Ծիծեռնակաբերդ:
Այստեղ դեպի երկինք է բարձրանում քարե սյունը, որը խորհրդանշում է անմահ հոգիների հիշատակը
և արդարության տենչանքի՝ աղոթքի աղաղակն ու հայ ժողովրդի վերածնունդը:
Ամեն
տարի, Ապրիլի քսանչորսին, այստեղ են գալիս հարյուր հազարավոր
հայեր՝ հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերին: Գրեթե հարյուր տարի է անցել, սակայն
սերունդները դեռ հիշում են, այն մխրճված է նրանց հիշողության և սրտերի մեջ: Օսմանյան
կայսրության կողմից իրականացված մեկ ու կես միլիոն հայերի կոտորած, որն իր հետքն է
թողնելու հաջորդող սերունդների ճակատագրի վրա:
Ոճիրը
մնացել է անպատիժ և անպատժելիության զգացողությունը ծնել է նոր ոճրագործներ և նոր ոճրագործներն
անպատժորեն՝ նոր ոճիրներ են գործում: Թշնամին չի լինում միայն արտաքին, այն կարող է
լինել նաև ներքին: Ժողովուրդն ասում է,-« Դուշմանը որ տանից չլինի, եզը երթիկից են
հանելու» ժ.խ:
Դե
իհարկե, այսօր, եթե հաշվարկում ենք թուրքի ձեռքից քաշած մեր «վնասները», ապա հոգոց
ենք հանում: Ի՞նչ կլիներ, եթե չլիներ այդ սպանդը: Մենք կարող ենք միայն պատկերացնել
դա:
Ի՞նչը
կարող է լինել ավելին՝ քան կյանքն է: Միայն կյանքը և ոչ մի բան ավելի:
Մարդկային
հոգեբանության մեջ, գոյություն ունի այսպիսի մի հասկացողություն՝
« Ստոգհոլմյան
աղտանիշ » անվամբ: Այսինքն՝ զոհի մոտ տարբեր հոգեկան հուզումներից, առաջանում
է համակրանք հանցագործի նկատմամբ և նա սկսում է աջակցել հանցագործին:
Ի՞նչ
ի նկատի ունեմ ես: Կարծո՞ւմ էք, որ սա մեղադրանք է, թ՞ե փաստ:
Լավ, եկեք տեսնենք, թե ինչ են մեզ ասում փաստերը, իսկ ենթադրություններն ու եզրակացությունները՝
հետո:
Սա
մենք ենք, մեր Հայաստանը և մեր իրականությունը:
Ըստ ՀՀ Առողջապահության նախարարության տվյալների, Հայաստանի կանանց 37 տոկոսը, իր կյանքում գոնե
մեկ անգամ կատարել է հղիության արհեստական ընդհատում: Թեև իրականում, կանանց մեծամասնությունը,
դա արել է միջինը՝
1–ից 7 անգամ:
Հաջորդը:
Հղիությունների 52 տոկոսը ընդհատվում է աբորտի
և վիժման հետևանքով, իսկ սա նշանակում է, որ միայն հղիության 48 տոկոսն
է ավարտվում ծնելիությամբ:
Շարունակեմ: Կանանց 20 տոկոսը օգտագործում է հակաբեղմնավորիչներ և որպես
դրանց հետևանք՝ բարձրանում է վիժումների և աբորտների իսկ
հետագայում՝ անպտղաբերության ցուցանիշը:
Սա միայն
թվեր են, ցուցանիշներ, որը մենք ունենք՝ որպես ՀՀ Առողջապահության նախարարության կատարած աշխատանքի հաշվետվություն: Իսկ
դուք, կարո՞ղ
եք պատկերացնել, թե որքան ավելի բարձր է ստվերային ցուցանիշը, որն ավելի իրական կարող
է ներկայացնել փաստերը:
Այս հոդվածը գրելիս, իմ կողմից
ուսումնասիրվել են բազմաթիվ հոդվածներ, տվյալներ, ուսումնասիրվել են ՀՀ օրենքները և ի զարմանս ինձ, ես հանգել եմ մի եզրակացության՝ Հայաստանում ստեղծված են բոլոր
նախապայմանները՝ ներկայումս շարունակելու 1915 թվականի՝ Օսմանյան կայսրությունում
կազմակերպված միտումնավոր ջարդերը: Ջանքեր, ոչնչացնելու հային՝ աշխարհի երեսից: Ո՞վքեր են շարունակում այդ սպանդը, միգո՞ւցե ոճրագործների սերունդները: Իսկ
