Փոփոխություն, պահանջում են մեր աչքերը,
Մեր ծիծաղում եվ մեր արցունքների մեջ
Եվ մեր զարկերակներում .
« Փոփոխություններ»
Մենք սպասում ենք փոփոխությունների
Վիկտոր Ցոյ
Այս երգը 80 ականների հիթ էր եվ մինչեվ այսօր էլ մնում է պահանջված: Բելոռուսիայի հանրապետությունում, արգելված է երգել այն կամ էլ սուլել դրա մեղեդին: Այն երիտասարդության հիմն է՝ պահանջի աղաղակը:
Տես, բոլորս աղաղակում ենք, թե մեր երկիրը վատ վիճակի մեջ է գտնվում եվ դրա հետ համաձայն են բոլորը, չհաշված որոշ « լավատեսների»: Սակայն մեզանից ոչ ոք չի առաջարկում ելք: Անկեղծ ասաց, ես անհանգստություն եմ ապրում, երբ փորձում եմ վերլուծել ստեղծված իրավիճակները եվ տալ նրանց հավանական զարգացման սցենար: Վերլուծաբան չեմ, սակայն որպես ՀՀ քաղաքացի ցանկանում եմ հասկանալ, թե ի՞նչ է սպասվում այս երկրին եվ նրա ժողովրդին՝ գոնե առաջիկա 12 ամիսների ընթացքում: Մշուշ եվ անհանգիստ լռություն՝ փոթորիկից առաջ:
Պիսիմիստ չեմ իմ բնույթով, հակառակը՝ օպտիմիստ եմ զինված հավատքի եվ վստահության անսպառ պաշարով: Սակայն անհանգստությունն է պատում, երբ ոչ մի դրական փոփոխության տարբերակ չեմ տեսնում: Կուլմինացիա, պիկ, գագաթնակետ, սահմանակետ, եզրակետ, ահա այսպիսի բառեր են գալիս մտքիս եվ խուսափում եմ ՎԵՐՋՆԱԿԵՏ բառի հանգավորումով ավարտել բառաշարքը: Իսկ ի՞նչ կլինի հետո: Ասենք թե, թվարկում ենք բոլոր խնդիրները, աղաղակում դրանց մասին, հեգնում ենք, ծաղրում ենք, վատաբանում: Ի՞նչ կլինի հետո: Հարցս մնում է անպատասխան եվ մնում օդից կախված: Եթե այս հարցերի պատասխանը այստեղ չեն կարող տալ, ապա ու՞մ կարող եմ հարցումս ուղղել: Եթե հիմա խաղարկվում է ինչ որ մի սցենար ( դե իհարկե սրանում չկա ոչ մի կասկած) ապա կարծում եմ որ ժողովրդի հնարամտության վրա չարժե կասկածել, դե մենք վարժվել ենք իմպռովիզ անելու եվ դերակատարների խաղը հաջողեցնելու: Էլի շնորհակալ լինենք « Երեք պատ » հաղորդմանը, որն օգնում է, թե դերասանին եվ թե հանդիսատեսին՝ զարգացնելու կողմնորոշվելու իր ունակությունը, որտեղ բեմում հայտնված հերոսը պետք է գուշակի միջավայրը, եվ իրեն առաջարկվող խաղի հնարամիտ սցենարիստը դառնա: Ես սա համարում եմ վտանգավոր խաղ, վտանգավոր երբեմն նրանց համար, ովքեր սիրում են անակնկալներ մատուցել, քանի որ այդ բեմում հաճախակի են հանդիպում նախաձեռնող եվ հնարամիտ մարդիկ, ովքեր ամբողջ իրավիճակը վերցնում են իրենց ձեռքը եվ իրենք են թելադրում ամբողջ բեմախաղը, ավարտելով այն ըստ իրենց: Հանդիսատեսը այսպիսի խաղը համարում է ստացված:

Եթե անրադառնանք քաղաքական բեմահարթակին, ապա կտեսնենք Եգիպտոսի, Լիբիայի եվ Եմենի օրինակները, հիմա էլ Սիրիայում է զարգանում նման սցենար: Ես ափսոսում եմ միայն մի բանում, որ հանդիսատեսը այս սցենարից գերշահույթ սպասող՝ ու շուն գզվեցնողի նման՝ գռգռված եվ ագահ պետություններն են:
Աստվածաշունչն ասում է,-« Շան ականջից է բռնում անցորդը» Առակաց գիրք:
Նրան չի հետաքրքրում այն ցավը, որը կարող է պատճառել շանը: Շան ականջները նրա ամենա ցավոտ տեղն է, սա ի գիտություն նրանց, ովքեր դա չգիտեին: Հիմա ի՞նչ, թողնենք ականջներիցս բռնեն, թ՞ե…: Դե չէի ցանկանա վիրավորել ոչ մեկին, դե մենք մեր մասին այլ կարծիքի ենք, եվ մեզ թվում է թե մենք ենք թելադրում ամբողջ աշխարհին: Իսկ արի ու տես, որ աշխարհը ծիծաղում է ու ծափահարում է մեզ: Ախր պատվիրում է նա, ով վճարում է: Իսկ ի՞նչ ունենք մենք առաջարկելու, երեվի ոչինչ: Մի գու՞ցե ժողովրդի փոխարեն Կիմ Քարդաշյանին առաջարկենք: Դե, դա էլ մի ուրիշ ելք է:
