Մենք ասում ենք «Գյուղ չկա, որ մեջը շուն չլինի»: Դե, դա ասում ենք, երբ ուզում ենք մատնանշել, թե ամենուրեք էլ վատ մարդիկ կան: Բայց չգիտես ինչու՝ հարց չենք տալիս, թե գյուղի շունն ի՞նչ կապ ունի վատ մարդու հետ:
Վատ մարդիկ ամենուր են, ու եթե վատն են, ուրեմն նրանցից օգուտ չկա, ուրեմն՝ վնաս կա: Սրանք փչացնում են լավ մարդկանց կյանքը, քանդում, գողանում, կռիվներ հորինում, սպանում ու իրենց կյանքն անցնում են պառազիտի ու տզրուկի նման: Սրանց վրա չես հենվի ու ոչ էլ հույս կդնես, սրանց Աստվածն իրենց որովայնն է: Այդպիսիներին շան տեղ չեն դնում: Սրանց չի կարելի համեմատել շների հետ, ախր շները մարդու բարեկամն են: Շները բարի են, քանի դեռ չեն կատաղեցրել, բերանի ոսկորը չեն խլել ու դեմը «շան» նման չեն հաչացել: Գյուղում որ շուն չեղավ, դա կնշանակի, որ գելն եկել ու գյուղը տարել է, դա նշանակում է որ գյուղում մարդ չի մնացել, դա նշանակում է որ գյուղը ամայացել է՝ դատարկվել, մահացել: Ի՞նչ գյուղ, եթե գյուղից շան ձեն չգա, դա գյուղի համար ամոթանք է, թե շունն էլ էդտեղ չի ապրի, իսկ դա նշանակում է, որ էլ ուր մնաց մարդն ապրի էդ պայմաններում կամ վայրում:
Շանը, որ ոսկոր գցես, ձեռքերդ կլիզի, պոչը կխաղացնի, ոտքերիդ կքսմռտվի ու հավիտյան քեզ բարեկամ կճանաչի: Վատ մարդուն, որքան ուզում ես լավություն արա, ձեռքերիդ ափերի մեջ՝ ձվածեղ արա՝ տուր ուտի, մեկ է, վատ մարդն ապերախտ է երախտամոռ: Շանը, որ շան տեղ չես դնում, պոչը տակը քաշում հեռանում է, իսկ երբ վատ մարդուն՝ շան տեղ չես դնում, վրա է տալիս՝ հաճում, կծում, գզվում: Շանը մինչև վատություն չանես, քեզ բան չի անի, վատ մարդն առանց դրա էլ քեզ վրա կհարձակվի ու եթե ձեքումդ փայտ չեղավ, ուրեմն պրծ:
Մենք նաև ասում ենք, «շան» անունը տուր՝ ձեռքդ փայտ վերցրու: Ախր «շնից», հեռու պետք է մնալ ու նրա անունը չտալ, կամ էլ փայտով պտտվել: Մեր թաղի աղբանոցում լիքը շներ են պտտվում, սրանք դեռ երբեք մեկին վնաս չեն տվել, բայց են երկու ոտնանի «շներն» առանց պատճառի են իրենց «շնությունն» անում:
Դարն է փոխվել, մարդիկ էլ հետը, շները մարդացել են իսկ մարդիկ շնացել: Ի՞նչ է լինելու հետո, մի գուցե դարը նորից փոխվի՝ մարդիկ էլ հետը:
Комментариев нет:
Отправить комментарий