Զարմանալի է, մի պահ
կանգ առնել կյանքի հագեցած և բուռն ընթացքից ու դիտել կյանքին դիտորդի
տեսանկյունից:Այն շարժվում է գլխապտույտ արագությամբ: Եթե 20 տարիներ առաջ այն
ընթանում էր դանդաղ և միապաղաղ, սահմանափակված զվարճություների, ինֆորմացիայի
հոսքի, նույնիսկ կինոֆիլմերի սահմանափակ ընտրության սահմաններով, ապա այսօր չկա
դրանց մեջ սահմանափակումներ և նույնիսկ քո կյանքը կարող է անցնել դրանց ընտրության
հարցում:
Այո, փոխվում է
կյանքը,իր հետ փոխելով նաև ամեն բան, այդ թվում նաև արժեքները:
Աշխարհը ամեն ինչ անում
է մարդուն Աստծուց և ճշմարտությունից հեռու պահելու համար, նույնիսկ եթե
ուշադրություն դարձնեք, ապա կտեսնեք, որ մարդու մոտ ձևավորվում է հաղորդակցության
և փոխհարաբերության վակում, դատարկ մի
տարածություն, որը մարդը փորձում է լցնել խորասուզվելով աշխատանքի, ոմանք
հեռուստացույցի, իսկ ոմանք էլ ինտերնետի մեջ:
Սակայն գոյություն ունի
մի կառույց, որը գործում է ի հակակշիռ աշխարհին, դա եկեղեցին է, կանչված քարոզելու
մարդկանց Աստծո և հավիտենական արժեքների մասին, ձգտելով թոթափել մարդկանց աչքերից
թեփուկները, որոնք կուրացնում են մարդուն: Բայց զարմանալին այն է, որ եկեղեցին
փոխակերպվող աշխարհում այդ արժեքները
փոխանցելու համար ստիպված է ենթարկվելու տրանսֆորմացիայի: Փնտռելով մեթոդներ և
կերպեր ավետարանը փոխանցելու համար, եկեղեցին կամա թե ակամա ներքաշվում է
պարտադրված մրցակցության մեջ, մարդուն հասնելու համար: Ուշադրություն դարձրեք, որ
մրցակցության դաշտը բավականին ընդարձակ է` Կինոֆիլմեր, արվեստ, մշակույթ,
երաժշտություն, գրքեր, նույնիսկ խոհարարական գործ և հագուստի մոդելավորում:
Մրցակցության նպատակն
է, ամեն հնարավորին միջոցներով մարդուն մոտեցնել Աստծուն, աշխարհի
դատապարտությունից և կորուստից փրկելու համար:
Թե որքանո?վ է դա հաջողվում իրեն, դժվար չէ նկատելը:
Այս մրցակցության մեջ շատ եկեղեցիներ պարտվում են, չնկատելով, որ նմանվել են աշխարհին, կորցնելով դեմքը սրբությունը և նպատակը և ոմանք հաշտվում են իրենց պարտության հետ,
իսկ ոմանք նոր մարտահրավերներ են նետում աշխարհին:
Սակայն խնդիրը մնում է խնդիր: Մարդիկ ունեն հանապազորյա խնդիրներ և դրանք լուծելու կարիք: Կարիքները մարդուն հեռացնում են Աստծուց և մարդը հեռանում է այդ կարիքները յուրովին` ընդունված կամ չընդունված կերպերով լուծելու համար:
Մինչդեռ նա պետք է օգտագործեր այդ կարիքները Աստծուն էլ ավելի մոտենալու համար:
Ես ուզում եմ այսօր անրադառնալու մի քանի Աստվածաշնչյան ճշմարտությունների, և ցույց տալ ձեզ Աստծուն մոտենալու մի քանի սկզբունքներ:
