Հայաստանի և Ռուսաստանի փոխհարաբերությունները, ոչ միայն տնտեսական և ռազմավարական են, ինչի արդյունքում Հայաստանը արմատապես սերտաճել է Ռուսաստանի հետ, այլ նաև գենետիկ: Ռուսաստանում, մի ժամանակ, մեր խոպանչիները կենակցում էին այն ամենի հետ, ինչը շարժվում էր, անկախ նրանից՝ շեղաչք են, չախալ, թե սևաչ, շիկահեր, թե բրյունետ, սպիտակամորթ, թե ցորենամորթ: Իսկ Հայստանում մի ժամանակ, գործարաններում աշխատանքի կամ պրակտիկայի էին բերում ռուս կամ սովետի մյուս հանրապետություններից պրակտիկանտների ու գործարանների հանրակացացրաններում (ֆեզեներում) բնակեցնում նրանց: Մեր տղաները առավոտից իրիկուն, բերանները բաց, կանգնում էին էդ ֆեզեների պատուհանների տակ ու աղջիկ կպցնում: Այդ աղջիկներից շատերն ամուսնացան ու մնացին Հայաստանում, իսկ ով չամուսնացավ, ապա հղիացած հետ վերադարձավ: Ժողովուրդ, Սովետի ժամանակ մեր տղերքն ավելի շատ էին բոսյակ, քան հիմա, էն ժամանակ վեներական հիվանդություններով ավելի հաճախ էին հիվանդանում, քան հիմա: Անցել են տարիներ, սովետը էլ չկա, բայց մեր հայ տղամարդկանց ուշքը մինչև հիմա անցնում է ռուս շիկահեր աղջիկ տեսնելուց: Էնպես որ, մաքսային միությունն ավելի հարազատ էր մերոնց համար, քան թե եվրոինտեգրումը: Մեր հարսնացուները դեռ լինելու են հյուսիսից, էնպես որ ռելեկս: Է~, գենետիկ հիշողությունը չես ջնջի:
Комментариев нет:
Отправить комментарий