Мамикон Гамбарян
Եվ ճշմարտությունը կճանաչեք և ճշմարտությունը կազատե ձեզ: Հիսուս Քրիստոս
вторник, 11 апреля 2017 г.
пятница, 26 декабря 2014 г.
Տիկին Թերեզն ու բազմազավակությունը
Գյումրու կարիքավոր և բազմազավակ ընտանիքներին քաղաքապետարանի կողմից աջակցություն է ցուցաբերվել: Ո՞վ և ի՞նչպես է կազմում այդ ցուցակը չգիտեմ, բայց որ ծրագիրը անցկացվում է «տարօրինակություններով» դա հաստատ է: Ի՞նչու է տարօրինակություններով, դե որովհետև ոչ ոքի չի տեղեկացվում, չկա հայտարարություն, մարդիկ չեն իրազեկվում: «Է գայիք իմանայիք, ես ի՞նչ էնեմ», երևի տիկին Թերեզը ի նկատի ունի, որ բազմազավակ ընտանիքները պետք է շուտ-շուտ եղունգ նայել տան, կամ էլ քաղաքապետարանի դռների առջև գուշակություն անող գնչուներից հարցում կատարեն, թե արդյո՞ք քաղաքապետարանում նման ընտանիքների համար աջակցության ծրագիր նախատեսվո՞ւմ է, թե՞ ոչ: Ղուկասյան Վարդանի ղեկավարության ժամանակվանից մինչև այսօր, այդ տարօրինակ սուբյեկտը՝ տիկին Թերեզը, չի էլ կողմնորոշվել, թե քանի երեխա ունեցող ընտանիքն է համարվում բազմազավակ ու չի հասկացել, որ նման ծրագրերի ժամանակ, տարածվում է հայտարարություն, ցուցակագրվում են մարդիկ, ու եթե ցուցակագրվածների քանակը ավելին է քան աջակցության համար նախատեսված գումարը, ապա ցուցակից ընտրվում են ավելի կարիքավոր ընտանիքները և այնուհետև «յուղն ու բրինձը» հասցնում են հասցեատիրոջը:
« Մեր հովանավորն ըսել է, օր ըդքան էրեխա չեն կրնա պահեն, ընչի կբերեն» Տիկին Թերեզ (քաղաքապետարանի աշխատակցուհի)
Հ.Գ. Հարգելի հովանավոր, եթե դու դա չգիտես, էլ ի՞նչու ես աջակցում բազմազավակ ընտանիքներին:
Սուրբ ծննդյան հրաշք
Սուրբ Ծնունդ և ամանոր, այս օրերին շատերն են լցված սպասումներով և հավատում են, որ այս օրերն իրենցում մի երկնային և գերբնական բան են պարունակում ու շատերն են ցանկանում իրենց «բաժինը» ստանալ, հաղորդ լինել այդ գերբնականին: Անշուշտ, երկու հազար տարի առաջ, արոտավայրերում իրենց հոտերն արածեցնող հովիվները տեսան բացված երկինք, հրեշտակների երգող բազմություն և հրեշտակից ավետիս ստացան, «..թե այսօր ձեզ Փրկիչ ծնվեց Դավթի քաղաքում, որ է Քրիստոս Տերը» Ղուկաս 2:11:
Թող այս ավետիսը յուրաքանչյուրինս դառնա և թող որ ձեր բոլոր սպասումներն իրականանան: Ներեք իրար, լցվեք սիրով, բարի գործեր կատարեք, չէ որ շատերը դրա կարիքն ունեն, հաղորդ եղեք ուրիշների կարիքներին, թող որ այս օրերին ոչ մի ընտանիք չտխրի, չմնա գլխիկոր, ոչ մի երեխա հուսախաբ չլինի, ոչ մի ծեր միայնակ չլինի, ամեն հիվանդ լցվի հույսով և հավատով և բժշկություն գտնի, թող որ անարդարորեն դատվածներն ու մեղադրվածները արդարացվեն և ազատ արձակվեն: Թող այս տարին լինի զղջման և ապաշխարության տարի: Մեր թշնամիներին,թող մեր Աստվածը մեր ոտքերի տակ փռի: Պահապան եղիր մեր Աստվածը մեր երկրի և Արցախի սահմաններին և պահապան զինվորներին հրեշտակներովդ պահպանիր, թող նրանք անխոցելի դառնան թշնամու համար:
Օրհնյալ է Քրիստոսի հայտնությունը

среда, 10 декабря 2014 г.
Հոգին իմ հայկական
Հայկական տարազով ընտանեկան լուսանկարների տարածումը համացանցում նոր թափ է ստանում: Չգիտեմ, լրագրողներն ու էլ.կայքերն են մեղավոր, թե նրանք, ովքեր ուրախությամբ հանրայնացնում են իրենց ընտանեկան գեղեցիկ լուսանկարները, բայց որ հաճախ այդլուսանկարները ոմանց կողմից շահարկվում, դա փաստ է:
«Հայտնիների» տարազով ընտանեկան լուսանկարները հայտնվում են համացանցում,չեմ կարծում, թե դա իրենց ավելի «հայտնի» կամ ավելի հայ է դարձնում: Երևի մեր ժողովրդի մոտ հայ լինելու թերարժեքության խնդիր կա, մարդիկ փորձում են որևէ կերպ կոմպեսացնել այդ զգացողությունը: Ի դեպ, սովետական մտածելակերպում երկու բառեր կային, որով անբարոյականներին էին մատնանշում, մեկը «հայտնի» բառն էր, իսկ մյուսը «լավիկ»-ը, էսօր շատերն են ընկերական նկարներ տեղադրում ու վերնագրում «Լավերով»: Խնդրում եմ չնեղանալ, որևէ մեկին վիրավորելու միտում չունեմ: Փոխվում են ժամանակները, բառերը կորցնում են իրեն արժեքը, իսկ իմաստը չգիտես ինչու մնում է նույնը, ուստի կխնդրեի լրագրողներին,որ իրենց հոդվածներին ու նյութերին նման վերնագիր չդնեն: Փոքր ինչ շեղվեցի թեմայից, ինչ որ է:

Подписаться на:
Сообщения (Atom)