Ասեմ քեզ, որ ես հատուկ քեզ համար այստեղ չեմ գրել Սուրբ Գրային տեքստը, քեզ՝ Աստվածաշունչից օգտվելու հնարավորություն տալու համար:Հույսով եմ որ դա քեզ համար դժվարություն չի լինի եվ ոչ ել ձանձրալի: Իսկ եթե դու ունես փնտրտունքներ, ապա դու կօգտվես իմ ընձեռնած հնարավորությունից:
Բացիր ինձ հետ միասին քո Աստվածաշունչը եվ գտիր Հակոբոսի 4 գլխի 8-10
համարները եվ ընթերցիր: Մոտեցեք Աստծուն և նա կմոտենա ձեզ: Մի անգամից ուզում եմ մեջբերել
Եբրայեցիների նամակի1:1-2 համարներին: Մենք տեսնում ենք, որ Աստված շատ կերպերով է
փորձում հաղորդակցման եզրեր գտնել մարդու հետ և այս նպատակով ուղարկում է աշխարհ
իր միածին որդուն Հիսուս Քրիստոսին, նրա միջոցով մարդու համար բացելով հաշտեցման և
փրկության ճանապարհը: Ուրեմն, ասել թե Աստված հեռու է և անհասանելի, սուտ կլիներ,
քանի որ Սուրբ Գիրքը մեզ բացում է Աստծո հատկանիշները, բնությունը, զգացմունքները,
ծրագրերը և կամքը:
Մոտենալ Աստծուն նշանակում է ձեռնարկել միջոցառումներ, քայլեր փոխհարաբերություն
մշակելու նպատակով: Դա դեպի Աստված ուղղված համառ և հարատև քալեր անելու որոշումն
է և գործողությունը:
Ինչպիսի քայլերի մասին է խոսքը:
- Դա ամենօրյա Աստվածաշնչի ընթերցանությունն է Հեսու 1:9հ
- Ունենալ առանձնացված աղոթքի ժամեր Ղուկաս 11:1-13հհ
- Հավատացյալների հետ կառուցողական հաղորդակցությունն է Գործ Առաք.
2:41-47հհ
- Եկեղեցական ծառայություններին նվիրված մասնակցությունն է Գործ Առաք.
2:41-42հհ
- Եկեղեցու աճի և տարածման համար տասանորդի, ընծայի, զոհաբերության մեջ
պարտաճանաչ և նվիրված մասնակցությունն է : 1Կորնթ.16:1-4հհ
- Քրիստոնեական թեմաներով գրքերի ընթերցում և ֆիլմերի դիտում 2 Տիմոթ.3:16
- Եկեղեցում որևէ ծառայության զարգացման մեջ կամավոր մասնակցությունը և
աջակցությունն է:
- Ինչպես նաև եկեղեցու առաջնորդներին հարգանք և պատիվ մատուցելը,
ընդունելով նրանց իշանությունը և առաջնորդությունը Աստծո կողմից հաստատված և
արտոնված: 1Տիմոթ.5:17-20հհ
- Ընդունել պետական այրերի ղեկավարությունը և իշանությունը, որպես Աստծո
կողմից սահմանված իշխանություն: Հռոմ. 13 գլուխ
Այս և այլ դրույթները բխում են Աստվածաշնչից և կարևոր են մարդ և Աստված
փոխհարաբերության համար:
Մոտենալ Աստծուն նշանակում է, քայլել Նրա հետ Ծննդոց 5:24 մենք տեսնում ենք
Ենովքի օրինակը: Աստված նրան վերցրեց մարմնով, սակայն դա միակ և եզակի դեպքը չէ
Աստվածաշնչում:
Մոտենալ Աստծուն նշանակում
է ունենալ Ջերմ և Սերտ Հարաբերություն Նրա հետ:
Դա նշանակում է`
Որդեգրել կենցաղավարություն, մտածելակերպ,
արտահայտել զգացմունքներ, որոնք խորթ, անընդունելի և հակառակ են աշխարհի համար:
