пятница, 5 июля 2013 г.

Ի՞նչ սահամանադրության մասին է խոսքը, երբ երկրի սիմվոլը, սահմանադրության երաշխավորը,նախագահը՝ խամաճիկ է


Պարոն նախագահ, ժամանակն է եկել, որ դուք ապաշխարհեք, հասկանաք, որ այսպես թուլակամ լինելով,դուք պատմության մեջ կհիշվեք որպես ամենաձախողակ նախագահը, ում ,կառավարության օրոք Հայաստանը կորցրեց իր պետականությունը, անկախությունը և վերջապես՝ իր ժողովրդին: Խստագույնս քննադատության ենթարկելով որոշ պաշտոնյաների, դուք էական ոչինչ չեք փոխում, լավագույն դեպքում, մի գողին փոխարինում եք ուրիշով: Աչք փակելով համակուսակցական գործընկերների ամենաթողություններին, դուք խայտառակում եք սեփական աթոռը: Իսկ այդ աթոռի նկատմամբ, Հայաստանի քաղաքացին ցանկանում է վստահություն ունենանալ:
Հասկացեք, որ թագավորն առանց ժողովրդի՝ թագավոր չէ, ինչպես և գեներալն առանց զինված ուժերի՝ հրամանատար չէ: Այսօր, հասարակությունը պայքարում է իշխանական ամենաթողության դեմ, ջանք դնում պաշտպանելու երկրի շահերը, ազգի գոյատևման խնդիրների լուծում փնտրում: Հայը՝ որպես ազգ, դատապարտված է օտարության մեջ ասիմիլացվելու: Իսկապես խնդիրն օրհասական է և առաջնային: Ձեր թիմակիցները դավաճանում են ազգը, երկրին, և վերջապես հենց ձեզ: Ես նույնպես հավատացած եմ, որ դուք լեգիտիմ նախագահ չեք, ինչի համար ցավ եմ ապրում: Դուք կարող եք դառնալ լեգիտիմ նախագահ, կարող եք դառնալ սիրված նախագահ, դուք կարող եք պատմության մեջ թողնել անջնջելի հետք, կարող եք հավերժանալ, կարող եք փոխել այս ազգի ճակատագիրը, նոր էջ բացել նրա պատմության մեջ, ոտքի կանգնեցնել երկիրը, ազատագրել նրան օտար լուծից, դարձնել նրան հզոր, անպարտելի, հարգված, ինչու չէ, նա կարող է նաև դառնալ թելադրող: Ձեզ շրջապատող մարդիկ, ապացուցեցին, որ նրանք դավաճաններ են, անառակներ, տգետներ, գողեր, մարդասպաններ: Ձեր հանդուրժողականությունը ցույց է տալիս, որ դուք հավանություն եք տալիս նրանց արարքներին և ապացուցում մի բան՝ որ դուք եք այդ զանգվածը թթխմորողը: Ժողովուրդը հիասթափված է ձեզանից, բայց եթե դուք հաստատուն կամք և համարձակություն դրսևորեք, փոխեք քրեաօլիգարիկ այս իշխանությունը, ապա ժողովուրդը ձեր կողմը կանցնի, կպաշտպանի ձեզ, կհետևի ձեզ, մեռնելու էլ կգնա հանուն ձեզ և ձեզ հետ: Ցրեք խորհրդարանը, նոր ընտրություններ անցկացրեք, հրաժարվեք հանցագործ ճանապարհով ընտրություններ անցկացնելուց, շրջապատեք ձեզ իրական հայրենասերներով, գրագետ, խելացի և վստահելի մարդկանցով: Վերջապես, այս ազգին հույսի և հավատի նշույլ շնորհեք:

Комментариев нет:

Отправить комментарий