суббота, 10 августа 2013 г.

Տարին տասներկու ամիս ֆեյսբուքում դժգոհող մարդն ինչպե՞ս է Եվրոպաներում հանգստանում

Հակասություններն ինձ զարմացնում և շփոթեցնում են: Զարմանում եմ, որ տարին տասներկու ամիս՝ ֆեյսբուքում դժգոհող, պայքարող, հայհոյող, չհամակերպվող, ապստամբության կոչեր անող մարդիկ, ում ի դեպ կարելի է ախտորոշել որպես դեպրեսիվ անձինք, քանի որ բացի բացասականից ոչ մի դրական չես ստանում, հանկարծ իր էջում տեղադրում է արձակուրդային՝ եվրոպական ճամփորդությունների զվարճալի նկարները՝ պատմական վայրերում կամ հանգստյան ծովափնյա գոտիներում կատարված, ապա զարմանում ես, թե մարդն ի՞նչպես կարող է այսպես երկատված լինել: Նկարներում նրանք երջանիք են, անհոգ, էյֆորիայի մեջ և նկարներին նայելուց, չես ասի, թե այս մարդիկ Հայաստանյան գաղջ մթնոլորտի բնակիչներ են և ավելին, այդ մթնոլորտի դեմ պայքարողները: Նայում ես մյուս նկարներին, պայքարում է ոստիկանի հետ, քաշքշուքների մեջ է, կամ ձեռքին ինչ որ պաստառ է: Հարց է առաջանում, ո՞րտեղ են նրանք իսկական՝ անկեղծ, իսկ ո՞րտեղ են նրանք կերպարում դեր: Կասկածանքն է սողոսկում սիրտդ, թե այդ պաստառ բռնելու համար, կամ աղաղակելու և քաղաքացիական ակտիվություն ցուցաբերելու դիմա՞ց է, որ ինչ որ մեկը կամ ոմանք, նրանց ուղարկում են հանգստանալու, որ հանգստանան, մտքերով հավաքվեն, նոր ուժով ու եռանդով վերադառնան ու նոր պայքարների մեջ մտնեն: Որքան նկատել եմ, այդ նկարների հեղինակները քաղաքացիական ակտիվ նախաձեռնությունների անդամներ են, եթե չասեմ կազմակերպիչներ, էլ.կայքերի խմբագիրներ, քաղաքական ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչներ, ֆեյսբուքյան ակտիվիստներ, մի խոսքով, Հայաստանում փոփոխությունների համար պայքարող ֆեյսբուքյան օգտատերեր և դրանց մեծամասնությունը, և որքան կարելի է նկարներից դատել, ամենևին էլ սոցիալական կամ նյութական խնդիրներ չունեցող անձինք են, ում համար պետք է որ միևնույնը լիներ, թե Հայաստանում ինչ է կատարվում, սակայն նրանք են շահագրգռված այդ փոփոխությունների համար: Հա մոռացա ասեմ, նաև գրողներ, ովքեր մի գիրք տպագրելու համար, հազար հովանավորի դուռ են թակում, բայց… դե հետո էլ ասում եք արվեստագետը սոված է: Հարց է ծագում, ո՞րտեղից նրանց այդքան գումարներ, որ ընտանիքով կարող են եվրոպական կամ ասիական երկրներ ճամփորդության մեկնեն: Ասեմ գռանտակեր են, չեմ ուզում ոմանց վիրավորեմ, ասեմ թե ոմանք տերեր ունեն, ումից փայ ոսկոր են փախցնում, վախենամ շատերին կվերաբերվի, բայց հարց է առաջանում, լավ ամեն աշխատանք վարձատրվում է, բարեգործությունն էլ իր սահմաններն ունի, նվիրումը, ինքնազոհաբերությունը և այլն, ամեն բան պետք է որ դրդապատճառ ունենա, իսկ այս ընկած աշխարհում, ես դադարում եմ հավատալ անկեղծ դրդապատճառներ ունեցող մարդկանց, որպես կանոն նման մարդկանցից կարելի է դավաճանություն սպասել: Իրականում, ու՞մից զգուշանաս, իսկ ում վստահես, այս է հարցը: Զարմանքից սուրճս էլ իր համը կորցրեց:
Համենայն դեպս, բարի օր եմ մաղթում ամենեցուն:

Հրապարակվել է blog.mediamall.am կայքում

Комментариев нет:

Отправить комментарий