Նշանակում է արդյոք սա, որ մենք ձեռք ենք բերում թշնամիներ` միանշանակ
կասեմ, որ այո: Շատերը վախենալով աշխարհի թշնամանքից` հեռանում են Աստծուց, որի
արդյունքում ձեռք են բերում մի այլ թշնամու` ի դեմս Աստծու: Գոյություն չունի ոսկե
միջին վիճակ:
Այս պարագայում նախընտրելի է թշնամի ունենալ աշխարհը և սատանային, քանի որ
Աստված հաղթել է նրանց և կարող է հաղթանակ տալ քեզ նրանց նկատմամբ: Հակոբոսը գրում
է, որ մոտեցման քայլերը պետք է լինեն երկկողմ, քանի որ Աստված մեր մեկ քայլին
ընդառաջ `տարածում է ձեռքերը և բացում է Իր
գիրգը մեզ ընդունելու համար: Հարկ է հասկանալ, որ Աստվածաշունչը Աստծո և Մարդու
հարաբերությունը որակավորում է որպես Հոր և որդու փոխհաղորդակցություն:
2. Սկզբունք՝ Սրբեք ձեր ձեռքերը
Մոտենալով Աստծուն մենք մտնում ենք Նրա Բնության մեջ` այսինքն Սրբության
մեջ: Սրբությունը Աստծո Էության
անբաժանելի մասն է, որը բնութագրվում է Նրա
հատկանիշներով:Այս սրբության մեջ մտնելու համար հարկավոր է ունենալ նույն
բնությունը և հատկանիշները: Պողոս Առաքյալը գրում է, որ մենք պետք է հասնենք
Քրիստոսի ամբողջական հասակին, այսինքն ունենանք Աստծո պատքերը և նմանությունը,
որից ընկանք մեղք գործելու պատճառով:
Եսայի մարգարեն գրում է:- Եսայի 1:1-7հհ-ում- եկեք ընթերցենք:
Եսային մտնելով Աստծո փառքի մեջ տեսավ Աստծո Սրբությունը և աղաղակեց, որ
ինքը պիղծ մարդ է:
Աստծո Սրբության մեջ մտնելով, Նրան մոտենալով բացահայտվում են մեր արատները
և մեղքերը, ի լույս հանում մեր իրական վիճակը` մեղանչական բնությունը և էությունը,
որը քողարկված է աշխարհի ծածկոցներով: 1Հովհաննես 1:10 ում Հովհաննեսը գրում է,-
եթե ասենք թե մեղք չգործեցինք,ստախոս ենք անում Նրան,<այսինքն` Քրիստոսին…>:
Պողոսը գրումէ Հռոմ.3:23հ , Ամենքը մեղանչեցին և Աստծո Փառքից ընկան:
Շատերը կարծում են, որ եկեղեցին սուրբերի հավաքատեղին է, և որ նրանք այստեղ
են, քանի որ իրենք սուրբ են և ուրիշներից լավը: Սակայն սա ինքնամոլորություն և
ինքնախաբկանք է:Եկեղեցին Մեղավորների վայրն է, որտեղ հավաքվում են մեղքերից սրբված
մարդիկ, երկրպագելու իրենց սրբագործողին` Աստծուն:
Ինչպես ապրել սրբության կյանք`
- Մեր մարմնի անդամները ծառայեցնենք արդարության համար Հռոմ.6:11-23հհ
- Ունենալ հոգևոր մտածելակերպ Հռոմ.8:5-10հհ
- Կատարել բարեգործություններ Եփեսացիս 2:10հ
- Ապրել քրիստոնեավայել կենցաղով 1Պետրոս 2:12հ
- Լինել Սուրբ Հոգու Տաճար Ա.Կորնթ.3:16-17հհ և Գաղատացիս 5:22-26հհ
Ես այստեղ հիշատակել եմ մի քանի սկզբունքներ, որոնք կօգնեն ձեզ Հետևելու
ձեր անձնական սրբությանը:
Սրբագործության գործընթացի ժամանակ հատկանշական և կարևոր դեր է կատարում
Սուրբ Հոգին, քանի որ Նա բացահայտում է մեղքը մեր մեջ, ախտորոշում է նրա
ազդեցության ոլորտը`այսինքն մտքով ենք մեղանչել, թե սրտով, ֆիզիկական մարմնով թե
հոգիով: Եվ Նա հանդիմանում է մեզ և ուղղորդում մեղքի ճանաչմանը, զղջմանը և խոստովանությանը:
Մեղավոր մարդու վիճակը ուղիղ կապ և ազդեցություն ունի հասարակության վրա: Մեղքը
նման է չկառավարվող վիռուսի, որի ազատ թափառումների արդյունքում վարակվում են
բոլորը: Ասել թե իմ մեղքը ոչ ոքի չի վերաբերվում սուտ կլինի, նայեք ձեր չորս
կողմը: Մեղքը քանդում է ոչ միայն մարդու անձնական կյանքը,այլև Աստծո Պատկերը և
Կերպարը մեր մեջ:
Աստվածաշունչը ասում է, որ առանց Սրբության մարդը չի կարող տեսնել Աստծուն,
այս է պատճառը, թե ինչու է եկեղեցին ստիպված լինում միջամտել ձեր անձնական կյանքի
մեջ, որը ձեզ դուր չի գալիս և վիրավորվում եք եկեղեցուց կամ հովիվից և դադարում եք
եկեղեցու հաճախումները: Հաղորդության հացը և գինին խորհրդանշում են Քրիստոսի մարմինը և արյունը:Դրանք ընդունելով
քրիստոնյան մերձենում է Աստծո հետ և առաքյալը զգուշացնում է, որ չգիտակցելով դրա
կարևորությունը, շատերը մոտենում են հաղորդության սեղանին չսրբվելով իրենց մեղքերից, որի պատճառով
ընկնում են Աստծո դատապարտության տակ, իրենց վրա բերելով մեղքի անեցքը` մարմնավոր
հիվանդություններ, տարբեր անհաջողություններ և նույնիսկ մահ: Ուստի չի կարելի
կատակել Աստծո հետ և ծաղրել այն ամենը, ինչը վերաբերվում է Աստծո, եկեղեցու և
հավատացյալի Սրբությանը:
3.Սկզբունք՝ Խոնարհվել
Մոտենալով Աստծուն մենք բացահայտում ենք մեր մեղավոր բնությունը,
խոստովանում այն և սրբագործվում: Սակայն հարկ է նաև խոնարհվել Աստծո առջև և
մատուցել Նրան արժանի հարգանքը և պատիվը:
Կենդանական աշխարհում գոյություն ունի զարմանալի մի երևույթ և որպես օրինակ
պիտի բերեմ գայլերի ոհմակը: Ոհմակում առաջնորդ լինելու իրավունքը ստանալու համար
երկու գայլեր մենամարտում են: Բնականաբար նրանցից մեկը հաղթողն է: Պարտվող գայլը,
որպեսզի չարտաքսվի ոհմակից, պետք է հրապակյնորեն ցույց տա իր պարտությունը և
հաղթողի առավելությունը: Նա պարկում է գետնին, մարմինը ցածր պահելով հաղթողի
մարմնից և արձակում է թախանձոխ ձայներ` մինչ նրա մարմնի վրա վեր է բարձրանում
հաղթողի հպարտ գլուխը:
Սա կոչվում է խոնարհություն և որպես հոմանիշ կօգտագործեմ հնազանդություն բառը:
Խոնարհվել նշանակում է,- կամովին ինչ որ մեկի իշխանության տակ դնել մեր
էությունը, բնավորությունը, կամքը և ազատությունը:
Մենք պետք է հասկանանք, որ Աստված է հանդիսանում տիեզերքի և ամեն կենդանյաց