ինչո՞վ ենք մենք՝ տարբերվում նրանցից: Տպավորություն է ստեղծվում, որ մենք «գիտակցաբար» կամ
«անգիտակցաբար» միացրել ենք ինքնաոչնչացման մեխանիզմը:
Ցանկանում
եմ, որ լցվես համբերությամբ և միասին անրդառնանք այս խնդրին, եթե ի հարկե՝ այն քեզ հուզում է: Մենք, միասին
կատարում ենք ընտրություն և քվեարկում ենք այս
կամ այն քաղաքական ուժի օգտին, տալով
նրան իշխանություն իրականացնելու և կատարելու ՀՀ Օրենքները: Ուժեր
և մարդիկ, ովքեր
կանչված են ՀՀ քաղաքացիների համար, ստեղծելու և ապահովելու բարեկեցիկ և ապահով
կյանք և
ոչ թե ապահովելու ինքնաոչնչացման գործընթացը: Ուստի, մեր երազած երկիրն ունենալու համար,
կարծում եմ, որ մենք պետք կարողանանք իրականության
առջև կանգնենք, համարձակորեն ավանենք իրերն իրենց անուններով և արմատախիլ անենք ամեն
արատ, որը խանգարում է մեր ժողովրդի երազանքների իրականացմանը: Ուստի: Քո ուշադրությանն եմ ներկայացնում մի քանի օրենքներ, հուսալով, որ դրանց հետ բախվելու պատճառներ՝ երբևիցէ չես ունենա, սակայն
դրանց իմացությունը կարող քեզ կամ ուրիշների համար օգտակար լինել:
ՀՀ քրեական օրենսգիրք Հոդված 104.1: Սպանություն
Սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից
զրկելը` պատժվում է ազատազրկմամբ` ութից տասնհինգ տարի ժամկետով:
Ձեր
ուշադրությունն եմ հրավիրում մեկ այլ ՀՀ Քրեական օրենսգրքի հոդվածի վրա
Հոդված 106. Մոր
կողմից նորածին
երեխայի սպանությունը
Մոր կողմից ծննդաբերության ժամանակ
կամ
դրանից
անմիջապես
հետո,
ինչպես նաեւ հոգեճնշող վիճակում
կամ
մեղսունակությունը
չբացառող
հոգեկան
խանգարման վիճակում նորածին
երեխայի
սպանությունը`
պատժվում
է
ազատազրկմամբ`
առավելագույնը
հինգ
տարի
ժամկետով:
Իսկ հիմա ցանկանում եմ,
որ դուք ուշադիր լինեք հաջորդ հոդվածին:
ՀՀ քրեական օրենսգիրք, գլուխ 16
Ապօրինի աբորտ կատարելը
Համապատասխան բժշկական բարձրագույն կրթություն ունեցող անձի կողմից ապօրինի աբորտ կատարելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը մեկ ամիս ժամկետով, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով: Համապատասխան բժշկական բարձրագույն կրթություն չունեցող անձի կողմից ապօրինի աբորտ կատարելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով: Նախատեսված գործողությունները, որոնք անզգուշությամբ առաջացրել են տուժողի մահ կամ ծանր վնաս են պատճառել նրա առողջությանը կամ կատարվել են նախկինում ապօրինի աբորտ կատարելու համար դատապարտված անձի կողմից, պատժվում են ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով առավելագույնը երեք տարի ժամկետով:
Կարծում
եմ, որը Հիպոկրատի երդումը, երբեք էլ չի ունեցել ուժ և այն կրել է ձևական բնույթ, թեև
չէի ցանկանա դա ընդհանրացնել: Ինչպես ասում են. « օրենքները ստեղծվել են, որպեսզի դրանք
խախտվեն»: Ինչպես տեսնում ենք, այս օրենքների առկայությունը, երբեք չեն կարողացել խոչընդոտ
հանդիսանալ հղիության արհեստական ընդհատման և առավել ևս՝ դրանց ապօրենի իրականացման
համար: Ինձ զարմացնում է՝ կամ ավելի ճիշտ կլիներ ասել՝ վրդովեցնում և բարկացնում է
