«Էս անգամ ոստիկանները կգտնեն Ա. Սուքիասյանին՝ ինքնասպանի դիրքում...»
«Հասարակությանը չես զարմացնի կատարվածով, նա միայն գլուխն է տմբտմբացնում ու հերթական հուսախաբությամբ ամրացնում է ճամպրուկների փականները: Ի դեպ, վերջերս ավելի շատ են նման բաներ բացահայտվում, վախենամ, որ դա ահազանգ է մեզ համար, որովհետև նշանակում է, որ ոչ ոք ոչ մեկից չի վախենում և օգտվում է անպատժելիության և ամենաթողության մթնոլորտից, որի վառ ապացույցն այն է, որ թե’ Տիգրան Սարգսյանը, և’ թե Կճոյանը իրենց զբաղեցրած պաշտոնները ժամանակավորապես վայր չեն դրել՝ մինչև քննության ավարտը»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք արտահայտեց գյումրեցի հրապարակախոս Մամիկոն Համբարյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում աղմուկ հանած հայտնի օֆշորային պատմությանն ու հեղինակներին:
«Ընդհանրապես, «օֆշոր» հասկացողությունը լավ բան է, եթե հարկային օրենքներն ու բանկերը առաջարկում են լավ պայմաններ ներդրումներ կատարելու համար, սակայն ցավալին այն է, որ Հայաստանում աղմուկ բարձրացրած՝ օֆշորային «WLISPERA HOLDINGS LIMITED» ընկերության գործառույթի մեջ ներքաշված են կամ, ավելի ճիշտ կլիներ ասել, բաժնետերեր են մեր երկրի բարձրագույն այրերը, ում մասնակցությամբ կամ անուններից կատարվել են ֆինանսական գործառույթներ, որոնց աղբյուրները անհայտ են: Այս դեպքում հիմնադիրները կարող են լինել մի քանիսը, ում կողմից գործարքներ կատարելու իրավասությունը կարող է և հանձնված լիներ Սուքիասյանին»:
Հրապարակախոսի դիտարկմամբ՝ պետական բարձրաստիճան պաշտոնյայի և կրոնական կառույցի ոչ պակաս հեղինակավոր անձի մասնակցությունը նման «աֆյորային» մեծ հարված է հասցնում այսօր Հայաստանում հուսախաբ եղած, գործազուրկ և աղքատ ժողովրդի հավատքին և վստահությանը, քանդում
նրանց հավատալիքների հենասյունը, իսկ իրավապաշտպանների կամ դատարանների պասիվ միջամտությունն ու հետաքրքրվածությունը ընդհանրապես կոտրում են այդ հույսի մնացորդները:
«Առայժմ դժվար է ասել, թե որքանով են նրանք մասնակից կամ ներգրավված տվյալ հարցում, բայց քանի դեռ ապացուցված չէ նրանց անմեղությունը կամ մեղավորությունը տվյալ գործում, ապա կարծում եմ, որ դեռ վաղ է ինչ-որ մեղադրանքներ ներկայացնելը կամ արդարացնելը, տեսնենք, սպասենք գործի ընթացքին: Բայց ասեմ նաեւ, որ չէի ուզենա մանկամտորեն հավատալ, թե կարելի է երկրի բարձրաստիճան անձանց անուններով և տվյալներով գրանցել ընկերություն և կատարել ֆինանսական ներդրումներ կամ գործառույթներ՝ առանց նրանց իմացության կամ մասնակցության: Ինչպե՞ս կարելի է Կիպրոսում գրանցել մի ընկերություն կամ բանկում բացել հաշվեհամար՝ առանց տվյալ անձանցից հարցումներ կամ ճշտումներ կատարելու: Ուստի, գրեթե վստահ եմ, որ նրանք մասնակից են, պարզապես ինչ-որ մի կերպ ինֆորմացիայի արտահոսք է տեղի ունեցել, որը և բացել է քողարկված զեղծարարությունը: Չեմ կարծում, թե Կճոյանը պետք է փեշերը գրկեր ու վազեր գրանցում կամ ներդրում կատարելու, մինչդեռ Սուքիասյանը հարմար էր դրա համար, միևնույն ժամանակ՝ նրանից հեշտ է քավության նոխազ պատրաստելը, ինչը և, վստահ եմ, կարվի Կճոյանի և Սարգսյանի կողմից»:
Անդրադառնալով Ն. Կճոյանի սանիկ Ա. Սուքիասյանին՝ հրապարակախոսն ասաց՝ զարմանալի է, որ 2012 թ-ից հետախուզության մեջ գտնվող մարդուն մինչև օրս չեն ձերբակալել:
«Դե դա մի հասարակ հանցագործ չէ կամ զորակոչիկ, որ ինտերպոլը գտներ ու վերադարձներ հայրենիքին (սա հեգնանք է՝ Մ. Հ.): Բայց ինչ որ է, նամակի ստուգությունը ճշտվում է և մոտավորապես կարծիքներ կան, որ գրելաոճը չի համապատասխանում Սուքիասյանի բառապաշարին կամ մտքերի արտահայտման դասավորությանը: Ընդհանրապես, նամակը որպես հիմք չարժե ընդունել, քանի որ հույս ունեմ, որ Սուքիասյանը ինքնասպանություն չի գործի, իսկ եթե ինքը չէ հեղինակը, ապա չեմ բացառում վկային մեջտեղից հեռացնելու տարբերակը, քանի որ նամակը ինքնախոստովանականի է նման, և որոշ անձանց վրայից մեղադրանքը հանելու տարբերակ է: Կարծում եմ, որ կա՛մ ոստիկանությունը կհասցնի բացահայտել նրա գտնվելու վայրը և բերման կենթարկի, կա՛մ էլ իրենցից շուտ գտնողներ կլինեն, ու էս անգամ ոստիկանները նրան կգտնեն ինքնասպանի դիրքում՝ ատրճանակը ձեռքին: Իսկ նամակը կարող էր գրել և նա, ով նման սցենար է ենթադրում. սա իմ համեստ և միգուցե կասկածամտի ենթադրությունն է»:
21.06.2013
Քրիստինա Մկրտչյան

Комментариев нет:
Отправить комментарий