Կարմրաթուշ
պատանին պառկել էր կանաչ խոտի վրա, ձեռքները դրած գլխատակին նայում էր կապույտ
երկնքին, ուր ամպի կտորները կապույտ կտավի վրա նկարում էին պատկերներ: Մեղմ քամին
երգ էր շշնջում նրա ականջին ու սարերի թարմ օդով, արբեցնելով ծանրացնում նրա կոպերը:
Նոր էր կերել լավաշով բրդուճ արած պանիրն ու խմել մի կում՝ աղբյուրի սառնորակ հագեցնող
ջրից ու կուշտ փորով պառկել էր կանաչ ծաղկագորգին:
Ընկերս էր եկել ինձ այցելության: Նոր էր
տեղափոխվել քաղաք՝ Հայաստանի հյուսիսում գտնվող Ամասիայից: Վաճառել էր ինչ որ
ուներ չուներ՝կով, խոզ եվ, եվ էլ ոչինչ: Տեղափոխվել էր գյուղի անհեռանկարային
ապագայից փախնելով, հուսալով, որ կկարողանա քաղաքի մեջ աշխատանք գտնել:
Հանդիպման
պահը անհարմար ստացվեց, քանի որ ես դուրս էի եկել մեղվաընտանիքներիս այցելություն անելու: Մի կտոր հող էի վերցրել,
մի քանի փեթակ ու նոր տնկված մի քանի ծառ: Առաջարկեցի գնալ միասին:
Տեղում
ջանասիրաբար տարացքն էի մաքրում մոլախոտերից, ամրացնում էի փշալարերը՝ փորձելով
ցանկապատել տարածքը, հետն էլ զրուցում:
Պատահապար
անրադարձա, որ երկուսս էլ լռել էինք, շրջվեցի: Զարմացած ու մի տեսակ հարցերով լի
հայացքով հետեվում էր իմ աշխատանքին:
Հետո,
երբ վերադառնում էինք բացատրվեց: Ասում է,-« Զարմանում եմ քո վրա, թե ի՞նչպես ես
ստեղծում, հոգ ես տանում, կառուցում ես, իսկ ես ունեի այդ ամենը: Քեզ համար դա
երազանք է իսկ ես հոգնել եմ դրանից»:
Այո,
հասկանում եմ նրան: Հեշտ չէ գյուղացու կյանքը, առավոտից իրիկուն աշխատանք, աշխատանք եվ կարծես ուրիշ զբաղմունք չկա գյուղում: Դե չկա էլի, ո՞րտեղից: Երիտասարդությունը
փախնում է գյուղից, ի՞նչու մեջքը ծռի մի կտոր հացի համար: Գալիս է քաղաք, բերանը
բաց մնում, տեսնում գլամուր աղջիկների, ստիլյագ տղաների թանկարժեք
ավտոմեքենաներով, որ բեզպարդոննի երթեվեկում են աջ ու ձախ: Հեշտ կյանք է, եվ
հեշտությամբ ձեռք բերվող փողեր: Բայց չգիտի խեղճը, որ նրան՝ ռայոնից եկած միամիտ
տղուն էստեղ չեն ընդունելու, սորտավորելու են ու ճանաչելու են անպիտան: Դե ի՞նչքան
ես ջանք թափելու, որ քեզ ընդունեն: Հրաժարվելու ես անցյալիցդ, մերժելու ես
ազգակցական կապերդ, ջարդելու ես լեզուդ, փոխելու ես գյուղական վարք ու բարքդ, մի
խոսքով էությունդ պլաստիկ օպերացիա ես անելու:
Էս
քաղաքը մի մեծ բետոնե սառը պատերով
բարձրահարկ շենք է, եվ բոլորն են ցանկանում բարձրանալ վերեվ, բարձրանալ ամեն գնով,
դրա համար էլ աստիճանների վրա հրմշտոց է, աղմուկ աղաղակ, խառնաշփոդ մի Բաբելոն:
Ամենքին չէ, որ հաջողվում է բարձրանալ, իսկ նա, ում դա հաջողվում է անել, հասնելով
վերեվ սպառվում է, դատարկվում, մնում միայնակ, դառնում սառը՝ անզգացմունք:
Ուրբանիզացիա է տեղի ունենում: Մեծանում է քաղաքի դերը հասարակության զարգացման
հարցում (Էլ չեն ասում, թե ամեն ինչ
կենտրոնացնում են քաղաքում, իրենց հսկողության տակ, հասարակության մասին ո՞վ է
մտածողը): Գյուղից քաղաք, քաղաքից մեգապոլիս, դե եթե
էստեղ չի, մի գու՞ցե օտարության մեջ մի բան դուրս գա:
Է՜
որդիս, բա սա կ՞յանք է, հոխորտում է ծեր պապին: Նայում գյուղին լացը գալիս: Ժամանակին
կյանքն էստեղ եռում էր, երեկոները գյուղամիջի ակումբում երգն ու պարն էր թեվածում,
ուրախ կայուն մի կյանք, ապագան կառուցելու հաստատ որոշումով լցված մարդիկ, շեն
շենի հետեվից կառուցող ու ավանին կյանք տվող:
Բոլորը
չէ, որ գալիս են քաղաք, շատերը հեռանում են՝ հայրենիքից օտարանում, դառնում
ղարիբ: Ընկերս էլ գնաց, չէր գնա, եթե էստեղ աշխատանք ունենար, ու իր քրտինքի
համեմատ գումար վաստակեր:
Դատարկվում
են գյուղերը, շները դառնում ալարկոտ, ու օտարին տեսնելուց ալարում են հաչել: Գոմից
այլեվս չի լսվում կովի բառաչը, թոնրատունն էլ սեվացած կարոտ կրակի ծխի քանդվում
հավասարվում է հողին: Սարը սարին ձեն է
տալիս ու կրկնում կանչողի ձայնը,- գառներիս
եմ կորցրել գառներիս, գառներիս չե՞ք տեսել: Այլեվս կտրվեց խեղճ հովվի շվիի
ձայնը: Ի՞նչպես կանչես, թե տեսել եմ, դա էր մնացել դա էլ հափշտակեցին ու ծախեցին,
գնա մի գուցե ծախածից քեզ մի բաժին տան, որ ձեն չանես, թե չէ քեզ էլ կծախեն, ու
սարերում էլ ձեն տվող չի մնա:
Երկինքն
էլ այլեվս առաջվանը չէ ու քամին նույնպես,
նրանք դարձել են օտար ու տակիդ
խոտն էլ ուրիշինը: Դարդս ու՞մ պատմեմ, ո՞վ ինձ կհասկանա:
Սուս,
կամաց խնդրում եմ, կարթնանա ու ….:
Վայելում
էր մեր պատանին մանկությունը իր անհոգ ու երազներում նրա՝ ապագան էր անամպ, խաղաղ
ու միշտ արեվոտ:
Վեր.
Հովիվ Մամիկոն Համբարյան
Комментариев нет:
Отправить комментарий