Թշնամու ձեռքը գերի ընկնելն ահավոր բան է, նամանավանդ, երբ թշնամին տանջում, այնուհետև խեղում է գերեվարվածի հոգին ու մարմինը: Մինչև այսօր բազմաթիվ գերիներ ունենք Ադրբեջանական բանտերում, ովքեր նույնիսկ քսան տարի է ինչ երազում են ազատության մասին, ոմանց բախտը բերել է՝ հետ են վերադարձվել հայկական կողմին: Ազատագրվածներն ահավոր բաներ են պատմել իրենց գերեվարման տարիներից, չես ուզում անգամ լսես նման պատմությունները, որ հոգիդ չխռովի, չես ուզում հավատալ, որ մարդ արարածը ունակ է նման դաժանությունների: Բայց այն հոգին, որ դիմակայում է բանտի դժոխային պատերի ճնշմանն ու կտտանքներին, արժանի է փառքի և պատվի: Նման հոգու առջև խոնարհվել է պետք, գրկել ոտքերը, համբուրել ձեռքերը, որ դժոխքի միջից անցնելով չկորցրեց իր մարդկային կերպարանքը, չսողաց, թեև ոսկորներն էին ջարդում, չհայհոյեց ու չանիծեց իր հողն ու ժողովրդին, թեև լեզուն էին պոկում: Միթե առաջին և միակ գերին էր, իհարկե ոչ, նրանից առաջ էլ կային, նրանից հետո էլ կլինեն, թեև Աստված չարասցե, բայց նրանից առաջինները այդ կերպ չվարվեցին, իսկ հասարակությունը նրանց մահը լուռ սգաց:
Ինջիղուլյանից առաջ գերի ընկածներին էլ են մայրեր ծնել, սնել, մեծացրել, նույն օրորն են երգել ու հայրենասիրության հոգով են դաստիարակել, Այդ գերիներն էլ են փայփայել տուն վերադառնալու երազանքը, նույնպես ցանկացել են ազատվել այդ մղձավանջից, բայց ոչ ամեն գնով, բայց ոչ երբեք դավաճանելով, ոչ երբեք ուրանալով, կեղծելով, ստելով, միայն թե կյանքն իրենց փեշքեշ տան: Ես հասկանում եմ, որ նա մարդ է, մի գուցե փոքրոգի, վախկոտ, բայց չեմ հասկանում նրանց, ովքեր վերլուծում են հարցազրույցն ու արդարացնում, թե քթի մեջ պատ չի ունեցել, փողի մասին խոսքը հորինված է, այսինքն ստում է, վատաբանում է, որ իրեն ձեռք չտան, թե զենք են վրեն պահել, որ այդպես խոսի, իրեն նման չեր, մի քիչ հուզված էր և այլն: Նման հիմարություններ երբեք չէի լսել, բա գերի է, ծեծած էլ կլինեն, մեր էլ քրֆած կլինեն, տո երևի բռնաբարած էլ լինեն, բա մարդուն ի՞նչպես են կոտրում, որ նման բառեր է խոսում, կարծո՞ւմ եք, թե տարան ռեստորան պատիվ տվին, մի տուն նվիրեցին, ինքն էլ մտածեց, որ իր ընտանիքը սոցիալական խնդիր ուներ, սպասի սրանց ուզածն ասեմ պրծնեմ: Չէ, էդպես չէ, կամ կոտրել են կամ էլ ինքնակամ է խոսել ու չեմ բացառում, որ իրականությունը խոսացած լինի: Դե, եթե դուք որակում եք դա ոչ թե դավաճանություն, այլ կյանք ամեն գնով, ապա ձեզ հետ խոսելու բան չունեմ:
Հասարակությունը երկատվել է, ոմանք քննադատում են, իսկ ոմանք արդարացնում, ես չեմ ուզում դատել՝ քննադատել, ցանկանում եմ ինքս ինձ դնել նրա տեղը ու ..., ու արդարացնել նրա արարքը, գտնել բացատրություն, թե գերի է, չի դիմացել, զենք են պահել, տեքստ են տվել, խոստացել են չտանջել և այլն, բայց հոգիս խռովում է, միթե հայրենիքին կարելի է դավաճանել ամեն գնով, միայն թե տուն վերադառնալ և ասել, որ այդ խոսքերը խոսելիս ձեռքիս մատները խաչել էի, իբր գիտեք այդպես եմ ասում, բայց այդպես չեմ հավատում, այդպես չեմ մտածում:Էլ ի՞նչ կերպ է լինում դավաճանությունը, ես չեմ հասկանում, ներողամիտ գտնվեք, բացատրեք, մյուս տարի, իմ զավակն է բանակ գնալու ու ի՞նչ, իր ազգի հերոսի կերպարը Ինջիղուլյանն է լինելու, իհարկե Աստված չարասցե, եթե հանկարծ իր հետ նման դեպք պատահի, ուրեմն կարե՞լի է նույն կերպ վարվել: Գիտեք, ես թքած ունեմ, թե այդ արարքը չընդունելուս և չհասկանալուս համար, կարող եք ինձ հեռացնել ձեր ընկերների շարքից, բայց չեմ կարող ձեզ նման մտածել, ավելի լավ է ինքս իմ ձեռքով զավակիս կյանքը հետ վերցնեմ, քան թույլ տամ, որ ինքը խոնարհվի իր թշնամու առաջ: Որպես ծնող, գետնին կընկնեմ, Աստծո առջև կփռվեմ ու կյանք կաղերսեմ որդուս համար, կաղոթեմ, որ տուն վերադառնա ոջ ու առողջ, բայց ոչ ամեն գնով: Հերոսները հիշվում են անձնազոհության համար և ոչ թե ամեն գնով նվաստ կաշին փրկելու համար, հայրենիքն ու ժողովրդին ուրանալով: Ընկերներս մեռած վերադարձան Արցախից, նրանց նկարները իրենց տան պատերին է խփված ու սգավոր մայրերը նրանց ժամերով կանգնում ու խոսում են յուր զավակների նկարների հետ, արտասվում, բայց տանից դուրս գալիս, գլուխները բարձր, քայլում են հպարտ ու ինքդ ես հպարտությամբ լցվում, որ վիշտը չի կարողացել կոտրել նրենց: Կարող եք ջնջել ինձ ձեր ընկերների շարքից, բայց ինքներդ ձեզ եք ջնջում, միևնույնն է, թե ինչ կմտածեք իմ մասին, բայց մի արադարացրեք քսաներկու տարեկան տղամարդու դավաճանական արարաքը, դուք դրանով ավելի մարդասեր չեք դառնում, այլ միայն վախն ու դավաճանությունն եք քաջալերում, ուրեմն դուք էլ ե՞ք այդպիսին, նամանավանդ ջահել աղջիկներ՝ դուք, որ պատկերացում անգամ չունեք, թե ինչ է նշանակում տղամարդ լինելը, լռեք, մի փիլիսոփայեք:
Երեք արու զավակ պիտի տամ հայրենիքիս, երկրի սահմանները պաշտպանելու համար արու, տղամարդ տղա է պետք և ոչ թե վախկոտ ու ստոր արարած: Ձեր հիմար ստատուսներով մի կոտրեք նրանց մեջ տղամարդու՝ զինվոր լինելու հոգին:
Կցանկանամ, որ Ինջիղուլյանը ողջ և առողջ տուն վերադառնա, ծնողը չպետք է իր զավակի մահը տեսնի, թող նրա հարազատները ուրախանան: Կուզենամ իր արդարացումները լսել, իսկ հետո, վստահ եմ, թե ողջ կյանքում պիտի խղճի խայթով ապրի ու իր խղճի հետ միշտ կռիվ տա, նամանավանդ, երբ հերթական սպանված զինվորի մահվան լուրն իմանա: Ամպագոռգո՞ռ է հնչում, ինչ արած, թող այս դեգրադացված հասարակությունում, խոսքերս այդպես ընդունվեն, այս է կյանքը և իրականությունը և այն արժեքները, որով դաստիարակվել ու մեծացել եմ ես, դրանք անփոփոխ սկզբունքներ են:

Комментариев нет:
Отправить комментарий