կայքերում, այնքնան են քննարկում այս կամ այն քաղ.գործչին, որ երգիծանքի հանապազօրյա իմ չափաբաժինն ընդունում եմ այդ կայքերն այցելելով: Մեր ազգի թիվ մեկ թշնամին դառել է հումորը: Մենք ամեն բան կատակի ենք տալիս, կամ փորձում ենք կատակի միջոցով խուսափել լուրջ թեմաներից, կամ շիկացած մթնոլորտը լիցքաթափելու համար, թույլ ենք տալիս անհամ հումորներ անելու: Մենք լուրջ չենք ընդունում կյանքը, կյանքն ինքնին ծաղրուծանակ դարձնելով: Մենք նույնիսկ հումորն ենք անհամացրել: Այսօր մարդիկ չեն զանազազնում իրարից հումորն ու իրական կյանքը: Ասում ենք՝ թեթև տար, լրջի մի տուր, արա, հումորով նայի էդ ամենին, ծո հանաք կենեմ, ինչ ես խորացել և այլն: 
Ի՞նչպես են կատակում մեր քաղաքական գործիչները, այդ հումորը թույլատրելի է միայն իրենց «նեղ, ընկերական շրջապատում» : Չեխովը ասում էր,- «Եթե մարդը կատակը չի հասկանում, ուրեմն կորած մարդ է»: Մենք այսպես, թե այնպես կորած ենք:
Մեր նախագահը, ԵԽԽՎ- ում հայտարարեց, որ պատրաստ է փող տալ Զարուհուն, որ վերջինս աբիժնիկ չմնա իրենից, հետո մեր վարչապետը, սոված երկրի լուրջ խնդիրները թողած, հումորի հայաստանյան մայրաքաղաքում, իրեն հանաքչու պես պահեց, կիթառ նվագեց ու սոված ժողովրդին կտորմը հաց բաժնեց, յանիմ թե ես խարիզմատիկ առաջնորդ եմ, դուք եք, որ սխալ եք հասկանում ամեն բան, թարս խիարի հոմանիշ, էլի մենք, մենք ենք մեղավոր: Զորի Բալա- բալա-բալա, դե յան էլի, Արցախյան հերոս, моряк և վերջապես հանաքչի մարդ, ով կատակ արեց Արցախում զոհված, կամ կռված տղեքի «վրայով» և ԼՂՀ-ը նվիրեց Ռուսաստանին: Բայց վերջին կատակը, լուրջ եմ ասում, արժանի է մրցանակի, դա Ասողիկ քահանայի արած կատակն էր,թե աթեիստ հայը՝ հայ չէ, ու ընդհանրապես, ով ՀԱԵ-ից դուրս է, հայ չէ, այ ընկեր, մենք ո՞նց չենք հասկանում այս հումորը, դարերի ընթացքում մշակված, եկեղեցական նուրբ հումոր էր, ավանդական անհանդուրժողականությամբ ու թշնամանքով համեմված, իսկ դուք ընկել եք պանիկայի մեջ, դե լավ հանգստացեք, դուք էլ եք հայ: Դե,որ մեկի հումորն ասեմ, Գազի գների թանկացման օյինն էլ պակասը չեր, բայց, համա թե դերի մեջ էին մտել, ապեր, ջոկում ես, դեռ էդ հումրից դուրս չեն կարող գալ, կարո՞ղ է բան-ման են քաշել ու տարել է սրանց: Չէ, պետք է սեմեչկա կամ պոպ-կոռն գնել, որքան երևում է, էս հումրը դեռ շարունակություն է ունենալու:
Կարծում եմ, մենք հետ ենք վարժվել որակյալ հումորից, դրա համար էլ ամեն բան շատ լուրջ ենք ընդունում: Հանաքով բարի լույս, թող էս օրն էլ քեզ համար կատակով անցնի, կյանքը թեթև տար, մեկ է, որ մեռնես էլ հումորից պրծում չկա, կամ դագաղիտ մոտ գիշերը մնացող ջահելները գլխիդ խոխմա կանեն, կամ էլ քեզ փոսը դնողները: 
«Առանց հումորի ապրում են միայն հիմարները»
Պրիշվին

Комментариев нет:

Отправить комментарий