вторник, 26 июня 2012 г.

Հոդված՝ հոդվածի մասին


Եթե անրադառնանք պատմությանը, ապա կտեսնենք, որ այն միշտ էլ կրկնվել է և կրկնվում է: Միայն կրկնության հաճախականությունն է փոխվում և տեղի պարագան, դե, իսկ սցենարները միշտ էլ նույնն են՝ բացառությամբ որոշ մաքրագրության: Հա, մեկ էլ դերակատարներն են փոխվել, գրեթե առանց հատկանշական բնութագրի:

Ցավալին այն է, որ Հայաստանում պատմությունը գրեթե չի փոխվում, մենք մի տեսակ «լռվել» ենք պատմության մեջ: Թեև կարելի է ասել, որ Տիգրան Մեծի ժամանակների մասին խոսելուց բացի, էլ ուրիշ բան չունենք, քանի որ մնացած պատմությունը՝ ցանկալի է մոռացության տալ: Մի տեսակ՝ հայտնվել ենք աշխարհների խաչմերուկում ու վրաներիցս ով ասես չի անցել, ու ավելի լավ է այդ ամոթալի պատմական էջերը մոռացության տանք: Դե լավ է մոռանալ, քանի որ դրանցից ոչ մի դաս չքաղեցինք: Կարծում եմ, որ Եղեռնը չեր լինի, եթե դասեր քաղած լինեինք և որիշ շատ բաներ էլ չէին լինի, եթե քաղած լինեինք: Հիմա, կամ պտուղն էր տհաս, կամ էլ մենք, որ չկարողացանք՝ հասկանում ես, չկարողացանք դասեր քաղել: Որովհետև, վատ գեներ ունենք, լոպազ ենք ու դինջ, դե աշխատասիրությունը մի կողմ, … էլ են աշխատասեր, մեջն ի՞նչ կա: Ոչ սիրուն են ոչ էլ բարգավաճ:
Մեր ոտքը կոխ տվողի ոտը՝ հանում գլխներիս ենք դնում, թե առ՝ սա էլ կոխի: Ախր Հայաստանում արատներն այնքան շատ են, որ ավելի ճիշտ կլիներ, եթե չասեինք թե հասարակությունը դեգրադանում է, դե ճարն ինչ է, որ չդեգրադանա, երբ ամեն օր «ծծմբաթթու » են լցնում դեմքին ու մարմնին:
Օրե օր, արտագաղթը պարզապես հասնում է ահավոր թվերի, տերն ո՞վ է, ինքնասպանությունների քանակի աճի այս տեմպով, շուտով արտակարգ իրավիճակ կհայտարարվի Հայաստանում, չքավորության շեմն անցել է Հայաստանի բնակչության՝ ոչ, ավելի շուտ, ճիշտ կլիներ ասել.  չքավորությունից դուրս են եկել մի տասնյակ մարդիկ և հիմա օլիգարխիայի էննային աստիճանում են գտնվում: Դե սա բացառիկ՝ յուրահատուկ իրադարձություն է:
Կառավարությունը ժողովրդից ժամանակ է խնդրում՝ իր ծրագրերը իրականացնելու համար, ժողովուրդը տալիս է, ու ամեն անգամ հիմարեցվում: Տալիս է իր ապագայից, իր կյանքից, իսկ «պարազիտներն» իրենց կյանքն են դասավորում: Չենք հասկանում, որ այն ժամանակը, որը չի բուժում՝ սպանում է:
Ժողովուրդն ասում է«  Խելքդ հացիդ հետ էս կերել»: Դե պարզվում է այո: Հացից բացի էլ ի՞նչ ուներ, որ ուտեր, դե խելքն էլ կերավ հացի հետ:
Ինչ որ բան է կատարվում Հայաստանում, դե, ես ի նկատի ունեմ այն, որ ոչ միայն լռվել ենք պատմության մեջ, այլև ամեն բան ներկայանում է մի տեսակ՝ ծամածռված պրիզմայի ներքո՝ այլակերպված և աղավաղված:  Կարծում եմ դա նրանից էր, ինչը դրինք հացին ու…
Նման իրավիճակում երկար չես կարող մնալ, սրտխառնոց է առաջացնում, գլխապտույտ, աչքերդ սկսում են ցավալ ու որովայնումդ ցավեր զգալով ցանկանում ես հետ տալ: Դե, անհատը հետ է տալիս, իսկ ամբոխը ժայթքում է:
Կարծում եմ, չափից ավել սկսեց եռալ ու ուր որ է դա կպատահի:

Հովիվ՝ Մամիկոն Համաբարյան

Комментариев нет:

Отправить комментарий