вторник, 11 июня 2013 г.

Մեծերը մնացին գրադարակներում՝ փոշակալված ու մոռացվա



Մեռած արվեստ, գիտություն, խռոված գրող, չհասկացված նկարիչ, անմուսա կոմպոզիտորներ , անճաշակ երկրպագու և սրանց բոլորին՝ անհոգի մարդասպան:
Իշխանությունները միշտ էլ նույնն են եղել, բոլոր ժամանակներում առանց բացառության, բայց տարբերությունը եղել է նրանում, որ տարբեր ժամանակներում՝ հասարակությունը յուրովի է հաղթահարել իր ժամանակաշրջանի խնդիրները: Մենք մի բան պետք է հասկանանք, այն ինչ կա եղել է, ոչ մի բան նորություն չէ, սակայան դա չի խանգարել մեր ժողովրդին ծնելու մեծեր, մտավորականների, գրողների, արվեստագետների, երգահանների, կոմպոզիտորների, գիտնականների: Նրանք են, որ կերտել են ժողովրդի հոգևեր և մտային աշխարհը: Նրանք իսկապես եղել են մեծեր: 
Մի՞գուցե որոշ ժամանակ անց, պարզվի, որ մենք ապրել ենք մեր ժամանակակցի, ոմն մեծ մտավորականի կողքին, սակայն չենք ընդունել, չենք հասկացել նրան: Բայց այն, որ այսօրվա իշխանությունները այս ժողովրդի ծնունդն են, դա հաստատ է, իսկ դա նշանակում է, որ ժողովուրդը ինչ որ մի պահ դադարեց հարգել մեծերին, դադարեց նրանց հետևել, դադարեց մեծեր ծնել ու ընկավ: Այսօր, կոնկրետ FB-ում, բոլորը ցանկանում են, որ իրենց լսեն, ընթերցեն իրենց գրառումները, բայց իրենք են, որ ուրիշների գրվածքները չեն կարդում, գերադասում են դասականներին, մեծերին ու նրանցով չափում: Չեմ ասում, թե սխալ է, բայց համեմատությունն է անհամատեղ: Ցավում եմ, երբ տեսնում եմ, թե ինչպես է արձագանքում ընթերցողը, դե գրեթե չի էլ արձագանքում, այ հենց դա է ցավեցնողը, նա լռում է, գլուխ տմբտմբացնում, զարմանում ու անտարբերության մատնելով ցատկում մեկ այլ նյութի, ու ուրիշին, հետո մյուսին, հետո իր էջում մի երկտող գրում հազարների կողմից մեկնաբանված՝ ծեծված բառերով, ուրիշի մտքերը շարադրելով, իբր միտք երկնեց, ու ծնեց թղթի վրա, ու չորս հոգի հավանեցին, որովհետև ամոթի զգացողություն ունեին, թե դու էլ իրենցն ես առանց ընթերցելու հավանել՝ լայքել:
Ինդիվիդուալիզմի ժամանակաշրջան է, դե երկու հազար տարի առաջ էլ Պողոս առաքյալն էր գրում, թե վերջի ժամանակներում մարդիկ կլինեն չար, ծաղրող, ինքնահավան, գոռոզ, եսասեր, հեշտասեր, անհնազանդ, հանդուգն, ուխտադրուժ, գինեմոլ, անսուրբներ, հայրասպան, մայրասպան, ամբարիշտ, պոռնիկ, գող և նման բաներ:
Չմեռանք, հասանք էդ օրվան: Ամեն բան խառնել ենք իրար, որովհետև բոլորն ասող են դարձել, անող չկա: Մի հիմար, քարը գցել է փոսը, հարյուր խելացի հավաքվել են ու չեն կարող քարը փոսից հանել: Ու այ հենց էստեղ է մեր ամենամեծ արատը, որ մենք չունենք միաբանության գիտակցություն, բոլորը գոչում են դրա մասին ու կանգնում, երևակայում են, թե իրենք մոլորակ են, իսկ մյուսները արբանյակ ու պետք է իր շուրջ բոլորը պտտվեն, բայց ստիպված են երկար սպասել, երկար, շա~տ երկար:
Չեմ հարգում նրանց, որ մեր մեծերին են ծաղրում, արժեզրկում, բայց իրենք իրենցից մի բան չեն ներկայացնում: Խոսելիս կամ գրելիս, ցիտում եք էդ մեծերին, բայց արի ու տես, թե քո խոսքերից հիշող կամ ավելին՝ մեջբերող կա՞,դե որտեղից, ինչ ցանեցիր, այն էլ կհնձես:
Կարճ հաղորդագրությունս, որ չհոգնես ընթերցելուց:
10.06.2013

Հրապարակվել է blognews.am կայքում

Комментариев нет:

Отправить комментарий