Ամանորին և Սուրբ Ծնունդին մոտ, բոլորի մոտ բարեգործություն անելու ազարտ է հայտնվում, բայց չգիտես՝ ինչու, կարիքավորների մոտ այդ օրերին միայն դատարկ հույսն է մլմլում: Գյումրիում, անշուշտ, տնակային պայմաններում են գոյատևում հազարավոր ընտանիքներ, բայց քիչ չեն նաև բետոնե պատերում ապրող նույն կարիքավորները, ովքեր միշտ անտեսվում են: Անշուշտ, տարվա մեջ այդ մի քանի օրը, կարելի է կռծել մի չիբուխ երշիկ, որը հայտնի տժվժիկի պատմության նման, ողջ տարին թմբկահարվում է ողջ աշխարհով մեկ: Ի դեպ, եթե որևէ մեկը ցանկանում է ինչ-որ մեկին օգնել, ապա կարիք չկա ողջ համացանցով մեկ կարիքավորի կամ աղքատի հասցե հարցնել, այդ մարդիկ ունեն արժանապատվություն և վստահ եմ, որ չէին ցանկանա տեսախցիկների և ֆոտոապարատների առջև, արցունքախառը ձեր թաթիկները պաչելով, հանրորեն համտեսեն սոյայախառը երշիկի համով զանգվածը:
Ամեն տարի այս օրերին մանկան միամտությամբ մարդիկ հրաշքի են սպասում: Հրաշք, որը կոչվում է ամերիկյան 100-200 դոլլար, ոմանք էլ երևի մի քիչ ավել, ասենք հինգ հազար դոլլար: Բայց ինչպես միշտ, այդ հրաշքը կատարվում է միայն նախագահական ընտրությունների ժամանակ հինգ հազարանոց դրամի տեսքով:

Комментариев нет:
Отправить комментарий