Ախր, որ իմանամ ինչ ես ուզում, որ ասեմ՝ կասեմ, որ չեմ իմանում, ի՞նչ ասեմ (Նվագախմբի տղաները ֆիլմից): Հիմա էսպես էլ պատահում է մեր ժողովրդին: Մեր կառավարությունը դարձել է կավատ, վաճառում է իր ժողովրդին, ու հասանելիք փայով ցոփ կյանք ապրում: Հետո էլ հարցնում, թե էս հիվանդություններն ու վարաքները ո՞րտեղից ի հայտ եկան ժողովրդի մոտ: «Նամուս» ֆիլմը հիշու՞մ ես, դե են դրվագը, որտեղ քահանան է գործի անցնում ու…, դե ուրեմն համբերի, հիմա էլ են նրանք գործի անցել, պետությունն են նամուսացնում: Էդ էր մնացել դա էլ տեսանք:
Սիրելի Կոմիտաս, տեսածիցդ խելագարվար, բա եթե մեր տեսածը դու տեսնեիր, պատկերացնում ես ի՞նչ կլիներ քեզ:
Յոթանասուն տարի մատներս բերաններումս դրած միամիտ ապրում էինք ու մտածում, որ դասատուները զուգարան չեն գնում, ու առը քեզ, մի անգամից բոլորը միասին մեր գլխին թափվեց: Անկախություն, պատերազմ, երկրաշարժ, գործազրկություն, սոված ու մութ տարիներ, մասսայական գաղթ, հազիվ էինք սկսել շունչ քաշել, էն էլ նոր փուլ սկսվեց: Գոնե, էս «ցիկլների» օրացույցն ունենաինք, որ կարողանայինք կողմնորոշվել, պաշտպանվել, համապատասխան միջոցներ ձեռնարկել:
Սիրելի հայրենակից, ներիր ալեգորիկ խոսքերիս համար, մենք միասին ենք նույն նավակում, մի գու՞ցե պատիվներս փրկելու համար մյուսների նման խորտակենք նավակը, հը, ի՞նչ կասես: Կատակում եմ, դա էլ ելք չէ: Գիտեմ, հասկանում եմ քեզ, գիտեմ, որ հումորով ես մոտենում ցավոդ հարցերին, դրա համար էլ փորձում եմ մեղմացնել ցավդ:
Կլինեն արդյո՞ք փոփոխություններ, չգիտեմ, չեմ բացառում, ես փոփոխությունների կողմնակից եմ, փոփոխություններ, որոնք իրական արդյունքներ կտան, կբարեփոխեն հասարակական կյանքն ու սոցիալական ոլորտը, կրթականն ու առողջապահականը, ինչպես նաեվ մյուս ոլորտները: Փոփոխություններ, որից ժողովուրդը հանգիստ շունչ կքաշի, կայունության զգացողություն կստանա: Չի վախենա այլեվս, թե բացվող առավոտը նոր անակնկալներ կպատրաստի իրեն համար: Կարծում եմ, որ հավատի եվ վստահության ճգնաժամ ենք ապրում, մենք կորցրել ենք դրանք՝ իշխանավորների հետեվից վազելուց ու նրանց « էքսպերիմենտներին » մասնակցելուց: Ես հույս ունեմ, որ նրանք սպառել են այս ժողովրդին՝ մատի շուրջ պտտեցնելու իրենց բոլոր հնարամտությունները: Մի մեղադրեք արգակին, իսկ նրանում կատարվող պայթունների եվ փոթորիկների հետեվանքները մի վերագրեք, որպես երկրի վրա տեղի ունեցող իրադարձությունների պատճառ: Խնդիրների առկայությունը պետք է վերագրել ղեկավարելու անտաղանդությամբ օժտված իշխանավորների սխալներին, եվ նրանց կարճատեսությանը (գուցե եվ կուրությանը, փողը կուրացնում է, դե ի՞նչ ասեմ):
Հայրենիք իմ, ժողովուրդ իմ, աշխարհի համար հերոսներ ծնած՝ ծնիր նաեվ այսօր՝ քեզ համար, որ կերտի ու կառուցի քո ապագան:
Ու մի օր էլ մենք կարթնանանք ու կտեսնենք, որ՝
« Բացվում է լուսավոր առավոտը Հայաստանի վրա եվ մենք ցնծությամբ գնում ենք նրան ընդառաջ՝ նվիրելով նրան մեր սրտի ձայներից, մեր բաղձանքներից հյուսած փրկության քայլերգը» (Նվագախմբի տղաները ֆիլից):
« Եվ դուք ձեր ձեռքերը տարածելիս՝ ես աչքերս ծածկում եմ ձեզանից. նաեվ երբոր աղոթքը շատացնում եք, ես չեմ լսում. ձեր ձեռքերը լիքն են արյունով:
Լվացվեցեք, մաքրվեցեք, հեռացրեք ձեր գործերի չարությունը իմ աչքերի առաջից, դադարեցեք չարություն գործելուց: Սովորեցեք բարություն անել, որոնեցեք իրավունք, ուղղություն ցուցաբերեք զրկվածին, որբի դատը տեսեք, որբեվայրիի դատը պաշտպանեցեք » Եսայի Մարգարեություն 1:15-17հհ.:
Վեր.Հովիվ Մամիկոն Համբարյան
Комментариев нет:
Отправить комментарий