Ամեն ինչ մեր երեխաների ապագայի համար, ամեն բան նրանց երջանկության համար, ամեն ինչ, որպեսզի նրանք լինեն ապահով: Մենք ամեն ինչ անում ենք հանուն նրանց, բայց հարց է ծագում, արդյո՞ք նրանք ուզում են, որ մենք դա անենք, արդյո՞ք նրանք դա ուզում են ամեն գնով,վստահ եմ, որ ոչ, քանի որ այն ամենն, ինչ մենք անում ենք հանուն նրանց, միայն վնասում է նրանց և նրանք դրանից ավելի են դժբախտանում: Մենք գողանում ենք նրանց երջանիկ ու անհոգ մանկություն ունենալու երազանքը:
Հանուն նրանց, մենք գողանում ենք, սպանում, պատերազմում, ավերում, քանդում,թալանում, խաբում, դավաճանում, զրպարտում, բանբասում, ցանում թշնամության սերմեր և ծերանալիս նայում, թե ինչպես են մեր երեխաներն արցունքոտ աչքերով և դժբախտացած, հնձում մեր ցանած սերմերը: Երանի թե մեր սերունդով վերջանար այդ ամենը, սակայն ոչ, նրանք մեզանից ժառանգում են նույն կենդանական՝ վայրի և անասուն բնությունը, որն աղավաղված է հոգևոր և մարմնավոր մեղքերի պատճառով և նրանք լծվում են նույն գործին՝ ինչ որ և մենք: Մենք նրանց համար լավագույն օրինակն ենք, ում կրկնակում են նրանք մեծանալիս:
Սիրելի երեխաներ, իրականում այս օրը, Ձեզ, մեզանից՝ մեծերից պաշտպանելու օրն է, ներեցեք մեզ, մենք ձեզ սիրելով ենք դա անում, բայց ստացվում է որ մենք մոռացել ենք, թե իրականում ի՞նչ է նշանակում սիրել, մենք դա վաղուց ենք մոռացել: Սովորեցրեք մեզ՝ սիրել ձեզ:
Ծնողներ՝ հայրեր, մայրեր, ով էլ որ դուք լինեք, իշխանավոր, բանվոր, վարորդ, զինվորական, ուսուցչուհի կամ մարզիչ, խնդրում եմ ձեզ, խորհեք, թե ի՞նչ հոգևոր և նյութական ժառանգություն եք թողնում ձեր սերունդներին, սթափվեք և փոխվեք:Հիսուսն ասաց,- «Թույլ տվեք երեխաներին մոտենալ ինձ, քանի որ նրանցն է երկնքի արքայությունը»: Աստված սեր է և քանի որ մենք հեռացել ենք նրանից և մերժել ենք նրա պատվիրանները, ուստի և մոռացել ենք, թե որն է իրական սերը: Վերադարձեք Աստծուն և թույլ տվեք, որ ձեր երեխաներն էլ մոտենան Նրան:
Անհոգ և երջանիկ մանկություն Ձեզ, մեր սիրելիներ

Комментариев нет:
Отправить комментарий