այն հանգամանքը, որ մենք լեգալացրել ենք աբորտներն՝ ընդհանրապես:
Ստորև գտնվող օրենքը, դրա վառ ապացույցն է:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՐԴՈՒ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հոդված 2.2 հղիության արհեստական ընդհատում (աբորտ)` վիրաբուժական միջամտություն, որը կատարվում է հղիության ընդհատման նպատակով:
Նախքան շարունակելս, զգուշացնում եմ, որ գրելով այս հոդվածը, ես չեմ խոսում բացառիկ՝ ծայրահեղ դեպքերում կատարված հղիության արհեստական ընդհատման մասին, որը տվյալ պարագայում պարզապես անհրաժեշտություն է:
Շարունակեմ միտքս:
Սա
նշանակում է, որ մենք ոչ թե մտածում ենք մեր սերունդների մասին, այլև կառուցում ենք
նրանց ապագան միլիոնավոր սպանված մանուկների արյան վրա: Կարծո՞ւմ եք, նրանց ձայները չեն աղաղակում դեպի
առ Աստված, ինչպես աղաղակում էր Կայենի կողմից սպանված Աբելի արյունը:
Քրիստոնեական
երկրներում, որտեղ մինչև 20-րդ դարը ազդեցիկ էին քրիստոնեական
հավատքի սկզբունքներն ու արժեքները, եկեղեցու և պետության կողմից արգելված էր հղիության
ընդհատումը, համարելով դա սպանություն և մեղք Աստծո և մարդկանց առջև: Սակայն, 20-րդ և 21-րդ դարերում, քրիստոնական սկզբունքները տեղի տվեցին հասարակության աշխարհիկացմանը և հասարակության մոտ փոխեցին աբորտի մասին ունեցած պատկերացումն ու մոտեցումը: Մի՞թե մենք մոռացել ենք, որ սպանությունը սահմանված է որպես հանցանք՝ հենց Աստծո կողմից և այն տաս պատվիրաններից վեցերրորդն է:
Հիմա, ո՞վ է իրականում ոճրագործը, նա, ով հրաժարվում է իր որովայնում
կրել կյանքը, թ՞ե նա, ով այդ կյանքին վերջ է դնում: Ի՞նչը կարող է բթացնել մայր դառնալու վեհ կոչումը կամ
բժշկի զգացական աշխարհը, որն առանց ողորմության՝ ողնուղեղ չունեցող մսագործի կամ դիակահերձողի
ջանասիրությամբ կտրատում և բաժանում է փոքրիկ,
անպաշտպան մարմնը: Միգո՞ւցե օրենսդիրն է ոճրագործը, ով ստեղծում է բարենպաստ հող, այդ սպանդի
համար, կամ
Քրիստոսի եկեղեցին, որն իր լռությամբ՝ թվում է թե խրախուսում է սպանությունը: Չփնտրենք
մեղավորների, պարզապես գանք հայլու առջև, նա այնտեղ է: Մեղավոր ենք բոլորս:
Եկեղեցական սպասավորության ընթացքում, առիթ
եմ ունեցել հանդիպելու բազմաթիվ կանանց
և խորհրդատվություն անցկացրել նրանց հետ այս հարցերի շուրջ և լսել բազմաթիվ պատմություններ՝ սրա
վերաբերյալ: Թեև
պիտի ասեմ, որ որոշ դեպքերում ինձ զարմացրել են որոշ կանանց անտարբերությունն ու քիչ
ներքևում ձեզ ներկայացված երևույթների բացակայությունը: Ժողովրդի մեջ կա տարածված մի արտահայտություն,
որով բնութագրում են նմանատիպ կանանց, ովքեր մի տեսակ «մասնագիտացել» են աբորտների մեջ: Նրանց
անվանում են «Ղասաբներ»՝ այսինքն մսագործներ: Եթե հարյուր տարի առաջ, հայ կինն իրեն քարափից ներքև
էր նետում, որպեսզի չպղծվեր թուրք զինվորի կողմից, ապա այսօր նա փոխվել է: Եթե մենք
խոսում ենք խնդրի քրեական կամ օրենսդրական կամ հոգևոր կողմի մասին, ապա մենք չենք կարող
նաև չխոսել դրա բարոյահոգեբանական կողմի խնդրի մասին, որը նպաստում է հասարակության
