пятница, 26 декабря 2014 г.

Տիկին Թերեզն ու բազմազավակությունը

Գյումրու կարիքավոր և բազմազավակ ընտանիքներին քաղաքապետարանի կողմից աջակցություն է ցուցաբերվել: Ո՞վ և ի՞նչպես է կազմում այդ ցուցակը չգիտեմ, բայց որ ծրագիրը անցկացվում է «տարօրինակություններով» դա հաստատ է: Ի՞նչու է տարօրինակություններով, դե որովհետև ոչ ոքի չի տեղեկացվում, չկա հայտարարություն, մարդիկ չեն իրազեկվում: «Է գայիք իմանայիք, ես ի՞նչ էնեմ», երևի տիկին Թերեզը ի նկատի ունի, որ բազմազավակ ընտանիքները պետք է շուտ-շուտ եղունգ նայել տան, կամ էլ քաղաքապետարանի դռների առջև գուշակություն անող գնչուներից հարցում կատարեն, թե արդյո՞ք քաղաքապետարանում նման ընտանիքների համար աջակցության ծրագիր նախատեսվո՞ւմ է, թե՞ ոչ: Ղուկասյան Վարդանի ղեկավարության ժամանակվանից մինչև այսօր, այդ տարօրինակ սուբյեկտը՝ տիկին Թերեզը, չի էլ կողմնորոշվել, թե քանի երեխա ունեցող ընտանիքն է համարվում բազմազավակ ու չի հասկացել, որ նման ծրագրերի ժամանակ, տարածվում է հայտարարություն, ցուցակագրվում են մարդիկ, ու եթե ցուցակագրվածների քանակը ավելին է քան աջակցության համար նախատեսված գումարը, ապա ցուցակից ընտրվում են ավելի կարիքավոր ընտանիքները և այնուհետև «յուղն ու բրինձը» հասցնում են հասցեատիրոջը: 
« Մեր հովանավորն ըսել է, օր ըդքան էրեխա չեն կրնա պահեն, ընչի կբերեն» Տիկին Թերեզ (քաղաքապետարանի աշխատակցուհի)
Հ.Գ. Հարգելի հովանավոր, եթե դու դա չգիտես, էլ ի՞նչու ես աջակցում բազմազավակ ընտանիքներին:

Комментариев нет:

Отправить комментарий