среда, 5 июня 2013 г.

Այս թուրք երիտասարդների արարքը մեր ինքնասիրությանը կպնող, վիրավորող քայլ էր

http://www.youtube.com/watch?v=Fe1T_WAfzT8&feature=player_embedded 

Խառնիխուռը ու իրար հակասող մտքեր: Անշուշտ, մեր ազգասիրությանը, ինքնասիրությանը կպնող, վիրավորող քայլ էր թուրք երիտասարդների արարքը, պարարավեստի կամ երգի մասնագետ չեմ, առավել ևս, որ բառերն անհասկանալի էր ինձ համար և չեմ կարող հասկանալ նրանց դրդապատճառը, միամտորեն կուզենայի հավատալ, որ բարեկամության կամ ընդհանուր լեզու գտնելու կամ գրեթե մեկ դար տևող թշնամությանը վերջ դնելու մի հատիկ է:
Կարծում եմ, որ տուրգործակալությունները պետք է նրանց զգուշացնեին, որ զերծ մնան նման քայլերից, երկրորդ, ինչքան էլ ազգասեր լինի մեր հասարակությունը, հաստատ չեր էլ ուզենա ինչ որ քայլեր ձեռնարկել, քանի որ նման դեպքերում մեր իրավապահները կմեղադրեին ու կդատեին հենց ազգասերներին, և հավատացեք հազար ու մի մեղադրանք կառաջադրեին: Ում է պետք ավելորդ խնդիրները սեփական հետույքին: Ինձ մի բան էլ է զարմացնում, մենք կառուցում ենք մեր տները թուրքական շինանյութերով, հագուստեղենը ներկրում ենք թուրքիայից, աշխատանք փնտրում թուրքիայում, հանգստանում և կայֆեր անում թուրքիայում, մեր երաժշտությունը գողացված ու թարգմանված թուրքական ռաբիսն է ու ոչ մի հայ՝ ազգայանասեր, չի բոյկոտում դրա դեմ, ոչ մի խանութ չայրվեց այն պատճառով, որ թուրքական ապրանքներ է ներկրում, բայց հենց մի քանի թուրք երիտասարդներ եկան Հայաստան ու պարեցին, մենք սկսեցինք աղաղակել հայրենասիրությունից: Ինձ թվում է, որ հասարակությունը իսկապես հոգնել է սին հայրենասիրությունից: Նա ապրել է ուզում, բարեկամանալ է ուզում, շրջագայել է ուզում: Թող գան, թող պարեն, մենակ թե մերոնք սահմաններ չբացեն, ես հաստատ դեմ եմ, որ Հայաստանը Լոնդոնին նմանվի, որտեղ հազարավոր մուսուլմաններ փողոցներում նամազ են անում: Ինչ կարող ենք մենք անել այսօր, շրջապատված ենք թշնամիներով, թշնամիներ, ովքեր և քանակապես են շատ և աշխարհի ամենահզոր բանակն ունեցող երկրների տասնյակ է մտնում, ի՞նչ անենք, քաշենք Հայաստանը տանենք, տեղափոխե՞նք: Դե ուրեմն պետք է ուրիշ կերպ նայել մեր հիմնախնդրին, գտնել ավելի կոնստրուկտիվ միջոցներ, քայլեր անել: Հարյուր տարի է, չի լուծվում այս հարցը: Իսլամը ողջ աշխարհն է գրավել առանց պատերազմի, Եվրոպան իսլամացված է: Ու ոչ մի հայրենասեր չարտագաղթեց թուրքիա, թե սա իմ պապերի երկիրն է, գնամ ենտեղ ապրեմ, էնտեղ բազմանամ, ու հայությունը տարածեմ էնտեղ: Իրարամերժ զգացողություններով ազգ ենք: Համ նալին ենք խփում, համ էլ մեխին: Ախպոր պես, խառնիխուռը մտքերով գրած տողեր են, բառերիցս չկպնիք ու ձեր հայրենասիրությունը լուսս չկոխեք:

Комментариев нет:

Отправить комментарий