դեգրադացմանը և դեգրադացնում է՝ հասարակական, քաղաքական, եկեղեցական և մի շարք այլ
ինստիտուտներ: Ի՞նչ ի նկատի ունեմ ես: Այն, որ ավելորդ չեր լինի
խոսել աբորտի հետևանքների մասին, ինչ տեղի է ունենում կնոջ հետ՝ հետաբորտային շրջանում: Քանի որ, դրանց անտեսանելի կամ վարպետորեն քողարկված
հետևանքները, ուղղակի կամ անուղղակի կերպով ազդում են հասարակության կյանքի և զարգացման
վրա:
Աբորտի ամենատարածված ու ցավալի
հետևանքներից մեկը՝ անպտղությունն է: Եթե խոսենք
ֆիզիկական ցավի մասին, ապա այն կրկնապատկվում է հոգեկան վիճակի ճնշմամբ, քանի
որ այն կարող
է առաջացնել դեպրեսիա, և նույնիսկ հոգեմետ դեղորայքի, ոգելից
խմիչքների կամ նույնիսկ թմրանյութերի օգտագործման հակում: Հարկ
է հիշել նաև, որ այն ազդում է ամուսնական կյանքի վրա, քանի
որ կինը սկսում
է մեղադրել ամուսնուն և օտարանալ նրանից: Հետ աբորտային շրջանն անցնում է ճնշված
տրամադրությամբ, խղճի
խայթով, մեղքի
զգացմունքով, որը
հաճախ դառնում է խանգարված քնի պատճառ: Գիշերային վախերը և մղձավանջները և անդադար երևակայական հետապնդումները կարող են կնոջը
հասցնել հոգեկան խանգարման:
Մենք
հաճախ ենք խորհում աբորտի իրական դրդապատճառների մասին: Եվ առաջինը, որ գալիս է մեր
մտքին, ապա դա սոցիալական խնդիրն է, երկրորդ՝…Չէի ցանկանա թվարկել, քանի որ պատճառները
լինում են տարբեր, բայց մի երկուսը որպես օրինակ կբերեմ: Օրինակ՝ պատանեկան անպատասխանատու
սեռական հրապուրանքի հետևանք, կամ երիտասարդների՝ առանց փոխադարձ պատասխանատվության
սեքսի հետևանք, կամ պարզապես բռնության ենթարկված կնոջ անելանելի իրավիճակ և այսպես
շարունակ և դրանք այնքան են կախված այդ տարբեր իրավիճակներից,
որ թվում է, թե դրանք կնոջը անկյուն են քշում՝ փակելով բոլոր ելքերը՝բացի մեկից: Կայացված դատավճիռը չի արդարանում և չի կարող արդարացնել պատճառները,
քանի որ, որևէ պատճառ չի կարող գերակշռել կյանքը: Առավել ևս որ դա մեկ ուրիշի՝ փոքրիկի
կյանքն է: Յուրաքանչյուր էակ ձգտում է կյանքի, դա նրա իրավունքն է՝ տրված իր Արարչի
կողմից: Միայն մեկը կարող է այդ կյանքը հետ պահանջել, Նա ով արարել է այդ կյանքը: Վերջ
դնել կյանքին, ընդհատել այն, վերցնել, խլել՝ լինի դա անձնական կամ ուրիշի՝ ԱՐԳԵԼՎԱԾ
է: Մայրը, որն իր որովայնում կրում է այդ կյանքը, նա չի հանդիսանում այդ կյանքի արարողը,
նա միայն կրողն է, դա պարգև է, որ տրված է նրան՝ իր իսկ Արարչի կողմից:
Երանի
թե միայն, կարողանայիր տեսնել այդ փոքրիկ հրաշքին՝ այն պահին, երբ պատրաստվում ես քո ոճիրն ի կատար ածել, կամ
կարողանայիր լսել նրա
ձայնը, թե ինչպես է նա այդ որոշիչ պահին հետ փախնում, ձեռքերով բռնում փոքրիկ գլխիկն ու հուսահատ աղաղակում,-«Մի սպանիր ինձ մայրիկ, ես ապրել եմ ուզում» :
Հովիվ Մամիկոն Համբարյան
(Հրապարակված է կրճատումներով)
http://www.crossnews.am/2012/06/28/%D5%B8%D5%B3%D6%80%D5%A1%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%A8/
http://www.crossnews.am/2012/06/28/%D5%B8%D5%B3%D6%80%D5%A1%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%A8/
Комментариев нет:
Отправить комментарий