воскресенье, 24 марта 2013 г.

Սպառվող ժամանակ, փակո՞ւղի, թե ելք, փրկել իրավիճակը


(վերլուծություն)
Անձամբ երբեք էլ չեմ հավատացել, որ Հայաստանում առանց զոհերի հնարավոր է հասնել իշխանափոխության: Դա այն պատճառով չէ, որ մի տեսակ ցանկություն ունեմ հանուն գաղափարի զոհաբերություն տեսնել կամ ասենք վատատես եմ, այլ որ իրատես եմ, ու թվում է, թե լավ էլ ճանաչում եմ մեր հազարամյակների գենն ու նրան բնորոշ հատկանիշները: Ինքս եմ պատկանում դրան: 2013 թ.-ի փետրվարի 18-ը ինձ համար հերթական հուսախաբության օրն էր, քանի որ իսկապես այլընտրանք չկար, և պիտի դեմ քվեարկեի բոլոր նախագահի թեկնածուներին, սակայն լոկ համակրանքի պատճառով ձայնս տվեցի Րաֆֆուն և այնուհետև բոլոր քաղաքացիների նման ուզեցի ձայնիս տեր կանգնել:
Ընտրություններին առնչվող ամեն բան համարում էի ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի նախընտրական ռազմավարության սցենարը: Խփված Հայրիկյան, Էպոսագետ, որ չգիտես որտեղից հայտնվեց, թեև մի տարի Գյումրիի էլեկտրասյուների վրա հայտարարում էր, թե վերևում Աստված կա, ու ակամա վերև էինք նայում՝ էնտեղ ինչ-որ բան փնտրելով, էն էլ պարզվում էր, որ խեղճը Աստծուն էր վկայակոչում, թե ինքը չէր ուզում, իրեն ստիպեցին: Իսկ Անդրիաս Ղուկասյանին ընդհանրապես համարում էի, այսինքն՝ չէի էլ համարում: Մյուսներին էլ չհիշատակեմ: Կարծում էի, որ Սերժ Սարգսյանը տարբեր պատճառներով ցանկանում էր ապացուցել, թե Հայաստանում ընտրությունները մրցակցային են լինելու և ինչպես հետագայում նա հայտարարեց՝ Հայաստանում ապահովվեցին մրցակցային ընտրություններ: Եթե հիշում եք, իսկապես որ նա չուներ իրեն արժանի մրցակից, ուստի իր առջև խնդիր կար ստեղծելու մի կերպար, ով կմարմնավորեր և՛ ընդդիմություն, և՛ արժանի հակառակորդ: Րաֆֆուն ես դիտարկում էի այս տեսանկյունից ու այս անգամ որոշեցի փորձել, ու շատերը փորձեցին: Փորձեցինք և հույսեր կապեցինք, ուրախացանք, որ վերջապես փոփոխություններ են գալու, և մենք էլ ենք ապրելու ուրիշների նման՝ կուշտ ու ապահով: Թեև այդ ոգևորությունները սկսեցին հետզհետե տեղի տալ հուսալքմանն ու հուսախաբությանը, ու շատերն իսկապես այս մեկ ամսվա ընթացքում լքեցին Հայաստանն, ու դեռ ոմանք էլ պատրաստվում են լքել: Ընտրություններից առաջ բոլորը փորձում էին գուշակել ընտրությունների ելքը՝ վերլուծելով ցանկացած լուր և իրադարձություններ, որ այդ օրերին տեղի էին ունենում, այնուհետև հետընտրական իրադարձությունները սկսեցին ցնցել Հայաստանը, և մինչև հիմա շատերն են փորձում վերլուծել, թե իրականում ի՞նչ է տեղի ունենում: Նայելով Սերժ Սարգսյանի ասուլիսը՝ մի բան հասկացա, սցենարից դուրս՝ իմպրովիզներ չի լինելու, սցենարիստը հրաժարվում է փոփոխություններ կատարել, և ավելին՝ նա պարտադրում է մնալ սցենարի սահմաններում: Ժողովրդի խանդավառությունից ու բիսերից ոգևորված՝ «դերասանը» ջանք է