
Այն,
որ երթուղային «газель» - ների հարցը դեռ մնում է չլուծված, զայրացնում է շարքային
քաղաքացուն: Մարդկային համբերության սահմանները՝ մեր տիեզերքի նման անծայրածիր են
դառնում: Դե, այս իշխանություններին համբերող ժողովուրդը կարող է երթուղայինի
դարդն էլ քաշել:
Ստորև
ներկայացնում եմ մի քանի բորբոքված վեճեր, երբ ГАЗель-ի ուղևորներն արդեն պատրաստ
են իրար սպանելու, սակայն ոչ երբեք վարորդին:
«Այ
քուրս, դոշերտ ետ տար, քիթս դուրս հանեմ, խեղդա, քթիս ծակերը փակել ես»:
«Ախպեր
ջան, մե ոտմ էլ վեր գելնի՞ս, դուռը չի փակվի»,- «Այ քուրս, , էլ ո՞ւր, տեղ չկա,
դու էլ ետևս մտար»:
«Տղա
ջան, վա~յ, վզիս ես ելել, խո բանակիդ քեֆը չէ»:
Վարորդը,-
« ապ էն մարդու ետևը տեղ կա, տեղավորվի, օր ես էլ քշեմ»:
«Այ
մարդ, վրես պառկար»,-« ըբը ի՞նչ էնեմ քուր ջան, կանգնելու տեղ չկա»:
Այս
վեճերի, զվարճալի թվացող տեքստերի ցանքը շարունակելի է, մինչև որ վերջապես որոշ
տհաս ղեկավարների բութ ուղեղին հասնի, որ այսպես չի կարելի շարունակել: Պարոնայք՝
ասածս ղեկավարներ, հույս ունեմ, որ ձեզանից ոմանք հիմա սա կարդում են:
Հիմա,
կամ երթուղային գծի տիրոջը փոխեք, կամ վարորդին: Կարծում եմ ասածս հասկացաք:
Комментариев нет:
Отправить комментарий