Արարիչը և ամեն բան պատկանում և ենթարկվում է Նրան: Նա դրսևորում է Իր կամքը
ելնելով Իր իսկ Էության բնությունից`
Արդարությունից և Սիրուց և այլ հատկանիշներից: Նա պահանջում է Իր
արարչագործությունից այդ թվում նաև մարդուց անխոս հնազանդություն: Կարող ենք
արդյոք առարկել, իհարկե ոչ, դա կլիներ անհնազանդություն և ապստամբություն:
Աստվածաշունչն ասում է,- < Իմաստության սկիզբը Տերոջ երկյուղն է>:
Հաճախ են մարդիկ բռնվում կրոնավորության չար ոգով և ցուցադրական` ծեսերի
կատարմամբ կամ աստվածաշնչյան բառեր օգտագործելով կամենում են ներկայացնել իրենց
հավատքը և հնազանդությունը առ Աստված: Սակայն Աստված նայում է մարդու սրտին և ոչ
թե հավատքի արտաքին դրսեվորումներին, քանի որ միշտ չէ, որ մեր արարքները բխում են
մեր սրտից, և խաբել մարդկանց հնարավոր է, մինչդեռ Աստծուն ոչ: Եվ դրա վառ օրինակը
մենք ունենք Աստվածաշնչում:
Եկեք բացենք Ա. Թագավորաց գիրքը և ընթերցենք Ա.Թագ.15:22-31հհ:
Սավուղի օրինակւ մեզ ցույց է տալիս, որ Աստված չի ընդունում նման
երևույթները, որը մարդու անձի հպարտության ապացույցն է և ոչ թե խոնարհությունը:
Աստված նախընտրում է ընդունել հնազանդությունը որպես զոհ և ոչ թե մեր
զոհաբերությունները:
Խոնարհությունը պետք է բխի սրտից և արտահայտի անմնացորդ Սիրո զգացմունքը:
Մենք պետք է խոնարհվենք Աստծո նկատմամբ ունեցած մեր սիրո զգացմունքներից դրդված և
ոչ թե ստիպողաբար, քանի որ անհնազանդները նույնպես պետք է հնազանդվեն նրան:
Հիսուսը հանդիմանում էր ժողովրդին,- < Ինչու եք ինձ Տեր Տեր ասում և չեք
կատարում այն, ինչ որ ձեզ ասում եմ>:
Հակոբոսը գրում է, որ Աստված հակառակ է հպարտներին, իսկ խոնարհներին կամ
հնազանդվողներին շնորհք է տալիս: Եվ որպես օրինակ կարելի է հիշել < Անառակ
որդին> պատմությունը, որտեղ երիտասարդ և հպարտ որդին հեռանում է հորից,
վերցնելով իր ժառանգությունը, սակայն դրանք վատնելուց հետո նեղություններ է կրում
և հիշում է, որ մի ժամանակ նա ուներ ամեն ինչ և այդ թվում նաև սիրող հայր: Նա
գիտակցում է իր սխալները և հանցաքները, վերադառնում է և նունիսկ չհասցնելով մի
խոսք ասել հայտնվում է հոր գրկում, ներված և վերականգնած իր նախքին դիրքը հոր
աչքերում: Աստված բարձրացնում է բոլոր նրանց, ովքեր դառնում են Իրեն և ընդունում
Աստծո Հայրական Սերը:
Վերջաբան
Գիտեք, ծառայողական
փորձառությանս ժամանակ հանդիպել եմ շատ մարդկանց, ովքեր ցանկացել են երբևէ մոտենալ
Աստծուն: Նրանցից շատերը իրոք որ գտնվել են հոգևոր որոնումների մեջ, եղել են
մարդիկ, ովքեր կամեցել են ճանաչել Աստծուն և հետո նոր հանձնել իրենց կյանքը Նրան:
Եվ այսպես շատ տեսակի մարդիկ են հանդիպել, սակայն Աստվածաշունչն ասում է, որ Նա,
ով իրականում ցանկանում է ճանաչել Աստծուն, նա փնտրում է Նրան և ամեն քայլ և միջոց
ձեռնարկում է Աստծո հետ փոխհարաբերություն կառուցելու համար: Մարդիկ ուզում են
ընդունել Աստծուն իրենց հասկացողության, բնավորության, նույնիսկ կամակատարության և
աշխարընկալման նեղ խողովակով անցկացնելով, չգիտակցելով, որ այդ նեղ խողովակը`
Աստծո մասին ունեցած պատկերացումները խեղաթյուրում է, որի արդյունքում Աստված
նրանց համար դառնում է մեկը, ում կարելի շահագործել, որի հետ կարելի է մտնել առ ու
տուրի մեջ, և եթե սպասումներդ չի իրականացնում` ապա ընդհանրապես կարելի է նրան
մերժել, մինչդեռ այդ նույն Աստվածը` ինչ որ մեկի համար հանդիսանում է Գերբնական մի
էակ, Որի ոտքերի մոտ զոհաբերված է նրա կյանքը և էությունը: Ուստի փնտռտուքների
մարդկային բոլոր ջանքերը մատնված են անհաջողության, եթե դրանք անցկացվում են
մարդկային ամբիցիաներից ելնելով, և երևի թե ավելի շատ` մարդիկ ցանկանում են իրենք
իրենց ապացուցել և համոզել, որ այն կյանքը, որով նրանք
ապրում են, չի կարող ենթարկվել քննադատության ոչ մեկի կողմից, իմ կարծիքով նրանք
ուղղակի փնտռում են պատճառներ Աստծուն մերժելու համար, քանի որ Նա խանգարում է
իրենց ապրելու անառակ և աստվածամերժ կյանքով, և իրենց արարքը կոչվում է պարզապես ինքնաարդարացում:
Օրինակ` ես հավատում եմ Աստծուն, բայց ինչու նա ինձ չի օգնում, կամ ինչու ինձ փող
չի տալիս, կամ այլ և այլ պատճառաբանություններ: Նման մտածելակերպը և մոտեցումները անընդունելի են և միանշանակ
հանգեցնում են փնտռտունքների, կամ Աստծուն մոտենալու քայլերի ավարտին: Անհաջող և
ձախողված փորձ: Ուրեմն` հարց է ծագում, Ինչպես մոտենալ Աստծուն: Պատասխան` քայլ առ
քայլ, որից յուրաքանչյուր քայլը ուղղված է ոչ թե սեփական հետաքրքրությունը
բավարարելու, այլ ճանաչելու տիեզերքի և ամեն կենդանյաց Արարիչ Աստծուն` սիրո և
հնազանդության և սրբության մթնոլորտում: Նա անպատասխան չի թողնի քեզ, քանի որ
Հակոբոսը գրում է, որ Աստված Իրեն մոտեցող մարդուն գալիս է ընդառաջ, Նրա համար
ողջունելի է քո անկեղծ քայլերը և Նա մտադիր է քեզ հետ ունենալ ջերմ և սերտ
փոխհարաբերություն:
Ուրեմն
մոտեցեք Աստծուն և Նա կմոտենա ձեզ, սրբեք ձեր անձերը և խոնարհվեք Նրա առջև և Նա
կբարձրացնե ձեզ:
Թող
Աստված օրհնե ձեզ:
Աղոթք` Սիրելի Աստված, ես ուզում եմ ճանաչել քեզ և
կատարել քո կամքը, ներիր իմ մեղքերը և մաքրիր
ինձ իմ անօրենություններից: Ես
խոնարհվում եմ Քո առջև և երկրպագում եմ Քեզ: Հիսուսի անունով խնդրեցի Ամեն:
Հովիվ Վեր.Մամիկոն Համբարյան
Комментариев нет:
Отправить комментарий