Մեր
իշխանությունները, ժողովրդին լավ համոզել գիտեն: Ընդունված չափանիշ է, եթե սուտն
ասողը չհավատա իր ստին, ապա դա սուտ չի համարվի: Մեր իշխանությունները ի սրտե
հավատում են իրենց ստին և երկու ոտքը մեկ աման դրած, պնդում են իրենցը ասածը ու
եթե այս իշխանություններին լավ չճանաչէինք, ապա, իրոք որ սուտը ճշմարտության տեղ
կուլ կտայինք: Իտալական կինոարտադրության «Բլեֆ» Գ/ֆիլմը տեսած կլինեք, որտեղ Չելենտանոյի
մարմնավորած հերոսն ասում է «Блефуешь, блефуй до конца»: Ի դեպ, Խորհրդային միությունում, այդ արտահայտությունը
թևավոր խոսք էր դառել:
Սերժ
Սարգսյանի, մաքսային միությանը անդամակցելու հայտարարությունը, հերմենեվտիկայի բոլոր
կանոներով և սկզբունքներով ուսումնասիրման ենթարկվեց: Հայտարարությունը տարբեր
կերպ ընկալվեց և մեկնաբանվեց, բայց ՀՀԿ-ականներին հատկանշականը հենց այն է, որ
նրանք այդ ամեն կիկսերից ու բլթոցներից հետո, հայտարարում են՝ «թանգագինս, դա այն
չէ, ինչ դու կարծում ես»: Փաստորեն հանրությունը, ինչ որ բաներ սխալ է հասկանում:
Ստացվում է, որ ՀՀ իշխանությունները և ՀՀ ժողովուրդը, գտնվում են երկու տարբեր
հարթություններում: Հիմա, մեր իշխանությունները, ինչ որ խնդիր ունեն
հասկացողության հետ, որի պատճառով, Ֆյուլեի հայտարարությունը, որ ՀՀ –ն չի կարող
այլևս ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրել՝ չի կարող ներթափանցել լճացած իշխանավորների ժանգոտած ուղեղների
ծալքերից ներս: Կամ Ֆյուլեն չարաշահում է իր իրավասությունները՝ գերադրելով
սեփական զգացմունքները՝ ԵՄ-ի քաղաքականության և օրենսդրական դաշտի
հնարավորությունների հետ և հաշիվ չի տալիս իր հայտարարությանը կամ էլ մերոնք են բութ,
որ պնդում են, թե Ֆյուլեն չի ջոկում, թե ինչ է խոսում և ԵՄ-ի ասոցացման
համաձայնագրի նախաստորագրման համար, հարկավոր է քաղաքական կամք և որոշ օրենքների
վերանայում կամ վերամշակում՝ երկուստեք համագործակցության համադրելության համար:
Գովելի է մեր իշխանությունների պնդաճակատությունն ու եզան համառությունը, բայց սա
այն պատը չէ, որի վրա կարելի ճակատ
կոտրել, այս պարագայում, դա բացարձակապես դիտվում է որպես եզան համռություն: Այստեղ
նորից անդրադառնանաք ստի և բլեֆի մասին ասածներիս: Կոմեդիան շատ երկարաձգվեց, տպավորություն է, թե իշխանությունները մնացել են դերի
տակ:
Լավ,
ի՞նչն է խանգարում մեզ, որ նույնիսկ առանց ԵՄ-ին ինտեգրվելու, նրանցից փոխառնենք
այն բոլոր օրենքները, որոնք նպաստում են մեր երկրում դեմոկրատիայի զարգացմանը,
փաստորեն ոչինչ: Ի՞նչու ՀՀ իշխանությունները շահագռգռված չեն օրենսդրական
փոփոխություններ կատարելու՝ առանց ԵՄ ընտանիքի անդամ դառնալու, ա~, այ այստեղ
ունենք պատասխան, ի՞նչ օգուտ իրենց՝ իշխանավորներին: Փաստորեն ԵՄ-ից տարբեր
պատճառներով փող կլպելու դրդապատճառն է, որ մեր իշխանավորների համար, օրենսդրական
փոփոխություններ կատարելու մոտիվատոր կարող է հանդիսանալ:
Ոմանք
խորշում և վախենում են Եվրոպայից, ավելի շուտ եվրոպական այլասերումից, բայց դեմ
չեն եվրոպական դեմոկրատիային, սակայն, մյուս կողմից ծանրակշիռ Ռուսաստանն է, որն ի
դեպ, իր ամեն ինչով գրեթե աշխարհում առաջինն է՝ բացի դեմոկրատիայից և եթե
համեմատենք արևմուտքի այլասերվածության հետ, ապա դրանում նույնպես հետ է մնում:
Աշխարհի սպառվող ռեսուրսները մի կողմ, Ռուսաստանի դեռ չշահագործված ռեսուրսները մի
կողմ: Սպառված ռեսուրսներով աշխարհն իր ագահ աչքը դրել է Ռուսաստանի վրա, իսկ մենք
Ռուսաստանից փախնում ենք: Ի՞նչ ունենք մենք, որ կարողանանք աշխարհի համար
գայթակղիչ դառնալ, ոչինչ, ի՞նչ ունենք մենք, որ կարողանանք գերպետությունների հետ
ոտք գցել և մի բան էլ հավասարի պես խոսել նրանց հետ՝ ոչինչ: Մենք, մեր հույսը դրել
ենք այն բանի վրա, որ մեր երկրի աշխարհագրական դիրքը, աշխարհաքաղաքական
տեսանկյունից կարող է որևէ պետության մոտ
հետաքրքրություն առաջացնել՝ բխելով տարածաշրջանում տվյալ պետության ներկայության
շահերից, որը կարող է մեզ համար ենթադրել համագործակցություն՝ ռազմատնտեսական,
առևտրային, տնտեսական և մի շարք այլ ոլորտներում: Տվյալ երկկողմ շահը, մեզ համար երաշխավորում է նաև քաղաքական վտանգավոր
խաղերի մեջ ներքաշված լինելու
հնարավորությունը, ինչին և բախվել ենք այսօր: Ռուսաստանի և ԵՄ-ի միջև տարածվող
շպագատը, կարող է ճողվածք առաջացնել: Հայաստանը, տասնհինգ տարի վարել է միավեկտոր
քաղաքականություն, անկախ իշխանությունների՝ հակառակի պնդմանը, նա հավատարիմ էլ
մնաց այդ սկզբունքին՝ նախընտրությունը տալով Ռուսաստանին: Մեր իշխանությունները, որդեգրել են ժողովրդական
խոսքի սկզբունքը «Շորի նորը, ընկերոջ հինը»: Ափսոս, որ իշխանություններն այդ
ընտրությյունը կատարեցին առանց ժողովրդի կարծիքն հարցնելու, ինչ արած, այս է
ժողովրդի վճարած դեմոկրատիայի գինը:
13.09.2013
Հրապարակվել է blog.mediamall.am
կայքում
Комментариев нет:
Отправить комментарий