անում սցենարիստին համոզել, որ վերջինս ընդունի իր «հանճարը»: Նորից ասեմ, որ իմ կարծիքով, հացադուլը անճար մարդու անհույս քայլն է, և վաղուց անցել են այն ժամանակները, որ հացադուլավորի պահանջները կատարվեն, թեև մեկ-երկու բացառություններ եղել են, մնացած դեպքերում այդ պահանջները մերժվել են, իսկ հացադուլավորները արժանացել են տարբեր ճակատագրերի: Այս դեպքում, կարծում եմ, որ հացադուլն իսկապես ապարդյուն էր, և մինչև ճակատագրական եզրագիծ հասնելը Րաֆֆին փորձեր է անում պատվով դուրս գալու և ավելին՝ փրկելու փակուղում հայտնված իրավիճակը: Որքան էլ որ տարբեր մեկնաբաններ ասեն, որ Բաղրամյան 26-ը իրար է խառնված, ես կասեմ հակառակը՝ Սերժը լավ է խաղում իր պարտիան: Այսօր կարդացի Րաֆֆու առաջարկները: Առաջին տպավորությունս հենց այն էր, որ Րաֆֆին արդեն ցայտնոտի մեջ է ընկել: Երկրորդ տպավորությունս՝ նման առաջարկները չեն ընդունվում, քանի որ ասուլիսի ժամանակ այդ մասին պարզ ասվեց: Երրորդ տպավորությունս՝ Րաֆֆին ցանկանում է ցույց տալ, թե համակերպվելով որոշ հարցերի հետ, համաձայն է հանուն ժողովրդի փոխզիջման միջոցով գտնել համագործակցության եզրեր, սակայն, կարդալով «պատժացուցակը» և պահանջվող «աթոռները», եզրակացությունս այս էր՝ պայքարը փոխում է իր ոճը և տեղափոխվում է այլ հարթություն: Իշխանության զավթումը կատարվելու է հետզհետե և «քաղաքավարի»: Եթե իհարկե Սերժը կուլ տա այս «կուտը»: Ահա ծրարի պարունակությունը, որն ուղարկվել է Սերժ Սարգսյանին:
1. «Ընտրական օրենսգրքում պետք է կատարվեն արմատական փոփոխություններ. վերացվի մեծամասնական ընտրակարգը և պետք է վերականգնվի ընտրական հանձնաժողովների կուսակցական-քաղաքական նախկին ձևը, արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին ընձեռվի քվեարկելու հնարավորություն:
 2. «Ժառանգության» կուսակցության առաջնորդը Սերժ Սարգսյանից պահանջում է առնվազն հինգ մարզպետերի հեռացնել զբաղեցրած պաշտոնից՝ դրանցում նշանակելով իր ներկայացրած մարդկանց, ինչպես նաև «ընտրակեղծարար գյուղապետների և քաղաքապետների ազատում աշխատանքից՝  նրանց ենթարկելով քրեական պատասխանատվության»: Եթե հանկարծ այս առաջարկներից ոմանք ընդունվեն, որը չեմ բացառում, կնշանակի, որ ժողովրդին նորից համբերություն է պետք, մինչև փոփոխությունները դառնան տեսանելի և զգալիՄինչև ապրիլի 9-ը դեռ շատ ժամանակ կա, բայց ունի արդյո՞ք այդ ժամանակը Րաֆֆին: Նա գնդակն ուղարկեց Սերժ Սարգսյանի կիսադաշտ, տեսնենք, թե ինչպիսին կլինի հակառակ պատասխանը՝ բառային, թե «крестик-нолик»-ներովԱնշուշտ, սկիզբ առած ժողովրդական այս յուրօրինակ շարժումն իր ազդեցությունն ունեցավ հասարակության մտածելակերպի վրա՝ ստիպելով մարդկանց հաստատակամորեն ընդվզել ներկայիս իշխանությունների դեմ, և կարծում եմ, որ դեռ էլի է ունենալու

Հրապարակվել է blognews.am կայքում

Комментариев нет:

Отправить комментарий